Գործադիրի երեկվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարությունների աշխատակիցների գործուղման համար ավիատոմսեր գնելու քաղաքականությունն անվանեց ՊՐԻՄԻՏԻՎ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ…
Նորմալ երկիր լինելու դեպքում համապատասխան մարմինները հետաքննություն կանցկացնեին,և այդ պրիմիտիվ գողերը ոչ միայն կզրկվեին իրենց պաշտոններից,այլև կլորիկ գումարներ կփոխհատուցեին պետբյուջե,որտեղից և հանդգնել էին այդ գումարները գողանալ…
Սակայն մենք ՀՀ-ում ենք ապրում,որտեղ ընկերասիրությունը (հանրության հաշվին) և ծանոթ-խնամի համակարգը խորն արմատներով պարարտ հող է ստեղծել ամեն տեսակ “քաջ Նազարների” համար,որոնք իրենց պնակալեզության և “ծառայություններ” մատուցելու հմտությունների շնորհիվ հայտնվել են կառավարությունում և տարրական թալանով են զբաղված…
Զարմանալին ինձ համար այն էր,որ երբ Կ.Կարապետյանն այդ ամենը շպրտում էր կառավարության հին անդամների երեսներին,մեկը չկար,որ վեր կենար և ինչ-որ բան պատասխաներ…Այսինքն,նրանք ընդունեցին ՀՀ վարչապետի մեղադրանքները,որ իրենք ԳՈՂ են և ԹԱԼԱՆՉԻ…
Կառավարության նիստից հետո ոչ մի նախարար չհրաժարվեց իր պաշտոնից…Այսինքն՝ գող և թալանչի լինելուց բացի, նրանք նաև ԱՆՆԱՄՈՒՍ են…Մի քանի տարի աշխատավարձները,թոշակները և նպաստները չբարձրացրած,զենք չգնած և հասարակության կարիքների վրա թքած ունեցած Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի կառավարություններն այնպիսի թալանով են զբաղված եղել,որ նույնիսկ լափել են ավիատոմսեր գնելու մեջ…
Իմ կարծիքով ՀՀ վարչապետ Կ.Կարապետյանն իր այսօրվա ելույթով ցանկանում էր հասկացնել պրիմիտիվ գող նախարարներին,որ ինքնուրույն հրաժարական տան…
Բայց նա չգիտի ում հետ գործ ունի…
Կ.Կարապետյանը պետք է օգտագործի այն քարտ-բլանշը,որն ունի և կառավարության ձևավորման ժամանակ որոշների համար կիրառի ցավոտ վիրահատական միջամտություններ՝վտարելով դրանց գործադիր իշխանությունից…
Եթե ՀՀ վարչապետ Կ.Կարապետյանը խոսքից գործի չանցնի,ապա հասարակությունը նրան կընդունի այնպես,ինչպես Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին,որն ԱԺ-ի ամբիոնից միլիարդավոր դրամների վնասների մասին է խոսում,սակայն մարդիկ մինչև հիմա ոչ մի խոշոր “շնաձկան” պատիժ դեռ չեն տեսել…”Կիլկիները” ամեն ինչ իրենց վրա են վերցնում,իսկ համապատասխան գերատեսչություններն էլ,որ պետք է քննեին այդ գործերը, լռում են..
Գագիկ Լևոնի Համբարյանի ՖԲ էջից
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.