Հայաստանում նորից ակտիվացել են այն խոսակցությունները, թե ապրիլյան պատերազմը նախապես պայմանավորված էր։ Ըստ հրապարակվող տեսանյութերի, պաշտոնապես հնչող հայտարարությունների և այլն՝ Սերժ Սարգսյանն իբր դեռ տարիներ առաջ էր Կազանում համաձայնվել ինչ-որ տարածքներ հանձնել ու լավ էլ գիտեր, որ ադրբեջանցիները ապրիլի լույս 2-ի գիշերը հարձակվելու են, դրա համար էլ նախապես հրամայված է եղել հենակետերից հավաքել լրացուցիչ զենք-զինամթերքը, դրա համար էլ ուշացել է պատասխան կրակ բացելու հրամանը, դրա համար էլ Սերժ Սարգսյանը հրաժարվում է ետ գրավել կորցրած տարածքները, և այսպես շարունակ։ Մի խոսքով՝ Սերժ Սարգսյանին մեղադրում են պետական դավաճանության մեջ։
Արդյո՞ք այս մեղադրանքների մեջ ռացիոնալ հատիկ կա։ Փորձենք հասկանալ։ Նախ՝ «պայմանավորված պատերազմի» միջոցով 800 հեկտար հանձնելը տեխնիկապես բավականին բարդ է։ Դատեցեք ինքներդ, այդ մասին, Սերժ Սարգսյանից բացի, անպայման պիտի իմանային նաև Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանության նախարարները, շտաբների պետերը, կորպուսների հրամանատարներն ու ավելի փոքր միավորումների ղեկավարները (որպեսզի հանկարծ ինքնագործունեություն չծավալեն), մի խոսքով՝ առնվազն 20-30 մարդ։ Հնարավո՞ր է, որ այդքան մարդ գիտակցաբար մասնակցեր պետական դավաճանությանը, և ոչ մի տեղից ինֆորմացիայի արտահոսք չլիներ։ Հավատացնում ենք՝ գրեթե անհնար է։
Երկրորդ՝ բացառված է, որ նախագահների մակարդակով քննարկվեր «պայմանավորված պատերազմի» միջոցով 800 հեկտար հանձնելու հարցը։ Խոսքը մի քանի շրջանների մասին լիներ՝ ուրիշ բան։ Վերջին հաշվով՝ եթե նման «պայմանավորվածություն» եղել է, դա կողմերին առանձնապես ոչինչ չի տվել։ Ու հարց է ծագում՝ ի՞նչ կարիք կար թշնամու հետ հանցավոր գործարքի մեջ մտնել, եթե «արդյունքը» համարյա զրոյական է, իսկ դավադրության բացահայտման դեպքում Սերժ Սարգսյանը կկորցներ ամեն ինչ՝ արժանանալով դավաճանի խարանի։ Այնպես որ՝ «պայմանավորված պատերազմը» բացառված է, և նման մեղադրանքներ հնչեցնողները ոչ միայն «յուղ են վառում», այլև կարգին վնաս են տալիս բանակին։ Վերջին հաշվով՝ ինչ սրտով պիտի զինվորները պահեն առաջնագիծը, եթե նրանց անընդհատ քարոզվում է, որ իրենցից համարյա ոչինչ կախված չէ՝ «վերևներում» են պայմանավորվում, թե երբ պիտի սկսվի պատերազմը և ինչ արդյունքներ ունենա։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին ու նրա թիմին, ապա դավաճանություն, իհարկե, կա։ Ընդ որում՝ շատ ավելի լայնամասշտաբ ու շատ ավելի ծանր հետևանքների հանգեցրած։ Իսկական դավաճանությունն այն է, որ Սերժ Սարգսյանը (սկզբում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ, հետո՝ միայնակ) իր իշխանությունը ծառայեցրել է բացառապես իր ու իր մերձավորների հարստացմանը, քաղաքական դիրքերի ամրապնդմանը, պոտենցիալ մրցակիցների չեզոքացմանը և այլն, ու մատների արանքով է նայել պետական կարևորագույն խնդիրներին, այդ թվում՝ պաշտպանությանը։ Եվ արդյունքում՝ ադրբեջանցիները, ովքեր մի ժամանակ հայ զինվոր տեսնելիս առանց ետ նայելու փախչում էին, այսօր հարձակվել ու տարածքներ են գրավել։ Գրավել են, որովհետև հանկարծ պարզվել է, որ հայկական բանակը ժամանակակից սպառազինության համար փող չունի (թե ինչու չունի՝ Սաշիկին հարցրեք), որ զինվորները «քչություն են անում» (տեսնես ո՞ւմ ստեղծած «գաղջ մթնոլորտի» պատճառով է 350 հազար մարդ արտագաղթել) և այլն։
Այ սա՛ է իսկական դավաճանությունը, և ոչ թե չեղած դավադրությունը՝ իբր պայմանավորված պատերազմի մասին:
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
- 11:06Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:00ԱՄՆ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը ԱՄՆ-ի արձագանքի մասին. «Ժողովուրդ»
- 11:30Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ մաս 178
- 11:10«Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է».«Փաստ»
- 10:48Հաց եւ տեսարաններ, որ Արցախը մոռանան. «Հրապարակ»
- 11:10«Հրապարակ». «Դատախազությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի» գործը բաղկացած է 45 հազար էջից
- 11:10Այլևս իշխանության «սրտի գործարարը» չէ. ի՞նչն է կասկածելի թվացել Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»
- 11:10Արթուր Վանեցյանին կկալանավորե՞ն. ինչն է զայրացրել Փաշինյանին.«Հրապարակ»
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.