ԳԱԼԱ-ի հետ զրույցում Շուշիի և Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը, խոսելով Վազգեն Սարգսյանի մասին, նշել էր. «Վազգեն Սարգսյանը տալիս էր հնարավորություն, որ մարդիկ աշխատեն, բայց սահման էր դնում, էդ սահմանը անցնել չէր կարելի. Վազգենն իր շուրջը ստեղծեց մի խումբ, որ հիմա աստված են սարքել բոլորին, բայց էդ խմբավորումները նենց արեցին, որ ուղղակի շատ մարդիկ թողեցին ու գնացին. Անդրեասյանը գնաց, Տեր-Գրիգորյանցը գնաց, բայց կային մարդիկ, ովքեր համակերպվեցին, իրենք կոչումներ ստացան, մեդալներ ստացան, պաշտոններ»: Կոմանդոսը նաև շեշտել էր, որ նույն այդ խմբավորումներն են վերացրել Վազգեն Սարգսյանին. «Հայերը վերացրին իրեն, հետո էլ ինչ-որ թատրոններ սարքեցին, Հունանյանին բերեցին: Վազգենի մասին դեռ շուտ է խոսելը, երբ ամեն ինչ տաք է, նա շատերին լավություն է արել, շատերին էլ վատություն, շատերը հարստացել են իր շնորհիվ, իր անունով արձաններ սարքել»: Արկադի Տեր-Թադևոսյանի այս խոսքերը տարատեսակ մեկնաբանությունների արժանացան: Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Կոմանդոսը, մեղմ ասած, շատ վատ խաղի մեջ է ներքաշվել, չի հասկանում, որ իր ձեռքով իր իսկ անցած ճանապարհն է ուրանում… այրելով բոլոր կամուրջները իրենից հետո… Արթնացիր մղձավանջից, Կոմանդոս»: ԳԱԼԱ-ն զրուցել է Արմեն Սարգսյանի հետ, ով գտնում է, որ վերոհիշյալ մտքերը Կոմանդոսինը չեն. «Այստեղ ուրիշ խաղացողներ կան, ովքեր ուզում են գեներալի ձեռքով շագանակ դուրս բերեն կրակից: Իսկ եթե ես սխալվում եմ, շատ ավելի վատ Կոմանդոսի համար..: Կան օրինաչափություններ, որոնց վրայով անցնելը, մեղմ ասած, սրբապղծություն է, սա իմ մասնավոր կարծիքն է: Էնպես չէ, որ չեմ կարող գնահատական տալ Վազգենի անմնացորդ նվիրվածությանը այս երկրին, «ավելի ճիշտ Վազգենի ու մաքուր հայերի երկրին»: Եվ էնպես էլ չէ, որ չեմ կարող Կոմանդոսին հիշեցնել, թե որտեղից է եկել և ուր է գնում… Ես հարգում և խոնարհվում եմ բոլորի առաջ, ովքեր անցել են ազատագրական պայքարի ճանապարհը, առավել ևս ովքեր ֆիզիկապես մեզ հետ չեն: Տեր-Թադևոսյանին ուզում եմ հիշեցնել, Վազգենը անհատականություն էր, և Վազգենի հետ քայլող մարդկանց «խմբավորում» որակելը պատիվ չի բերի քեզ… նրանք էրգրի զինվոր էին, համախոհ էին, նվիրյալներ էին, ի վերջո մահապարտ էին: Եթե զինվորը, համախոհը, նվիրյալը, մահապարտը, վերացրեց իր ընկերոջն ու Սպարապետին, ուրեմն մենք որպես ազգ գոյատևելու իրավունք չունենք: Տեր-Թադևոսյան, Վազգենը չկա, բայց նրանց, ում «խմբավորում» ես որակել, նրանք իմ համար Վազգեններ են, և մենք պատրաստ ենք հակադրվել քո հետ: Ուղղակի չեմ հասկանում էս մարդուն, Արկադի, կանգ առ: Դու չես, որ պիտի գնահատես Վազգենի ճիշտն ու սխալը: Մի հարց ունեմ Արկադի Իվանիչին, էդ ծանրացած հոգով ո՞նց ես ապրելու, ո՞նց ես Եռաբլուր գնալու, ի վերջո իմ չէ, Վազգենի մոր աչքերին ո՞նց ես նայելու… Երանի քեզ, Վազգեն ջան, որ հեռու ես ու չես տեսնում էս քաոսը»:
«Ասեկոսե»
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.