Հայաստանի քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներում այս օրերին ամենամոդայիկ «գաղափարը» հետևյալն է՝ երկրում ընդդիմություն չկա (այս մասին ընդունված է խոսել դեմքի ցավակցական արտահայտությամբ) դրանից օգտվելով՝ իշխանականներն ընտրական օրենսգրքի հետ վարվում են այնպես, ինչպես ուզում են, իսկ ընդդիմադիր այն ուժերը, որոնք կմասնակցեն առաջիկա ընտրություններին, դրանով իսկ կլեգիտիմացնեն իշխանությունների գործողությունները, որովհետև պայքարի միակ ճիշտ ձևը, պարզվում է, ընտրությունները բոյկոտելն է։ Մի խոսքով՝ ընտրություններին մասնակցել պետք չէ։ Ավելի լավ է տարբեր քրեակատարողական հիմնարկներից նամակներ գրել իրար և իշխանափոխության օր ու ժամ նշանակել։
Հիմա փորձենք հասկանալ այս «գաղափարների» տրամաբանությունը: «Հայաստանում ընդդիմություն չկա» գոռգոռացողներն իրավիճակը ներկայացնում են այսպես: Իշխանությունները սկզբում «չորով» անցկացրեցին իրենց ուզած ընտրական օրենսգիրքը, հետո, չգիտես ինչու, որոշեցին իրենց հոժար կամքով փոխել այն և լուրջ զիջումների գնալ (նախագրանցում, մատնահետքեր, նույնականացման քարտեր և այլն), հետո էլ հասկացան, որ դա վտանգավոր է, ու «փոզմիշ արեցին» դա՝ պատճառաբանելով, թե իբր համապատասխան միջոցներ չկան։
Իսկ հիմա՝ առանցքային հարցերը։ Բա եթե երկրում ընդդիմություն չկա, ընտրական օրենսգիրքը «չորով» անցկացրած իշխանականները ինչո՞ւ հանկարծ որոշեցին լրջագույն զիջումների գնալ։ Նրանց ինչ-որ մեղո՞ւ էր կծել, անսպասելիորեն բարիացե՞լ էին։ Այդ ինչպե՞ս պատահեց, որ «գոյություն չունեցող» ընդդիմությունը կարողացավ իշխանություններին այնպիսի զիջումներ պարտադրել, որ մինչև հիմա այդ մասին հիշելիս նրանք գիշերները քնած տեղից վեր են ցատկում։ Ընդ որում՝ այդ զիջումները «ոչ էական» անվանողները պիտի կարողանան պատասխանել մի հարցի՝ բա եթե «ոչ էական» էին, ինչո՞ւ իշխանությունները ոտուձեռ ընկած՝ ամեն ինչ արեցին, որ դրանց իրականացման համար միջոցներ չգտնվեն։ Նշանակում է՝ Հայաստանում, այնուամենայնիվ, կա՛ լուրջ ընդդիմություն, որի հետ իշխանականները չեն կարող հաշվի չնստել։ Ավելին՝ այդ ընդդիմությունն այնքան պոտենցիալ ունի, որ լեհական ընկերության հետ կապված աճպարարություններից հետո իշխանությունները հիմա ստիպված են այնպիսի քայլի դիմել, որին նախկինում չէին զիջի անգամ ատրճանակի փողի տակ. այն է՝ պաշտոնապես հրապարակել քվեարկությանը մասնակցածների ցուցակը։
«Հայաստանում ընդդիմություն չկա» գոռացողներն, ի դեպ, ընդամենը մեկ-երկու ամիս առաջ հայտարարում էին, թե «նույնականացման քարտ, մատնահետք և այլն՝ էդ սաղ տուֆտա բաներ են, կարևորը մասնակցածների ցուցակն ա»։
Չորրորդ իշխանություն
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
- 11:06Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:00ԱՄՆ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը ԱՄՆ-ի արձագանքի մասին. «Ժողովուրդ»
- 11:30Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ մաս 178
- 11:10«Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է».«Փաստ»
- 10:48Հաց եւ տեսարաններ, որ Արցախը մոռանան. «Հրապարակ»
- 11:10«Հրապարակ». «Դատախազությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի» գործը բաղկացած է 45 հազար էջից
- 11:10Այլևս իշխանության «սրտի գործարարը» չէ. ի՞նչն է կասկածելի թվացել Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»
- 11:10Արթուր Վանեցյանին կկալանավորե՞ն. ինչն է զայրացրել Փաշինյանին.«Հրապարակ»
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.