Հուլիսի 29-ին բազմահազար խաղաղ ցուցարարների և Սարի թաղի բնակիչների դեմ ՀՀ ոստիկանության լայնածավալ բռնությունները լցրեցին հանրության համբերության բաժակը։ Այս պահին բուժհաստատություններում գտնվող ծեծված, խոշտանգված, վիրավոր անձանց թիվը տասնյակների է հասնում։
Ժողովուրդը ևս մեկ անգամ համոզվեց, որ ոստիկանության համազգեստի տակ թաքնված մարդկանց բացարձակապես չի հուզում հայ ժողովրդի իղձերի կատարման համար ոտքի կանգնած քաղաքացիների անվտանգությունը, հենց որի պաշտպանությանը պետք է լծված լիներ ՀՀ ոստիկանությունը։ Վերջինս, դաշնակցելով առանձին քրեական հեղինակությունների բանդաների հետ, կազմակերպելով սադրանքներ ցուցարարների նկատմամբ և կիրառելով հատուկ միջոցներ, փորձեց լռեցնել հանրության բողոքի ձայնը։ Արդյունքում տուժեցին ոչ միայն ցուցարարները, այլ նաեւ լրագրողները, Սարի թաղի բնակիչները, այդ թվում մանկահասակ երեխաները։
Գիշերը տեղի ունեցած բռնությունները խաթարեցին նաեւ Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի գործունեությունը։ Խորհրդի անդամների մի մասը բերման ենթարկվեց և ազատ արձակվեց գիշերը կամ առավոտյան։ Բացի այդ, առանձին անդամներ ստացել են վնասվածքներ, Անդրիաս Ղուկասյանը ձերբակալված է, իսկ որոշ անդամների վերաբերյալ դեռեւս տեղեկություններ չկան։ Այդ իսկ պատճառով, այս պահին Խորհրդի գործունեությունը կաթվածահար է եղած։
Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդը դիմում է հանրությանը ինքնակազմակերպվելու կոչով։
Բոլոր այն քաղաքացիները, ովքեր անտարբեր չեն «Սասնա ծռեր» ապստամբ խմբի ապագայի նկատմամբ, կիսում են նրանց պահանջները, իրենց համարում են պատասխանատու Հայաստանի ապագայի համար ու չեն խուսափում այս ծանր պահին պատասխանատվության ստանձնումից, պատրաստ են մասնակցելու հետագա քայլերի համար որոշումներ ընդունելուն և դրանք իրականացնելուն, պետք է շարունակեն քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ տարբեր ձևերով կաթվածահար անելով բռնապետական մեքենային։
Հայաստանի ապագան հին հանցավոր համակարգը մերժելու և միահամուռ ուժերով Հայաստանի բոլոր բնակավայրերում մեր ակտիվ մասնակցությամբ նորը կառուցելու մեջ է։
Մինչև Խորհրդի գործունեության լիարժեք վերականգնումը նրա անդամները պատրաստ են անհատապես իրենց մասնակցությունը բերել քաղաքացիների բոլոր ձեռնարկումներին։
Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդ
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.