Որքան էլ որ առաջին հայացքից տարօրինակ թվա, հայրենի Ծաղկահովիտ գյուղի համայնքապետի թեկնածու առաջադրված Արայիկ Խանդոյանի վրա «Հիմնադիր խորհրդարանի» կողմից լուրջ ճնշում է գործադրվում:
Համենայն դեպս «Հիմնադիր խորհրդարանի» ու «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը բացեիբաց հայտարարում, հորդորում է, որ Արայիկ Խանդոյանը հետ կանգնի Ծաղկահովիտի համայնքապետի ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու իր քայլից: Պարզ ասած, «յուրայինները» ստիպում են, որ Արայիկ Խանդոյանը հանի իր թեկնածությունը:
Բավական ինքնօրինակ կացություն է:
Խանդոյանը, որ այժմ ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործով մեղադրյալներից մեկն է եւ գտնվում է կալանքի տակ, օգտվելով իր սահմանադրական իրավունքներից, օրերս առաջադրվել է Ծաղկահովիտ գյուղի համայնքապետի թեկնածու:
Ավելին՝ ընտրատարածքային ընտրահանձնաժողովն արդեն գրանցել է նրա թեկնածությունը եւ եթե արտառոց ոչինչ չպատահի, սեպտեմբերի 18-ին նրա անունը նշված կլինի քվեաթերթիկում, ի շարս այլ թեկնածուների: Ավելին՝ երեկ տեղեկություն տարածվեց, որ Արայիկ Խանդոյանի եղբոր կինը՝ Սոնա Թամարյանը, որպես ՀԱԿ-ի կողմից ներկայացված թեկնածու, նշանակվել է Ծաղկահովիտի տեղամասային ընտրահանձնաժողովի անդամ:
Մի քանի օր առաջ խնդիր էր ծագել այդ հանձնաժողովում նրա նշանակման հետ կապված, քանի որ ՀՅԴ-ն այլ ներկայացուցիչ էր գործուղել հանձնաժողով: Բայց փաստորեն ՀԱԿ-ը որոշակի աջակցություն է դրսեւորել, եւ այդ խնդիրն էլ այս տարբերակով է հարթվել: Ու հետաքրքիր պատկեր է ձեւավորվում: Ինչպես «Սասնա ծռեր» զինված խմբի կողմնակիցներն ու պաշտպաններն են ասում՝ «բռնապետական ռեժիմը», ի դեմս իշխանությունների, միանգամայն անվրդով գրանցում է ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման մեջ մեղադրվող Արայիկ Խանդոյանի թեկնածությունը: Կարող էին, չէ՞, «դասական» բռնապետական մոտեցմամբ՝ չգրանցել: Բայց՝ ոչ, գրանցում են:
Ստացվում է, որ Արայիկ Խանդոյանին՝ իր ընտրական իրավունքները, մասնավորապես ընտրվելու իրավունքն իրագործելու հարցում իշխանությունները առանձնապես չեն խոչընդոտում, «Սասնա ծռերի» կատարած զինված գործողությունը քննադատող ուժերից մեկը իր հերթին աջակցում է կոնկրետ հարցով:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթում5
- 11:06Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:00ԱՄՆ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը ԱՄՆ-ի արձագանքի մասին. «Ժողովուրդ»
- 11:30Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ մաս 178
- 11:10«Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է».«Փաստ»
- 10:48Հաց եւ տեսարաններ, որ Արցախը մոռանան. «Հրապարակ»
- 11:10«Հրապարակ». «Դատախազությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի» գործը բաղկացած է 45 հազար էջից
- 11:10Այլևս իշխանության «սրտի գործարարը» չէ. ի՞նչն է կասկածելի թվացել Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»
- 11:10Արթուր Վանեցյանին կկալանավորե՞ն. ինչն է զայրացրել Փաշինյանին.«Հրապարակ»
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.