Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բալոյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել և այն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ այդ ողբերգական ավտովթարի մեղավոր, Բալահովիտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սերյոժա Աղոյանը քննիչի որոշմամբ ենթարկվել էր բժշկական փորձաքննության և պարզվել էր, որ նա մեքենան վարել էր ոչ սթափ (խմած) վիճակում՝ ունենալով խմածության բարձր աստիճան, իսկ տեսախցիկներն էլ արձանագրել էին, թե նա ինչպես էր «յաշիկը» վարել «պորճավարի»՝ մտնելով կարմիր լույսի տակով։
Քննիչը նրան կալանավորելու միջնորդությամբ դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Չարենցավանի դատարան, սակայն «մեծն» դատավոր Հովհաննես Ավագյանը մերժել էր քննիչի միջնորդությունը և Ս. Աղոյանը ազատ էր արձակվել դատարանից՝ այն դեպքում, երբ նա բնութագրվում է ոչ դրական։
Անցյալ տարի Ս. Աղոյանը դարձյալ խմած վիճակում խուլիգականան արարք էր կատարել Աբովյանում գործող գիշերային ակումբներց մեկում ու դատարանը նրան տուգանել էր 200 հազար ՀՀ դրամի չափով, ով մինչև այս պահը չի վճարել անգամ այդ տուգանքը։
Աբովյանցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ նրա արած բազմաթիվ անօրինական գործողությունները միշտ իրավապահների մոտ կարողանում է ծածկադմփոց անել հայրը, ով ժամանակին եղել է տեղի ԵԿՄ կառույցի ղեկավարը։
Աբովյանցիները նշում էին նաև, որ չի բացառվում, որ դատավորը ինչ-ինչ շահերից ելնելով է նրա նկատմամբ այդպիսի հոգատար վերաբերմունք ցուցաբերել այն դեպքում, երբ նույն դատարանը հավ ու ալյումինե կաթսա գողացողին պատժում է ազատազրկմամբ։
SHAMSHYAN.com-ը առաջիկայում մանրամասն ներկայացնելու է նշված դատական գործընթացը, որպեսզի հանրությունը իմանա ողջ եղելությունը, իսկ նման բնութագիր ունեցողները պետք է իրենց կատարած հաննցանքների համար օրենքի առաջ պատասխան տան, այլո ոչ թե օգտագործեն իրենց ծնողների դիրքը ու մնան անպատիժ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 3-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 02:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում` «Աննա» ծաղկի սրահի դիմաց, բախվել էին Աբովյան քաղաքի Սարալանջ 11 փողոցի բնակիչ, 21-ամյա Շանթ Մանուկյանի վարած BMW 650 մակնիշի 05 MՏ 555 համարանիշի և Բալահովիտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սերյոժա Աղոյանի վարած Mercedes G մակնիշի 01 ՏA 099 համարանիշի ավտոմեքենաները: Բախումից հետո նշված ավտոմեքենաները բախվել էին կայանված վիճակում գտնվող Աբովյան քաղաքի Բարեկամության 1-ին շենքի բնակիչ, 25-ամյա Կարեն Պետրոսյանին պատկանող Mercedes մակնիշի 81 VՍ 008 համարանիշի, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 41-ամյա Քրիս Մեհրաբյանի վարած Mercedes մակնիշի 81 ZC 800 համարանիշի և Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ, 32-ամյա Արման Խաչատրյանին պատկանող Opel մակնիշի 03 OՍ 166 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով BMW –ի վարորդ Շ. Մանուկյանը, ուղևորներ` Աբովյան քաղաքի բնակիչներ, 22-ամյա Մարտին Ալեքսանյանը, 21-ամյա Կորյուն Մարգարյանը, Mercedes-ի վարորդ Ս. Աղոյանը, նրա ուղևոր, Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակչուհի, 21-ամյա Լիաննա Մովսիսյանը, Mercedes-ի վարորդ, 25-ամյա Կ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից 3 հոգի տեղափոխվել էին Երևանի հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, և օպերատիվ էր գործել Աբովյանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.