«Զինված խմբի հարձակումը ՊՊԾ գնդի վրա, որքան հասկանում եմ, հետապնդում էր հետևյալ քաղաքական նպատակը. դա այսպես ասած, «Ավրորայի» համազարկ պիտի լիներ հեղափոխության համար: Ըստ մտահղացման՝ հարյուր հազարավոր մարդիկ, ոգևորված ոստիկանական շենքի զինված գրավումից, պետք է դուրս գային փողոց և պարտադրեին նախագահի հրաժարականը: Այնուհետև փողոցում, զինյալների հսկողությամբ, կձևավորվեր ժամանակավոր կառավարություն, որը և կտաներ մեզ դեպի ժողովրդավարություն և բարգավաճում: Սա էր, եթե ֆիդայական հեռտորաբանությունը մի կողմ դնենք, զինված խմբի «քաղաքական թևի» ծրագիրը:
Ինչու այն, առայժմ՝ համենայնդեպս, կյանքի չի կոչվում: Ինձ թվում է նույն պատճառով, որով «հրացանավոր մարդիկ» որոշեցին իրենց ձեռքը վերցնել և «ներքին թուրքին ոչնչացնելով»՝ որոշել Հայաստանի բախտը՝ քաղաքական համակարգի ամլության պատճառով:
Այդ հարյուր հազարավոր մարդիկ պարզապես զինյալների նկատմամբ համակրանքից ելնելով՝ փողոց դուրս չեն գա։ Նրանք դուրս չեն գա երկրի վիճակից ծայրահեղ դժգոհություւնից կամ նույնիսկ իշխանության նկատմամբ ատելությանից ելնելով և կգերադասեն իրենց մաղձը թափել համացանցում։ Մարդիկ դուրս կգան փողոց քաղաքական պահանջներով՝ միայն այն դեպքում, երբ նրանց առաջնորդեն իրենց վստահությունը վայելող քաղաքական ուժեր։
Այդ համակարգը ավտոմատներով չես ստեղծի, դա շատ նուրբ, միաժամանակ շատ քրտնաջան ամենօրյա աշխատանք է։
Մենք տեսնո՞ւմ ենք այդ քաղաքական ուժերին Ազատության հրապարակի կամ Խորենացու փողոցների հարթակներում։ Կարծես թե՝ ոչ։ Այնտեղ, իհարկե, կան շատ լավ, շատ համակրելի մարդիկ, որոնք արտասանում են երբեմն շատ ճիշտ ճառեր, բայց նրանք չեն ներկայացնում ուժ, որովհետև օժված չեն քաղաքական հայացքների համակարգով, որը պետք է հավաքվածների մեջ արթնացնի ընդհանուր գործի, ընդհանուր նպատակի զգացողությունը։
Իհարկե, այստեղ էլ մեղավորը իշխանությունն է, որը 21 տարվա ընթացքում չի ցանկացել արդար ընտրություններ անցկացնել, իսկ քաղաքական համակարգը ստեղծվում և հղկվում է ընտրությունների միջոցով։ Բոլոր մնացած դեպքերում իշխում է տարերքը։ Այս դեպքում ՝ շատ վտանգավոր»:
«Առավոտ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.