Հարսանիքի կազմակերպմամբ զբաղված անձանցից մեկը մեզ ուշագրավ մանրամասներ պատմեց տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքից։ Պարզվում է՝ հարսանեկան արարողության ժամանակ ուտեստներ պատրաստող խոհարարներին ընտրել են մրցութային սկզբունքով։ Մեր զրուցակիցը չգիտեր քանի անձ էր մասնակցել այդ խիստ պատասխանատու մրցույթին, բայց իմացել էր, որ ասենք, Բելաջիոյի խոհարարը մրցույթից դուրս էր մնացել, քանի որ նրա պատրաստած կերակուրները դուր չէին եկել «ժյուրիին»։ Մրցույթի արդյունքում ընտրվել էր 4 խոհարար, որոնցից մեկը Ծաղկաձորի «Մարիոթ» ռեստորանային համալիրի մեքսիկացի խոհարարը, իսկ մյուսը «Ծիրանի» ռեստորանի խոհարարը։ Չորս խոհարարներից յուրաքանչյուրը պատասխանատու է եղել կոնկրետ գործի համար՝ մեքսիկացին ծովային եւ էկզոտիկ ուտեստների, մեկը միայն աղցանների, «Ծիրանիի» խոհարարը բազմազան խորովածների համար եւ այլն։ Երբ նախապես ծրագրվել է ուտեստների քանակը, խոհարարները զգուշացրել են, որ այդ շատ տաք, սառը խորտիկները չեն կարող մի երեկոյի ընթացքում «ուտվել»՝ մարդկային ստամոքսն ունակ չէ այդ քանակի կերակուր ընդունելու։ Բայց նրանց ասվել է՝ դա ձեր գործը չէ։
Մեր զրուցակցի կոպիտ հաշվարկներով միայն ուտելիքի գնման գինը կազմել է մոտ 75 միլիոն դրամ։ Հարսանիքին մասնակցել է 1200 մարդ, առանձին սրահում կերել-խմել են 200-ի չափ թիկնապահներն ու ուղեկցողները։ Թե քանի տաք «բլյուդ» են տվել, մեր աղբյուրը չկարողացավ հաշվել, բայց նա վստահ պնդում էր, որ վերջին 2-3 տաք ուտեստներին մատ կպցնող չի եղել եւ այդ բոլորը հավաքելով աղբամաններն են նետվել։ Ծաղկային հարդարումն իրականացրել է «Էնի ռոզ» ծաղկի սրահը եւ, կարելի է ասել, ծաղիկներ քանակն էլ նույն սկզբունքով է եղել՝ շատ լինի, քիչ չլինի։ Արդեն գրել ենք, որ հարսանիքը վարել է Ավետ Բարսեղյանը, մասնակցել են բազմաթիվ հայ երգիչ-երգչուհիներ՝ Թաթա Սիմոնյանից մինչեւ Արամե, Սոսո Պավլիաշվիլին էլ վրադիր։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.