Թուրքիայի նախագահ էրդողանը երկար-բարակ ելույթ ունենալով Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գերագույն Ասամբլեայի 71-րդ նստաշրջանում անդրադարձել է նաև Հարավային Կովկասում գոյություն ունեցող հակամարտություններին:
«Կրկին պահպանվում է այն վտանգը, որ Կովկասում գոյություն ունեցող հակամարտությունները կթևակոխեն տաք փուլ»,-Էրդողանի խոսքերն են մեջբերում թուրքական ԶԼՄ-ները:
Այսինքն, Թուրքիայի ֆաշիստ առաջնորդը սպառնում է միջազգային կազմակերպություններին, և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ կրկին կարող է սրել իրավիճակը արցախյան հակամարտության գոտում, ինչպես դա արեց այս տարվա ապրիլի սկզբին:
Քանի որ Թուրքիան իրեն բավական զուսպ է պահում աբխազական և հարավօսական հակամարտությունների պահով՝ փորձելով չզայրացնել ՌԴ-ին, ապա Էրդողանի այս սպառնալիքն ուղղված է Հայաստանին և Արցախին:
Բացահայտված փաստ է, որ այս տարվա ապրիլի սկզբին Իլհամ Ալիևի ագրեսիան Արցախի նկատմամբ իրականացվել էր հենց Անկարայի գիտությամբ և հովանավորությամբ, որն արտահայտվեց և՛ դիվանագիտանակն, և՛ ահաբեկիչների մատակարարման տեսքով:
Արցախի դեմ հարձակումը սանձազերծելիս էլ ազերիների առաջնորդը գտնվում էր ոչ թե հարազատ մայրաքաղաքում, այլ Անկարայում: Իսկ մինչ Արցախի վրա հարձակվելը բազմաթիվ ազերի և թուրք պաշտոնյաներ և զինվորականներ փոխադարձ այցեր էին կատարում համապատասխանաբար Անկարա և Բաքու:
Հիշեցնեմ, որ սեպտեմբերի սկզբին Չինաստանի Հանչժոույում կայացած G20-ի գագաթաժողովի շրջանակներում ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Պուտինը բացեիբաց մեղադրել էր իր թուրք գործընկերոջը Արցախի հակամարտության գոտում իրավիճակի սրման համար՝ ապակառուցողական և վտանգավոր բնութագրելով Թուրքիայի քաղաքականությունը ԼՂ-ի հարցի վերաբերյալ:
Երկու շաբաթ անց Թուրքիայի նախագահը «թագավորացրեց» Պուտինի խոսքերը և այս անգամ ՄԱԿ-ի ամբիոնից սպառնաց Արցախին, որ անհրաժեշտության դեպքում «սառեցված» հակամարտությունը կվերածի «տաքի»:
Հ.Գ.Էրդողանի սպառնալիքները պատահական չէ, որ արվեցին սեպտեմբերի 20-ին: Այսօր մենք նշում ենք Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության 25-ամյակը: «Իսկանդեր», «Տոպոլ-Մ» և այլ զինտեխնիկան, որը հայտնվելու է Երևանի Հանրապետության հրապարակում ամսի 21-ի ռազմական շքերթին շատ են անհանգստացրել Բաքվին և Անկարային:
Ապրիլյան կարճատև պատերազմի դասերը հաշվի առնելով` մենք պետք է զգոն լինենք և պատրաստ ամեն տեսակ սադրանքների:
Ի դեպ, շնորհավոր Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը:
Գագիկ Համբարյան, Ֆեյսբուք:
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.