nyut.am — Սա կատարյալ խայտառակություն է: Եվ այն գրեթե մասսայական բնույթ է կրում: Եթե ԽՍՀՄ-ի ժամանակ վազքը կատարած հին ծառայողական մեքենան դուրս էին գրում վարորդի անունով ու սեփականաշնորհում, ապա այսօր ամբողջ պետական շենքեր են սեփականաշնորհում: Ու երկրից «օրենքով գողացած» այդ շինությունները նույն երկրին վարձով են տալիս:
Օրինակներն անթիվ, անհաշիվ են: ՀՀ տրանսպորտի և կապի արդեն նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը 2002-2009թթ. Կենտրոն համայնքի թաղապետն էր, այնուհետև` քաղաքապետ: Թե ինչեր է նա հասցրել սեփականաշնորհել, կպատմենք եկող շաբաթ: Բայց մի խայտառակ գործարքի մասին հիմա կնշենք:
Ժամանակին այս թաղապետը սեփականաշնորհեց Կենտրոն համայնքի թաղապետարանի հսկայական շենքը: Եվ ի՞նչ արեց հետո… Պետությունից «խլած» այս շենքը տարիներ շարունակ վարձավճարով տվել է պետությանը: Պետությունը ինքն իր շենքում «կենվոր» է դարձել: Իսկ պետության փողերը գնում են սեփականատիրոջ գրպանը: Մոտավորապես այդպես սեփականաշնորհվեց Փավստոս Բուզանդի վրա գտնվող մանկապարտեզի շենքը, որտեղ այժմ նրա կինը մանկապարտեզի վարիչ է:
Նույն կերպ վարվեց նաև Քաղաքաշինության նախկին նախարար Արամ Հարությունյանը (բուլկի Արամ): Նա էլ պետությունից «խլեց»` սեփականաշնորհեց Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող Պետական գույքի կառավարման վարչության շենքը… և «արենդայով», արդեն քանի տարի է, տվել է հենց այդ վարչությանը:
Արամ Հարությունյանի համար էս ի՞նչ է, որ. նա համարվում է անկախությունից ի վեր «ամենառեկորդային» կաշառակերը: Համենայն դեպս, քրեական գործում` գործարար Սիլվա Համբարձունյանը պնդում է, թե նրան 14 միլիոն դոլար կաշառք է տվել…
Ինչևէ. պետությունը փաստորեն իր շենքերը ծախում է իր սիրասուն նախարարների վրա, ու այդ շենքերում դառնում կենվոր, վարձակալ…
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.