Քաղաքական-վերլուծական որոշ շրջանակներ, գնահատելով կառավարության անդամների նոր նշանակումները, շեշտադրում են անում, թե վարչապետ Կարեն Կարապետյանն ազատվում է օլիգարխիկ ու ստվերային տնտեսության հետ կապ ունեցող մարդկանցից և կառավարություն բերում այնպիսի մարդկանց, որոնք որևէ առնչություն չունեն ոչ օլիգարխիայի, ոչ էլ ստվերի հետ։ Այս առումով մատնանշվում են հեռացած նախարարների՝ Գագիկ Խաչատրյանի ու Գագիկ Բեգլարյանի անունները, որոնք սերտորեն կապված են քրեաօլիգարխիկ ու ստվերակոռուպցիոն երևույթների հետ։
Երբ պաշտոնանկ եղավ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, շատ հանրապետականներ նրա հրաժարականի քայլը անվանեցին յուրօրինակ առաքելություն, այսպես ասած՝ զոհաբերություն, որին ինքնակամ գնաց վերջինս։ Այսինքն՝ ուզում էին ասել, որ հանուն ինչ-որ բանի այդ մարդը գնաց զիջողության։ Այդ «ինչ-որ» բանի տակ էլ նկատի է առնվում այն, ինչի մասին այս վերջին օրերին անընդհատ հայտարարում են Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը, խոսքը, մասնավորապես, հին համակարգի վերացման ու արմատական փոփոխությունների միջոցով նոր համակարգի ստեղծման մասին է։
Իր վերջին՝ Անկախության օրվա ելույթում, Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Այսօր մեր երկիրը բարեփոխումների նոր՝ արագացված փուլ է մտել։ Դրանք սոսկ կադրային փոփոխություններ չեն, ինչպես ոմանք են կարծում, դրանք համակարգային փոփոխություններ են, որոնց արդյունքում ունենալու ենք որակապես նոր պետություն, ասվածը լոկ բարի ցանկություն չէ, այլ նախանշված հստակ քայլերի հաջորդականություն։ Մենք գիտենք, թե ուր ենք գնում և ինչպես պետք է հասնենք այնտեղ»։
Իր պաշտոնավարման ընթացքում Սերժ Սարգսյանն այնքան գեղեցիկ հեքիաթներ է պատմել ու խոստումներ տվել, որ նրա շուրթերից նման «հեղափոխական» ելույթներ լսելն արդեն որևէ մեկի համար զարմանալի չէ. պատահական չէ, որ շատերը նման ելույթները դասում են հեքիաթի ժանրին։ Սերժ Սարգսյանն ինքնին այդ հին՝ քրեաօլիգարխիկ համակարգի հիմնադիրներից է. նա իշխանության է եկել ու իշխանությունը պահպանել հենց քրեաօլիգարխիկ դասի միջոցով ու շնորհիվ, ու հիմա որքան էլ նա՝ նորանշանակ վարչապետի ու նոր նշանակված ապակուսակցական և տեխնոկրատ նախարարների դեմքով «պատերազմ» հայտարարի իրեն սնած-պահպանած համակարգին, շատ քչերը անկեղծորեն կհավատան դրան։ Առավել ևս, որ թիրախ դարձած հին, օլիգարխիկ համակարգի ու անձանց ցուցակի առաջին համարներում հենց ինքն ու իր եղբայր Սաշիկ Սարգսյանն են, որը Հայաստանում 50/50-ի սեփականատերն ու մոնոպոլիստն է։ Այ, երբ գործնական ու իրական քայլեր արվեն՝ արդեն պատկերավոր արտահայտություն դարձած «սաշիկիզմի» դեմ, այդ դեպքում միգուցե մարդկանց մոտ փոքր-ինչ հավատ առաջանա Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի հռչակած արմատական, համակարգային փոփոխությունների հանդեպ։
«Ասպարեզ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.