Երեկ գիշեր տեղի ունեցածի մասին պատմում է ականատես, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը
Առաջին անգամ չէ, որ ոստիկանությունը դիմում է նման կոշտ միջոցների: Անցած երկու շաբաթների ընթացքում զանգվածաբար և պարբերաբար խախտել է մարդկանց ազատ հավաքների, տեղաշարժի ու խոսքի ազատության իրավունքը: Իսկ երեկ փաստորեն ինչ-որ հրաման ունեին մարդկանց կոտորել, ամեն կերպ ահաբեկել: Եվ բանակցությունների ժամանակ, երբ ոստիկաններն ու մարդիկ առճակատված կանգնած էին իրար դեմ, Աշոտ Կարապետյանը` Երևանի ոստիկանապետը, ավելի ադեկվատ վարք դրսևորեց: Մի կարճ ժամանակ`20-25 րոպե, որոշակի հավասարակշիռ վիճակ էր: Ճիշտ է, բոլորն էլ լարված էին, բայց ոստիկաններին բացատրում էինք, որ ցուցարարները որևէ հարձակման, գրոհի կամ քարերի նետման չեն պատրաստվում: Ցույց էինք տալիս ոստիկանների թիկունքում, ոլորանների ներքևում, վերևում կանգնած քաղաքացիական հագուստով այն մարդկանց, ովքեր անհասկանալի վարք ունեին, և ենթադրում էինք, որ դրանք սադրիչներ են կամ ոստիկաններ կամ ընդհանրապես չգիտեմ` ով: Եվ ասում էինք` իրենց կարգի հրավիրեք: Ա. Կարապետյանը պահանջում էր հեռացնել ժողովրդին: Ես էլ, մյուսներն էլ բացատրում էինք, որ շատ բարդ է ակնկալել, որ ջղայնացած մարդկանց, ովքեր եկել են այդտեղ` բողոքելու բռնի միջոցով խնդրի կարգավորման դեմ, ինչ-որ մեկը կարող է այդտեղից հեռացնել: Խոսքի մեջ նույնիսկ առաջարկ եղավ` տեղափոխվեք Խորենացի փողոց: Ես իմ կարծիքն ասացի, բացատրեցի, որ որևէ մեկս այդ մարդկանց չենք բերել այդտեղ: Մարդիկ բողոքի երթեր են անում` տարբեր օրերի, տարբեր ուղղություններով: Բացատրեցինք, որ մարդկանց Խորենացի փողոցից ահաբեկել, բերման եք ենթարկել տարբեր կոշտ միջոցներով: Այդ մարդիկ ինչպե՞ս կարող են հավատալ, որ Խորենացի փողոցում նույնը չի կրկնվի: Միաժամանակ զանգեր էինք ստանում, որ ով հայտնվում է Խորենացի փողոցում, հավաքում-տանում են:
Այդ ամբողջ ընթացքում ամենաագրեսիվ վարքը դրսևորում էր Ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը: Կարմրած երեսով անընդհատ խոսակցության մեջ էր ընկնում: Անհավասարակշռության բոլոր էլեմենտները այդ մարդուց էին գալիս: Շատ ագրեսիվ էր: Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը փորձում էին բանակցել: Ես էլ առաջարկեցի, ասացի` 10 մ դուք հետ քաշվեք, 10 մետր մենք ցուցարարներին կխնդրենք հետ գնալ: Բա` չէ, հինգ րոպեից անհապաղ հեռանալու եք էստեղից: Ես ասացի` կարծիք ունեմ, որ անհնար բան է: Էս մարդկանց վիճակը չե՞ք տեսնում: Հետո` ի՞նչ են արել` եկել են, «Սասնա ծռեր» են բացականչում: Իսկ Երանոսյանը թե`սա անվտանգության գոտի է, արգելված գոտի է: Բայց հասկանալի է, որ դա բնակելի տարածք է, ի՞նչ անվտանգության գոտի: Իսկ եթե անվտանգության գոտի էր` ո՞նց էին պայթուցիկներ արձակում:
Մի խոսքով, ինչ-որ մի պահի, երբ ես ցուցարարների մոտ էի, իսկ Ա.Մարտիրոսյանն իրենց մոտ էր, Արմենին փախցրեցին, տարան ներս, չգիտեմ` երևի բերման ենթարկեցին: Ու սկսվեց գրոհը, պայթուցիկներ շպրտելը:
—Այսինքն` հատուկ միջոցների կիրառումն արդարացված չէր:
-Բացարձակ: Դրա կարիքը չկար: Մարդիկ կարող էին երկար կանգնել այդտեղ առանց որևէ հարձակման: Ցուցարարների կողմից ոստիկանների նկատմամբ հարձակում, քարկոծում ՉԻ ԵՂԵԼ: Ոստիկաններն սկսեցին հարձակումը: Պայթուցիկներն աջ ու ձախ պայթում էին: Անփորձ մարդիկ կային, ովքեր ուղղակի ահաբեկված էին: Ու սրանց պայթուցիկներն սկսեցին արդեն ընկնել բնակելի տների, տարածքների, մասնավոր այգիների վրա, հրկիզվեցին տներ, ծառեր: Մարդկանց վրա շորերը վառվում էին: Ու այդ խառնաշփոթ վիճակում հարձակվեցին ու մարդկանց սկսեցին հետ մղել: Մարդիկ դանդաղ հետ էին նահանջում: Ես էլ` հետները: Բայց վերջում ոստիկանների մոտ, ծառերի արանքում թաքնված քաղաքացիական հագուստով կենդանիներ մահակներով, երկաթե ձողերով հարձակվեցին մարդկանց վրա: Մի ծանր հարված էլ թիկունքից ես ստացա: Ետ դառա, տեսնեմ` ոստիկա՞ն է, տեսա` քաղաքացիական հագուստով մեկն էր: Ժողովուրդն սկսեց դանդաղ ետ նահանջել Նար-դոսի ու Չարենցի ուղղությամբ: Հարևան տների բնակիչները կանանց, աղջիկներին պատսպարում էին, ջուր, դեղ էին առաջարկում: Արդեն մի 40 րոպե հետո, ովքեր դուրս էին գալիս Նար-դոսի փողոց, ոստիկանները նրանց հավաքում, լցնում էին մեքենաները ու տանում:
Բացարձակ անհիմն, անհամաչափ ուժի գործադրում էր, տեղաշարժի ու խոսքի ազատության, հավաքների ազատության իրավունքի կոպիտ ոտնահարում` գումարած այդ անճոռի բռնությունները: Ոստիկանությունն այդպես էլ չհասկացավ, որ ինքը հանրության, հասարակության կարգի պահապանն է և ոչ թե ապօրինի հրամաններ կատարող:
—Իսկ հատուկ միջոցներ կիրառելուց առաջ նախազգուշացումներ եղա՞ն:
-Ոչ մի մեգաֆոնային, ձայնային նախազգուշացում չի եղել: Սկսեցին միաժամանակ և գրոհել, և պայթուցիկները շպրտել: Շատ մեծ ծուխ առաջացավ, ու ծխածածկույթի տակ հարձակվեցին: Դա տևեց մոտ 30 րոպե: Արդյունքում` 60-ից ավելի թեթև ու ծանր վիրավորներ: Այս ամենը ՀՀ ոստիկանության խղճին է:
—Ըստ Ձեզ, ինչո՞ւ ոստիկանները գնացին նման կոշտ միջոցների:
-Ամենայն հավանականությամբ, մի տեղից այդկերպ վարվելու հրաման ունեին: Եվ առանց խորանալու հրամանի կշռի ու օրինականության մեջ, հարձակվեցին: Ոստիկանների բացատրությունը սովորաբար այդպիսին է` մենք հրաման ենք կատարում: Իսկ ոնց գցում, բռնում ես, այդ հրամանը գնում հասնում է գերագույն իշխանության:
—Դուք տեղեկություններ ունե՞ք` այսօր հանրահավաք, երթ լինելո՞ւ է:
-Առայժմ որևէ տեղեկություն չունեմ
Իշխանությունը չհասկացավ, որ 13 օր շարունակ մարդկանց հալածում են, ու մարդիկ չեն հանդարտվում, չեն նստում տներում: Չեն հասկանում, որ էդ միջոցները չեն աշխատում: Նրանց թվում է` մարդկանց ծեծելով, ահաբեկելով, ոստիկանատներ քարշ տալով` իրենք խնդիրը կարգավորում են, մարդիկ սսկվում են: Բայց չարաչար սխալվում են: Ոչ ոք չի ահաբեկվում: Երեկ լիքը կանայք ու երեխեք էին եկել: Լավ է` հաջողվեց երեխաներին հետ ուղարկել: Բայց նրանց ներկայությունը ցույց է տալիս, որ մարդիկ այս երկու շաբաթվա զանգվածային ու հետևողական ահաբեկումներին չեն տրվում, չեն ահաբեկվում: Այդ ձևերով մարդկանց ավելի են բորբոքում:
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.