ՀՀ մտավոր սեփականության գործակալությունն ամեն տարի միջին հաշվով ստանում է գյուտի եւ օգտակար մոդելի` թվով 170-180 հայտ: Արտոնագիր տրամադրվում է 70-85 տոկոս դեպքերում: Մնացած մասը կամ հետ է կանչվում, կամ մերժվում է` նորություն չլինելու կամ գիտական մակարդակ չունենալու պատճառաբանությամբ:
Գործակալության գյուտերի եւ օգտակար մոդելների բաժնի պետ Ավետիս Պերյանը մեր խնդրանքով ներկայացնում է իրենց գրանցած ուշագրավ գյուտերը.
— Տարիներ առաջ ներկայացվել է իրենից կարտոֆիլի թթու ներկայացնող գյուտ: Կարտոֆիլը քերիչով անցկացնում, մանրացնում են, համապատասխան տեխնոլոգիայով պատրաստում են թթու, որը բավականին համեղ է. մեզ հյուրասիրել են եւ, ինչքան գիտեմ, երեւանյան ռեստորաններից մեկում դա ներառված է մենյուի մեջ եւ առաջարկում են այցելուներին:
— Մեկ այլ գյուտ վերաբերում է հոսանքի արտադրությանը. մարդու կոշիկի մեջ` կրունկի տակ տեղադրել են հոսանքի գեներատոր, որը քայլելուց հոսանք է արտադրում, եւ դրանով կարելի է լիցքավորել փոքրածավալ էլեկտրական սարքեր, օրինակ` բջջային հեռախոս, ինչն ամենատարածված տարբերակն է: Ասենք, եթե հովիվը սարերում է, գայլերը հարձակվել են ոչխարների վրա, կկարողանա օգնություն կանչել, որովհետեւ հեռախոսը չի լիցքաթափվի: Հեղինակը երիտասարդ հայտատու էր, վերջերս դիմեց արդեն կատարելագործված տարբերակի համար: Այս անգամ մեխանիզմն ուրիշ էր, բայց էլի քայլելիս հոսանք էր արտադրվում: Կարեւորն արդյունքն է, կրունկի տակ չի երեւում` հոսանքն ինչպես, ինչ սկզբունքով է առաջանում:
— 3-4 տարի առաջ ներկայացվել էր մի գյուտ, որը մի քիչ սարսուռ առաջացնող անվանում ուներ, կոչվում էր դագաղը գերեզման իջեցնելու սարք: Դա իրենից ներկայացնում է մեխանիկական սարք: Եթե հեռանանք զգացմունքներից, ապա արտասահմանում նմանատիպ նշանակության տարբեր սարքեր գոյություն ունեն, որտեղ թաղումն ավտոմատացված է, այլ ոչ թե, ինչպես Հայաստանում է, պարանների միջոցով, ինչը հազարումի անհարմար վիճակ կարող է ստեղծել` պարանը պոկվի եւ այլն:
— Տարիներ առաջ ներկայացրել են մի գյուտ, ըստ որի` «Կոկա կոլայի» շշի տակ ամրակցված է բացիչ, որը թույլ է տալիս, ասենք, սրճարաններում առանց լրացուցիչ բացիչ պահանջելու մի շիշը մյուսով բացել: Իմ ունեցած տեղեկություններով, այդ հայտատուն իր գաղափարը վաճառել էր «Կոկա կոլա» ընկերությանը: Իհարկե` չգիտեմ` ինչ պայմաններով, բայց իր ասելով այդպես էր: Չի բացառվում, որ մեր շուկայում նորույթը չի կիրառվում, բայց ենթադրենք Տանզանիայում արտադրվող ինչ-որ խմբաքանակում օգտագործվել է: Եթե հետաքրքրվել են, ինչ-որ մի տեղ, թեկուզ հուշանվերի կամ այլ տարբերակով, կարող է օգտագործված լինել:
— Մեկ այլ գյուտ վերաբերում է ձողիկներով շշին: Այն բավական վերջերս` մեկ-մեկուկես տարի առաջ են ներկայացրել: Դա սովորական ըմպելիքի շիշ է, որի մեջ ներսարքված է զսպանակաձողիկ: Այդպիսի շշով հյութ գնելու դեպքում այլեւս ձողիկի կարիք չկա: Երբ կափարիչը բացվում է, ձողիկը զսպանակի ազդեցության տակ դուրս է ցցվում, եւ արդեն սպառողը կարող է օգտագործել: Ձողիկը չի ընկնում եւ ներսից ամրացված է: Դա ներկայացվել է արտասահմանյան արտոնագրման: Հիմա այդ փուլում է գտնվում:
— Կա նաեւ այսպիսի գյուտ. բջջային հեռախոսին կցված է ականջակալ, որը փոշեկուլի պես ձգվում, օգտագործվում է եւ հետո էլի նույն ձեւով ներքաշվում է իր տուփի մեջ:
Այս գյուտերը, սակայն, զանգվածային կիրառություն չեն գտնում կամ չեն հասնում զանգվածային արտադրության փուլ: Ավետիս Պերյանը կարծում է, որ պատճառներն ավելի շատ կապված են ֆինանսների սղության հետ: «Այդ մարդիկ գյուտարար են, գիտնական են, բայց մենեջեր չեն, տնտեսագետ չեն: Ի տարբերություն գյուտի` արտադրությունը մի քիչ ուրիշ բան է, այնտեղ ուրիշ գիտելիքներ են պետք: Շատերը դժվարանում են»,- ասաց նա: Նաեւ նկատեց, որ զանգվածային արտադրության առաջարկով հանդես գալու դեպքում էլ գյուտերի հեղինակները հաճախ մեծ շահույթ են ակնկալում ու ցածր տոկոսներին չեն համաձայնում, այնինչ, ըստ նրա, գյուտը գործի շատ փոքր մասն է միայն, իսկ արտադրություն դուրս գալը բազմապատիկ անգամ մեծ ծախսեր է պահանջում:
ՀՀ մտավոր սեփականության գործակալությունը հաճախ հայտեր է ստանում` ստեղծված հավերժական շարժիչները արտոնագրելու համար: Մարդիկ չեն դադարում դրա փնտրտուքը, բայց ահա գործակալության մասնագետները միշտ թերի կողմեր են հայտնաբերում: «Ամեն տարի այդպիսի երեք-չորս հայտ, եթե ոչ ավելի, լինում են: Մարդիկ իմանալով, որ նման բան չի կարող գոյություն ունենալ, ասում են` իմն ուրիշ է, իմը կաշխատի»,- փոխանցեց Ավետիս Պերյանը:
Ինչ վերաբերում է գյուտը կամ օգտակար մոդելը գրանցելու ընթացակարգին, ապա այն հետեւյալն է. «Կա դիմումի ձեւ, որը լրացվում է, այնտեղ հայտատուն նշում է իր եւ իր գյուտի մասին տեղեկությունները, դրանից բացի բուն հայտի նյութերն են ներկայացվում. նկարագրություն պետք է լինի, հավակնության սահմանում, որը գյուտի իրավական պահպանության ծավալն է որոշում: Նաեւ ռեֆերատ է պահանջվում: Եթե կառուցվածք է, ապա գծագրեր պետք է պարունակի: Այդ ամենին ֆիզիկական անձի դեպքում կցվում է պետական տուրքի (հինգ հազար դրամ,-խմբ.) անդորրագիրը: Հայտը ներկայացնելուց հետո առավելագույնը եռամսյա ժամկետում մեր փորձագետները ծանոթանում են դրան եւ արձագանքում են»:
Պերյանի խոսքով, հետագա տարիներին նույնպես արտոնագիրը պահպանելու համար պետք է որոշակի պետտուրք վճարել: Որքան տարիներն անցնում են, այնքան գումարը մեծանում է: Օրինակ 10-րդ տարում այն կազմում է 12 հազար դրամ: Հիմքում դրված տրամաբանությունն այն է, որ սկզբում գյուտը կամ օգտակար մոդելը դեռ շահույթ չի ապահովում, բայց հետագայում դրա հավանականությունը մեծանում է` հեղինակի վճարելու հնարավորությունն էլ` հետը:
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.