Գյումրիում ևս երեկ սարսափելի լարված իրավիճակ էր. Թատերական հրապարակում երեկ տեղի ունեցող բազմամարդ խաղաղ հանրահավաքը ընդմիջվել է գողականների հրահրած սկանդալներով:
Վերջիններս, մտնելով հանրահավաքի մասնակիցների միջև, փորձել են կռիվներ սարքել, իսկ ոստիկանությունը, կարգի հրավիրելու փոխարեն, հերթով բերման է ենթարկել, առևանգել հավաքվածներին: Ի դեպ, այսօր գյումրեցի ոստիկանները, ոգեշնչված մայրաքաղաքի իրենց գործընկերների՝ մարդկանց ծեծուջարդի ենթարկելու գործելակերպով, անխնա ծեծի են ենթարկել աղջիկների, կանանց, քաշքշել էին Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանին, նրա ձեռքերին կապտուկներ կային: Ծեծելով, գետին գցելով, ուժասպառ եղած վիճակում բերման ենթարկեցին նաև երիտասարդներից մեկին՝ Վովա անունով: Ոստիկանության երկու՝ «Մուշ» ու «Կումայրի» բաժանմունքներում բերման ենթարկվածների թիվը բավական մեծ է: «Մուշ» բաժնում բերման ենթարկված Եղիշե Շարյանին հաջողվեց մի պահ կապ հաստատել մեզ հետ, վերջինս նեղվեց, որ ոստիկաններին հարցրել են, թե ինչ հիմքով եք մեզ բերման ենթարկում,պատասխանել են՝ սպասեք, հետո կասենք:
«Մուշ» բաժնում բերման ենթարկվածների մեջ կան իրավապաշտպաններ, նրանց թվում է Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի Շիրակի մարզային կառույցի պատասախանտու Սեյրան Մարտիրոսյանը, նույն Եղիշե Շարյանն էլ մասնագիտությամբ իրավաբան է, այնտեղ բերման են ենթարկել նաև տնտեսագետ Կարեն Ավագյանին ու նրա տիկնոջը:
Շատ ավելի մեծ թվով մարդկանց են բերման ենթարկել Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժին: Հանրահավաքն այս պահին կարծես տեղափոխվել է ոստիկանության «Կումայրի» բաժանմունքի դիմաց. այսստեղ, մեծ թվով մարդիկ են սպասում բերման ենթարկվածների ազատ արձակմանը: Նրանք մի պահ փորձեցին մոտենալ ոստիկանության շենքին, ոստիկանները պատ կազմեցին ու առաջ եկան: Հավաքվածներից մի կին ամենավերջին անեծքներն էր հնչեցնում այն ոստիկանի հասցեին, որը խփել էր իր անչափահաս դստեր պարանոցին: «Քեզ տղամարդ ասողը կուրանա, որ օրիորդ աղջկա վրա ձեռք եք բարձրացնում», ասում էր կինը:
Ծեծի ենթարկված աղջիկը մեզ պատմեց, որ հանրահավաքի ժամանակ հնչեցրել է «ամոթ» բառը ու այնպիսի մի հարված է ստացել պարանոցին, որ քիչ է մնացել ուշագնաց լիներ: Կանացից մեկն էլ, նայելով իրենց դիմաց կանգնած ոստիկաններին, ասում էր՝ «Դուք պահապան հրեշտակներ չեք, ինչ էլ բառ են գտել ձեզ դնելու՝ հրեշտակներ, չգիտեն որ դուք ագռավ եք, ինչ հրեշտակ»:
Թատերական հրապարակում մնացել էին ոստիկաններն ու թաղի տղեքը, որոնք բավականին ջերմորեն զրուցում էին միմյանց հետ: Բերման ենթարկվածները դեռ ազատ չեն արձակվել:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.