Ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի անդամների ու նրանց գաղափարների Ազատության հրապարակում անցկացվող ամենուրբաթյա հանրահավաք այսօր չի կայանա: Հանրահավաք չկա նաեւ վաղը եւ դեռ հայտնի չէ, թե առաջիկայում երբ այն տեղի կունենա:
«Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանն այսօր մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հանրահավաքների դադարի համար որեւէ պատճառ չկա: Ներկայացնենք նրա հետ մեր զրույցը.
— Պարոն Ենիգոմշյան, վերջին շրջանում գրեթե ամեն ուրբաթ հավաքներ անցկացվել են՝ մեծ կամ փոքր: Հիմա ինչո՞ւ են դադարեցվում:
— Չեն դադարեցվում, հաջորդի կապակցությամբ որոշում կլինի, կտեղեկացնենք: Բայց, այսօր եւ վաղը չի լինի:
— Իսկ պատճառը ո՞րն է, որ այս ուրբաթ օրը չկա հավաք:
— Չկա, այդպիսի պատճառ չկա:
— Որովհետեւ հայտարարվել էր, որ ամեն ուրբաթ է լինելու:
— Չէ, ամեն անգամ հայտարարվում էր հաջորդ անգամվա համար:
— Այս անգամ չի՞ հայտարարվել հաջորդ անգամվա համար:
— Չէ, չէ:
— Եվ դրա համար պատճառ չկա՞:
— Չէ, չէ, չկա:
— «Սասնա ծռեր» քաղաքական խորհուրդը ծրագիր պետք է ներկայացներ առաջիկա քայլերի հետ կապված: Պատրա՞ստ է արդեն:
— Կլինի:
— Ե՞րբ է հստակություն լինելու պայքարի, առաջիկա քայլերի հետ կապված: «Սասնա ծռեր» խմբի սկսած պայքարը շարունակվելո՞ւ է:
— Պայքարը շարունակվում է եւ հստակեցումն էլ կլինի: Հիմա, այս պահին չունեմ ասելու բան այդ առումով:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.