‹‹Թող ինքը բերի թղթեր, որ ձեռնադրված քահանա է, եւ, եթե ուզում է ծառայի Հոլանդիայում, մենք դա կանենք, ինքը խնդիր չունի››
Ինչպես եւ արդեն հրապարակել էինք, ‹‹Ասպարեզը›› հոլանդահայերից տեղեկություններ էր ստացել, որ Արմեն քահանա Մելքոնյանը մասնակցել է ‹‹Սասնա ծռերի›› պաշտպանության համար կայացած ցույցերին եւ ազատվել Մասթրիխտ քաղաքի քահանայի պաշտոնից:
‹‹Ասպարեզի›› հետ զրույցում սա հաստատեց նաեւ Տ. Արմեն քահան Մելքոնյանը` ասելով, որ Ֆրանսիայի Հայոց թեմից իրեն գրություն են ուղարկել՝ ազատելով պաշտոնից:
‹‹Ասպարեզը›› այս ամենի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով հարցում էր ուղարկել ՀԱԵ Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին, նա հարցումը ստանալուն պես անմիջապես զանգեց եւ նշեց.
-Արմեն քահանան կարգապահական հարցեր ունի: Նա Անթիլիասից (Լիբանան) է եկել եւ ապրում է Բելգիայում: Ինքն իր ազատ կամքով գնում է Բելգիա, Հոլանդիա, Իտալիա, Ֆրանսիա: Նա անում է այնպիսի բաներ, որոնք ես, որպես առաջնորդ, չեմ կարող անել: Արմեն քահանան կարգապահական լուրջ հարցեր ունի, եւ ես` որպես առաջնորդ, կարող եմ նրան կարգալույծ անել,-ասաց Ֆրանսիայի թեմի առաջնորդը:
Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանն ասում է, որ Արմեն քահանա Մելքոնյանը չունի համապատասխան փաստաթղթեր այն մասին, որ ինքը ձեռնադրված քահանա է:
-Ես իրենից խնդրել եւ պահանջել եմ փաստաթղթեր, թե ինքը ձեռնադրվա՞ծ է Անթիլիասում, թե՞ ոչ, բայց մինչ այս որեւէ փաստաթուղթ չեմ ստացել: Ամեն մեկին, ով գա, ասի` ես քահանա եմ, չեմ կարող պաշտոն տալ, կարգ ու կանոն կա: Եթե ինքը ձեռնադրված քահանա է, թող բերի համապատասխան նամակը, որ իսկապես ձեռնադրված է: Ես` որպես քրիստոնյա, նրան ասացի, որ չի կարող լինել պաշտոնապես քահանա, մինչեւ այդ թղթերը չներկայացնի: Ես զարմացած եմ, թե ինչու՞ դուք Հայաստանից հետ հետաքրքրված եք Հոլանդիայի մի գյուղի քահանայով,-ասում է թեմի առաջնորդը:
Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ, չնայած փաստատթղթերի բացակայությանը, Վեհափառի պաշտոնական ներկայացուցիչը Արմեն քահանա Մելքոնյանին որոշ լիազորություններ է տվել պատարագ մատուցելու համար:
-Անթիլիասից վռնդված է, փախած է: Եկել Բելգիայում ճաշարան է բացել: Հետո ուզել է քահանա լինել: Վեհափառի պատվիրակը իրեն թույլ է տվել, որ Բելգիայում պատարագ անի: Բելգիայի սրբազանի հետ խնդիր է ունեցել, գնացել է Գերմանիա: Այնտեղ խնդիրներ ունենալուց հետո եկել է Հոլանդիա: Ինքը պաշտոնից զրկված չէ: Անցյալ կիրակի պատարագ է մատուցել: Մենք չենք կարող իրեն թեմի մեջ գրանցել` որպես հոգեւորական, մինչեւ պաշտոնական թղթերը չներկայացնի: Սրա մեջ պետք չէ մտցնել քաղաքականություն, Սերժ Սարգսյան եւ այլն: Միակ խնդիրը սա է: Խնդրում եմ, սա Ձեր թերթի մեջ հայտնեք եւ ասեք, որ Ֆրանսիայի թեմի առաջնորդը անձամբ զանգեց եւ ասաց: Թող ինքը բերի թղթեր, որ ձեռնադրված քահանա է եւ, եթե ուզում է ծառայի Հոլանդիայում, մենք դա կանենք, ինքը խնդիր չունի,-վստահեցնում է թեմի առաջնորդը:
Արմեն քահանա Մելքոնյանն ինձ հետ զրույցում պնդել էր, որ Ֆրանսիայի թեմի առաջնորդից պաշտոնական գրությամբ իր զբաղեցրած պաշտոնից ազատվել է: Եպիսկոպոսը քահանայի այս խոսքերը հերքեց.
-Ես իրեն ոչ մի գրություն չեմ ուղարկել: Թող այդ թուղթը ցույց տա, ես իրենից ներողություն կխնդրեմ: Երկու տարի եղավ` Ֆրանսիա եմ, իրեն ասել եմ՝ սիրելիս, ինձ փաստեր բեր, որ դու ձեռնադրված ես եւ որտեղ ես ծառայում: Մինչ այս ոչ մի ժխտական քայլ իր դեմ չենք արել: Ինքը ոչ մի տեղ հոգեւոր հովիվ չէ,-նշեց Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Եպիսկոպոսից հետաքրքրվեցի, թե ի՞նչ է մտածում, երբ հայ առաքելական եկեղեցու սպասավորը մասնակցում է ցույցերի կամ քաղաքացիական ակցիաների:
-Ցույցերին մասնակցելու համար նրան ոչ ոք ոչինչ չի ասել: Եթե ես ցույցի գնալու համար պիտի պատժեի իմ քահանային, ես էլ չեմ գնա: Նախորդ անգամ գնացի, կանգնեցի իմ ժողովրդի կողքին, միասին աղոթեցինք,-հավելեց նա:
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
- 12:10«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ
- 12:10«Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
- 14:10Ահաբեկչությունից տուժածները դիմել են Ռուսաստանի քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Կրոկուս Սիթի Հոլլի» ադրբեջանցի սեփականատերերի նկատմամբ
- 12:10Ադրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա
- 11:10ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փորձում էին կործանել Ռուսաստանը. Պուտին
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.