Այսօր` օգոստոսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանը, «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանն ահազանգում է նրա առողջության վատթարացման մասին:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանն այս պահին ծանր վիճակում է գտնվում, նրան շտապ բուժօգնություն է հարկավոր: Նրա առողջական վիճակի հետ կապված որոշակի անորոշություն կա, տարբեր բժիշկներ են զննել, որոնք պատճառաբանում են, որ նրան չի կարելի վիրահատել, քանի որ վերքերը դեռ չեն լավացել: Հուլիսի 26-ին «Էրեբունի» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում հսկել են զինված ոստիկաններ, որի իմաստը եւս չենք հասկացել: Բուժքույրը հորդորել է որ դուրս գան` նշելով, որ ստերիլ չեն, Հովհաննեսն էլ է հորդորել, որ դուրս գա ոստիկանը, սակայն, ոստիկանը պատասխանել է` հեսա կթքեմ վրեդ: Հովհաննես Հարությունյանին այնուհետեւ «Դատապարտյալների հիվանդանոց» են տեղափոխել, իր խոսքով՝ սպանելով:
Տարել, շպրտել են մի խուց, որտեղ անմարդկային պայմաններ են: Ներս էինք մտնում խուց, բորբոսնած պատերով, օդ չկար շնչելու, քարանձավի նման: Հովհաննեսը պառկած էր ցանցով մահճակալի վրա, որը կորացած էր դեպի ներքեւ: Նա հյուծված պառկած էր մահճակալին, խավարասերներ էին վխտում նրա վերքերի վրայով, նրա ձեռքերը չէին հասնում, որ վերքերից հեռացնի խավարասերներին: Այնուհետեւ նրան նոր սենյակ տեղափոխեցին, եւ այն պայմանները, որում նա գտնվում է, էականորեն չեն տարբերվում, ուղղակի պատերն են ներկվել: Մահճակալն է նոր, էլի բռնվելու տեղ չկա, վիրավոր ոտքի վրա ուժ է գործադրում, որպեսզի կարողանա նստել: Միջատներ կան, հակասանիտարահիգիենիկ պայմաններ են, նա իր բնական կարիքները հոգում է հիվանդասենյակում եւ քանի որ չի կարողանում շարժվել, դա ժամերով մնում է հիվանդասենյակում այս շոգ պայմաններում»,-ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ Հովհաննես Հարությունյանին բուժօգնություն տրամադրում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները, բայց ոչ ամեն օր. «Նա երեկ հենակներով փորձել է քայլել, ընկել է, որովհետեւ այդ պահին նրա մոտ չի եղել բժիշկ»:
Փաստաբանը նաեւ նշեց, որ քանի որ ինքը բարձրաձայնում է «Դատապարտյալների հիվանդանոցի» սենյակի պայմանների մասին, իր վրա ճնշում են գործադրում: «Վերջերս քրեակատարողական վարչությունը չափերն անցել է, իմ մասին հայտարարություններ անելով: Քրեակատարողական հիմնարկն ինձ հետ կապված վարկաբեկող հայտարարություններ է անում, իբր իմ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: Սա էլ ճնշման մի ձեւ է, քանի որ Հովհաննեսին խոշտանգում են»:
Փաստաբանը նշեց, որ այն անտարբերությունը, որը կա Հովհաննես Հարությունյանի նկատմամբ, չկա «Սասնա ծռերի» մյուս անդամների նկատմամբ:
Փաստաբան Արա Ղարագյոզյանը նույնպես նշեց, որ ԱՆ քրեակատարողական վարչությունը Հովհաննես Հարությունյանի պայմանների վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածում. «Մատնանշելով, թե իբր իմ ներկայությամբ Հովհաննեսի անկողինը փոխվել է, ապատեղեկատվություն է: Ես հայտարարում եմ, որ երեք օր չի փոխվել նրա անկողինը, արյունից սեւացած էր այն: Հովհաննես Հարությունյանը նաեւ բնական կարիքները հոգալու համար պետք է երկու ժամ սպասի, որպեսզի սանիտարը գա, ամբողջ գիշեր չեն տարել այն, այս ամեն ինչով փորձում են Հովհաննես Հարությունյանին նվաստացնել: Իմ ներկայությամբ բուժքույրը սիստեմա էր միացնում, եկել էր, չէր կարողանում միացնել ու ասում էր` ես հոգեբանական բաժանմունքից եմ, կյանքում առաջին անգամ եմ միացնում սիստեմա, դրա համար էլ չի ստացվում»:
Հովհաննես Հարությունյանի քույր Թամարա Հովհաննիսյանը եւս նշեց, որ իր եղբոր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ նա ոստիկանության ՊՊՇ գնդում գտնվելու ժամանակ, լրագրողների հետ զրույցում որոշ հայտարարություններ է արել, որոնք դուր չեն եկել իշխանություններին:
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.