Գյումրիում սպանել են 102 տարեկան Վարազդատ Մանուկյանին։ Նա ցեղասպանությունը վերապրածներից էր, ծնունդով՝ Կարսից։ Ամեն ապրիլի 24-ին, երբ ԶԼՄ-ները «մազապուրծ հերոսների» փնտրտուք էին սկսում, նա ընդունում էր լրագրողներին։ «Անցյալս անցյալ չէ, դաժանություն է, անմոռանալի»,- պատմում էր Վարազդատ պապը մարզային հեռուստաընկերությանը իր վերջին գարնանը՝ ապրիլի 24-ին։ Ոչ նա, ոչ էլ նրան լսող լրագրողներն ու հեռուստադիտողները չէին կարող պատկերացնել, որ Վարազդատ Մանուկյանի համար դաժանությունների շղթան շարունակվելու է, եւ որ նա ընդամենը 4 ամիս անց իր կյանքի թերեւս ամենասարսափելի դաժանությունն է տեսնելու։
Անկողնուն գամված զառամյալ ծերունուն սպանել էին 2015 թ․ օգոստոսի 14-ին։ Մարմնի վրա հայտնաբերվել էին բռնության հետքեր, վնասվածքներ գլխի, դեմքի, բերանի շրջանում, ծնոտի անկյուններում, կապտուկներ, արյունազեղումներ։ Դատաբժիշկն արձանագրել էր, որ մահը վրա է հասել 5 պրոմիլ էթիլ սպիրտի թունավորումից, որն առաջ է բերել սիրտ-թոքային անբավարարություն։ Էթիլ սպիրտը ծերունու բերա՞նն են լցրել, թե՞ ներարկել՝ դատաբժիշկը չի գրել։ Ո՞ւմ էր խանգարում ծեր մարդը։ Մեկ տարի է անցել, բայց ինչ օրս քննիչներն այս հարցի պատասխանը չունեն։ Գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ դիտավորությամբ սպանություն։
Գործով 7 քննիչ է փոխվել, բայց ոչ կասկածյալ կա, ոչ մեղադրյալ, ոչ վարկած։ Սպանվածի քույրը՝ Ռուզան Մանուկյանը, կատարվածի մեջ մեղադրում է քրոջը՝ Կարինե Մանուկյանին, եւ նրա դստերը՝ 28-ամյա Գայանե Սարգսյանին։ Նրանք, ինչպես նաեւ սպանվածի 21 տարեկան թոռնիկը, Բելգիայում ապրող նրա որդու տղան, ապրում էին ծերունու հետ։ «Հայրս իր տունը նվիրել էր որդուն, որն արտասահմանում է, նվիրատվություն էր գրել։ Բայց իմացավ, որ իր որդին չի վերադառնալու Հայաստան, իսկ իր տանը բնակվելու է նրա ամուսնալուծված կինը։ Հայրս չընդունեց դա ու մտավ դատարան, որ նվիրատվությունը չեղյալ համարի։ Իր ժառանգությունը նա մտադիր էր թողնել իր բոլոր ժառանգներին»,- պատմում է Ռուզաննան։ Վարազդատ հայրիկի տունը շքեղ չէր՝ մեծ բակով, մեծ տարածքով, բայց անխնամ տուն էր։ Ռուզաննա Մանուկյանը կարծում է, որ նվիրատվությունը չեղյալ համարելու գործը ձախողելը կարող է հանցագործության շարժառիթ լինել, եւ հենց այս նպատակով էլ իր եղբայրն ու քույրը՝ Կարինեն, որը, փաստորեն, խնամում էր հորը, կարող էին հանցավոր համաձայնության գալ եւ իրականացնել ծերունու սպանությունը։ Ռուզաննան պատմում է, որ հոր դիակը հայտնաբերել են ոստիկանության աշխատակիցները։ Նրանց զանգահարել է Վարազդատի մյուս ժառանգը՝ Հասմիկը, որն առանձին էր բնակվում։ «Երեկոյան Հասմիկը տարօրինակ խոսակցություն էր ունեցել հորս հետ բնակվող քրոջս հետ ու որոշել էր, որ հորս տանն ինչ-որ բան է կատարվում, զանգել էր ոստիկանություն։ Ոստիկանները քրոջս ասել են, որ Կարինեն եւ նրա դուստրն իրենց գալու պահին դուրս էին գալիս դարպասներից։ Հարցին, թե ուր էին գնում, պատասխանել են․ «Աղբը թափելու էինք գնում, վայ, նոր մեռավ, խաբար չէինք, որ մեռել է»։ Լավ է, չէ՞, տանը դիակ, իրենք գնում են աղբը թափելու։ Հորս թաղմանը չեկան։ Բերեցի դիահերձման տեղից, իրենք դռները փակել էին, դրեցինք եկեղեցում ու տարանք գերեզմաններ։ Ասում են՝ վախեցանք գալ։ Իհարկե, դժվար է վերադառնալ սպանության վայր»,- պատմում է Ռուզաննան։ Որպես փաստարկ՝ նշում է նաեւ այն, որ սպանությունից 10 օր առաջ՝ օգոստոսի 4-ին, Վարազդատ Մանուկյանի անունով կեղծ ստորագրությամբ հայց է մտել, որով վերջինս որոշել է նվիրատվությունը չեղարկելու պահանջից հրաժարվել, քանի որ իր կամքով այն չի գրել։ Բայց դատարանը չի ընդունում փաստաթուղթը, քանի որ արդեն նվիրատվությունն անվավեր համարելու հայցը վարույթ էր ընդունվել։ Կարինե Մանուկյանը եւ նրա դուստրը՝ Գայանե Սարգսյանը, ամենը ժխտում են։ Նրանք նախաքննության մարմնին հայտնել են, որ իրենք տանն են եղել, Վարազդատ պապին ոչ ոք չի այցելել, եւ իրենք չգիտեն, թե ով է նրան սպանել։ Իր փաստարկները քրոջ եւ հարուստ բելգիաբնակ եղբոր դեմ Ռուզաննա Մանուկյանը ներկայացնում է նաեւ քննիչներին, բայց նրանք, միեւնույն է, մեղադրանք չեն առաջադրում այս անձանց, համարելով, որ չունեն բավարար հիմքեր։ «Եթե մեղադրանք առաջադրվի եղբորս եւ քրոջս, ապա դատարանը կարող է չեղյալ համարել նվիրատվությունը, իսկ սա նրանց պետք չէ»,- ասում է Ռուզաննան։ Քննչական վարչության Շիրակի մարզի պետ Սամվել Սիմոնյանին եւ մարզի նախկին դատախազ, ներկայումս Երեւանի դատախազ Րաֆֆի Ասլանյանին գյումրեցի կինը մեղադրում է գործի ելքով շահագրգռված լինելու մեջ։
ՀԳ․ Վերջին նորությունն այս գործով կրկնակի դատաբժշկական եզրակացությունն է։ Գրել են, որ թունավոր նյութը ծերունու արյան մեջ առաջացել է գլյուկոզայի նեխումից։ Այսինքն՝ գլյուկոզան արյան մեջ նեխում է, սպիրտ է դառնում, փաստորեն, ինքն իրեն մահացած մարմնում «արաղ է քաշվել»։ Քննիչ Էդգար Առաքելյանը, որը երկրորդ անգամ է ստանձնել այս վարույթը, հրաժարվեց պատասխանել, թե ինչու մեկ տարի անց քննությունը դեռ ոչ մի վարկած չունի՝ խորհուրդ տալով հարցերը գրավոր ուղարկել դատախազություն։ Այս մարմնի պատասխաններն իրոք հետաքրքիր են։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Նյութի աղբյուրը ` hraparak.am
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.