Ազգային ժողովի դիմաց Սարի թաղի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում, նրանք այնտեղ են եկել «Ազատ արձակեք մեր տղաներին», «Վերջ տվեք անօրինականությանը» գրությամբ պաստառներով: «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավումից հետո՝ հուլիսի 19-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետևանքով բանտախցերում հայտնված երիտասարդների ընտանիքները պահանջում են համաներում կիրառել իրենց հարազատների նկատմամբ:
Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենց հարազատների կալանավորումն անօրինական է և հավաստիացնում են, որ նրանք այդ օրը ոչ թե ի պաշտպանություն «Սասնա ծռերի» էին հանդես գալիս, այլ դուրս էին եկել կենցաղային հարցեր՝ գազի, էլեկտրաէներգիայի և տրանսպորտի հարցը լուծելու պահանջով:
«Կան տեսանյութեր, նայեք, կտեսնեք… Այնպես չի եղել, որ ոստիկանները ձեռքները ծալած նստել են, չէ, զենք են հանել ոստիկանությունից, մարդիկ հարցրել են՝ մեզ ե՞ք խփելու, ասել են՝ քո գործը չի, լրագրողներին են ծեծել, ջնջել են տվել նկարածը: Մարդը կարա վախից քար գցի, տեսնում են՝ զենք կա, քար են գցում: Բայց էդ ի՞նչ հանցանք ա…»,- ասաց կալանավորվածներից մեկի եղբայրը:
«Ես հիվանդանոցում ծանր պառկած եմ եղել, երեխաներս չեն կարողացել երեք օր մոտս գան, որովհետև ճանապարհը փակ է եղել: Բա մարդիկ պահանջել են, որ բացեն, գազը, լույսը միացնեն… Սա է եղել, քաղաքականության հետ կապ չեն ունեցել»,- ասաց ծնողներից մյուսը:
«Կռվի մեջ գաթա, հալվա չեն բաժանում, կռիվ է, ստացվել է, վիրավորանքները փոխադարձ են եղել, ամեն մեկն իր շահն է պաշտպանել»,- ներկայացրեց ծնողներից մեկը և դժգոհեց. «Ոստիկանը մարդու աչք հանեց, ընդամենը աշխատանքից հեռացրին, պատասխանատվության չենթարկեցին, իսկ մի ապտակի համար 5-10 տարի ե՞ն տալիս»:
Սարի թաղի բնակիչները նշում են, որ եթե իրենց հարազատներն ազատ չարձակվեն, ամբողջ Սարի թաղն է ոտքի կանգնելու և պայքարելու է մինչև վերջ:
Մանրամասները՝ տեսանյութում:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.