ՀՀ քննչական կոմիտեիում քննկող զանգվածային անկարգությունների գործով նախօրեին՝ հուլիսի 28-ին, կալանավորվել է նաեւ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի որդին՝ Արեգը: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանը:
Նրա խոսքով, իրենք հանդիպել են Արեգի հետ, նա ներկայացրել է, որ իրեն բերման են ենթարկել Հանրապետության հրապարակից, մեքենայից իջնելիս: Ինչ-որ մեքենայով հետապնդել են, հետո երբ կանգնել է, քաղաքացիական անձինք ուղեկցել են ոստիկանություն, ապա տեղափոխել Կոտայքի մարզի ՁՊՎ: Այնուհետեւ նրան տարել են դատարան ու կալանավորել: «Ոչ մի փաստարկ չկա Արեգի դեմ, ոչ մի տեսագրություն, ինչ-որ խավար նկար է երեւում, որտեղ պարզ չի, որ Արեգը կա այնտեղ»,-ասաց Իսկանդարյանը:
Ասուլիսին ներկա Արշակ Սադոյանը նաեւ մանրամասներ ներկայացրեց՝ նշելով. «Իմ որդու հետ կապված ոչ մի փաստ չունեն: Ոչ ոք չի տեսել, որ Արեգը մեկին հարվածել է: Կա անորոշ մի նկար, որտեղ իր նման մի անձ է երեւում: Բայց քանի որ գլխարկով է, դեմքն էլ չի երեւում, որոշել են, որ Արեգն է: Զարմանալի է, որ այս կարգի ստորություն է թույլ տալիս ՀՀ բարձրագույն իշխանության մարմնի ներկայացուցիչը: Ինձ ասացին փաստաբանի կարիք չկա, շուտով բաց ենք թողնելու: Երեկ առավոտից խոստացել են, որ ժամը 12-ին բաց կթողնեն: Աղվան Հովսեփյանն անձամբ է խոստացել, բայց նա սրիկայություն թույլ տվեց: Հետո ինձ զանգ է տվել փաստաբան Վարդան Զուռնաչյանն ու ասել, որ տանում են դատարան: Ասել են, որ Արեգը հրել է կամ բռնել ոստիկանի վահանը: Մարդուն դատել, 3-7 տարի սռոկ փորձել տալ նրա համար, որ ինչ-որ մեկի վահանից բռնել է, այն էլ չգիտեն ինքն է, թե ոչ, ծիծաղելի է:
Դատի ընթացքում, երբ մենք դատարանում էինք, 8-9 հոգով մտել են մեր տուն, ներկայացրել են խուզարկության վկայական, որտեղ նշված է եղել, որ փնտրում են Արեգ Սադոյանի հագին եղած շապիկն ու գլխարկը: Եկա տեսա, համակարգիչս չկա, առգրավել են: Նույն դատարանի թույլտվությամբ խուզարկել են Արեգի մեքենան, որի մեջ նրան ձերբակալել են: Քննիչն ինձ համարյա լացելով ասում է՝ ես ինչ անեմ, ինձ կարգադրել են: Անգամ մերժել են գրավով ազատ արձակել»:
Հարցին, թե ինչ է պատրաստվում անել, Սադոյանը պատասխանեց. « Նախ փորձելու եմ Հանրային խորհրդում քննարկման առարկա դարձնել, դատապարտող հայտարարություն ընդունել: Սա միայն իմ տղայի դեմ չի կապված, Լեւոն Բարսեղյանի դանակի պատմությունն էլ է ծիծաղելի:
Կա բարձրաստիճան իշխանավորների մի խումբ, որոնք աշխատում են, որ լարվածությունը ավելանա, բերելով փաստարկ, որ այս ինչ պետություն է, որ չի կարողանում հարձակվել ու ազատել ՊՊԾ գունդը: Այդ խումբն ազդեցություն ունի ՀՀ նախագահի վրա, բայց հույս ունեմ, որ երկրի նախագահն այնքան էլ հակված չէ գրոհի: Աղվան Հովսեփյանը մեկն է այդ վտանգավոր անձանցից, որը հրահրում է ուղղակիորեն ներքին արյունոտ բախումներ եւ դա իրականացնում է իր ղեկավարած կառույցի միջոցով: Մարդկանց զանգվածաբար հատուկ բերման են ենթարկում, որ նրանց հարազատները դուրս գան բողոքի եւ այդ բողոքի ժամանակ նոր բախումներով հասցնել խնդրի ուժային կարգավորման»:
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.