ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ ելույթներով հանդես եկավ Խորենացի փողոցում՝ իր ձեռքը վերցնելով դեռևս օրեր առաջ այնտեղ ինքնաբուխ հավաքված քաղաքացիների ակցիայի ղեկը:
Նշենք, որ մարդիկ այնտեղ են հավաքվել՝ սատարելու «Սասնա ծռեր»-ի տղաներին և հավանական արյունահեղությունը կանխելու նպատակով:
NewsBook-ը «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանին խնդրեց մեկնաբանել երեկվա ակցիան և հնչեցրած ելույթները:
Վերջինս մեզ հետ զրույցում հայտարարեց, եթե որևէ մեկն ուզում է այս առիթն օգտագործել, ապա դա իր կողմից անընդունելի, սխալ քայլ է:
«Մեր ժողովրդի ազատագրման պայքարն է, ինքնաբուխ պայքար է, պայքարը հարուցված է մեր խմբի վճռական և կտրուկ գործողություններով և, բնականաբար, պետք է հասկանան, թե կամքի կենտրոնը որտեղ է: Պետք է հասկանանք, որ մենք գործ ունենք ժողովրդական շարժման հետ, և ոչ ոք իրավունք չունի առիթն օգտագործելու, ինչ-որ անձնական կամ կուսակցական շահին ծառայեցնելու»,- մեկնաբանեց Ավետիսյանը՝ հավելելով, որ երեկվա հավաքն ամբողջությամբ չի կարողացել նայել, սակայն երեկվա հնչած ելույթներում նման երանգներ է նկատել:
«Ինձ համար ցավալի է, տա Աստված, որ ես սխալվեմ»,- նկատեց մեր զրուցակիցը:
Վերջինս Նիկոլ Փաշինյանին և մյուս բոլոր քաղաքական գործիչներին հորդորեց գործել ազգային ազատագրական պայքարի շրջանակներում:
Հակառակ պարագայում, եթե իրենք տեսնեն այդպիսի միտում, ստիպված կլինեն իրենց ծանրակշիռ խոսքն ասելու և ամեն ինչ իր տեղը դնելու:
«Լավ բան չեն անում, մարդիկ իրենց կյանքն են վտանգում, իրենց 20-ամյա չամուսնացած երեխայի կյանքը, (նկատի ունի Պավլիկ Մանուկյանի որդուն, ով հոր հետ ՊՊԾ գնդում է- խմբ.) սա կատակ չէ»,- ընդգծեց նա:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամը նաև տեղեկացրեց, որ սննդի լուծման այլ տարբերակ են առաջարկել, ինչը, սակայն, դեռևս քննարկման փուլում է: Տղաներն առաջարկել են, որ ՊՊԾ գունդ սնունդ փոխանցի իրենց ընտանիքների անդամներից որևէ մեկը:
«Մենք միշտ ասել ենք, որ սնունդը մեզ համար երկրորդական հարց է: Մեր վիճակը գերազանց է: Մենք գտնվում ենք ՀՀ այն տարածքում, որտեղ լիովին ազատ կամքի դրսևորումն է գործում: Մարդիկ այստեղ ազատ են, և զգում են իրենց հայրենիքում: Սա հայրենիքի ազատագրված տարածքն է: Կոչ ենք անում մեր ժողովորդին համախմբել և ազատագրել ամբողջ հայրենիքը»,- ասաց Ավետիսյանը:
Նշենք, որ այս ընթացքում խմբի անդամների սննդի հարցով զբաղվում է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով տղաների և իշխանությունների միջև միջնորդ է հանդիսանում:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.