«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է.
«Հունաստան, Սամոսա, 5-րդ դար մեր թվարկությունից առաջ: Փիլիսոփա Քսանֆը, որոշակի «գրադուսի» տակ գտնվելով, գրազ է գալիս իր ընկերոջ հետ, որ կկարողանա խմել մի ամբողջ ծով: Պարտվելու դեպքում նա պարտավորագիր է գրում՝ ընկերոջը հանձնել ունեցվածքը: Սթափվելով՝ նա սկսում է ելքեր փնտրել, թե ինչպես հնարավոր է հետ կանգնել իր անհեթեթ խոստումից: Օգնության է գալիս նրա ստրուկ Եզոպոսը, որը խորհուրդ է տալիս փիլիսոփային ասել հետեւյալը. «Ես պարտավորվել եմ խմել ծովը, բայց ոչ՝ այդ ծովի մեջ հոսող գետերը: Այ, եթե դուք ինձ տաք առանձին, մեկուսացված մի ծով, ես այն կխմեմ»:
Եվ քանի որ այդպիսի ծով Քսանֆին ոչ ոք չէր կարող տրամադրել, հարցն ինքնին լուծվել է:
Գիլյերմե Ֆիգեյռեդոյի պիեսի այս դրվագն ինձ հիշեցրել է Ընտրական օրենսգրքի շուրջ ծավալվող իրադարձությունները: Իշխանությունը խոստացել է բավարարել քվեարկության գործընթացը՝ կատարելով ընդդիմության պահանջների մի մասը: Բայց դա արել է պայմանական եղանակով՝ եթե փող լինի տեխնիկական նորամուծությունների համար: Բայց քանի որ օրերս «պարզվել է», որ եվրոպական կառույցները փող չեն տալիս, ակնհայտ է դարձել, որ այդ բարեփոխումները հնարավոր չէ իրականացնել:
Ամբողջ խնդիրն այն է, որ «փող ուզողը» հենց իշխանություններն էին, կառավարությունը: Ոչինչ չէր կարող ստիպել նրան մեծ ջանասիրություն չդրսեւորել «փող ուզելու» հարցում:Ա րդյունքում բոլոր տեսակի քննարկումները, վեճերը «4+4+4»-ը, համաձայնությունները, փոխզիջումները եւ այլն, բացարձակապես անիմաստ դուրս եկան: Իշխանությունը չի հրաժարվում կատարել Ընտրական օրենսգրքի հիշյալ բարեփոխումները՝ ցույց տվեք այն ծովը, որի մեջ գետեր չեն հոսում, եւ մարդիկ այդ ծովը կխմեն:
Հայաստանի համար արդար, հասարակության մեծամասնության համար ընդունելի արդյունքներով ընտրություններ անցկացնելը ռազմավարական, ավելին՝ անվտանգությանն անմիջականորեն առնչվող խնդիր է։ Եթե քաղաքական ուժերը վստահ են, որ նախատեսված տեխնիկական նորամուծությունները գոնե 50 տոկոսով մեղմում են 21 տարի շարունակ հնչող մտահոգությունները, ապա դրա համար ոչինչ չարժե խնայել (անգամ բյուջեի գումարները), եւ եթե իշխանությանը խաբել են, ու պատրվակ է գտել այդ նորամուծությունները չիրականացնելու, ապա դրա դեմ պետք է պայքարել բոլոր օրինական միջոցներով։
Սակայն եթե տասնյակ միլիոնավոր դոլարներ արժեցող այս նախագիծը, միեւնույն է, որեւէ շոշափելի արդյունք չի տա (ինչին, ճիշտն ասած, ես ավելի շատ եմ հակված), ապա, կներեք, բոլոր «4»–երը պետք է խոստովանեն, որ իզուր ժամանակ են ծախսել եւ զբաղեցրել հասարակության ուշադրությունը։
Իրականում արդար ընտրությունները ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական խնդիր են։ Կարծում եմ՝ որեւէ քաղաքական գործիչ այդ թեզի հետ չի վիճի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.