Մայիսի 30-ին Ռամկավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ) վերընտրեց վարչության անդամներ և ատենապետ: Վարչության նորընտիր ատենապետ Սերխիո Նահապետյանի (Արգենտինա) հետ « Հայկական Վարկածը» օրերս զրուցեց ՌԱԿ ի խնդիրների և նպատակների մասին:
— ՌԱԿ համագումարին, որ գումարվեց Մայր հայրենիքում, Ձեզ ընտրեցին ՌԱԿ-ի ատենապետ։ Դա Ձեզ համար անակնկա՞լ էր:
— Այո, իսկապես անակնկալ էր, որովհետև մենք կուզեինք, որ այս համագումարին բոլոր երկրներից ներկա լինեին, խոսեինք և այնտեղից բխեր նոր ատենապետ։ Իրոք շատ անակնկալ եղավ։ Քանի որ այս ընկերները վստահեցին ինձ, հանձն առա այս երեք տարիներին ատենապետ լինել։
— Ինչո՞վ եք զբաղվում Արգենտինայում:
— Աշխատում եմ Բուենոս Այրեսի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
— Քանի՞ տարի եք կուսակցության մեջ։
-Կարելի է ասել` ի ծնե, ես աշխատել եմ Բուենոս Այրեսի մեջ 15-16 տարեկանից: Հաճախում էի կուսակցության ժողովներին և միշտ եղել եմ մեր գաղութի մեջ՝ բարեգործականի ճամփով, կուսակցականի ճամփով։
— Ժամանակին ՌԱԿ-ը հզոր կուսակցական կառույց էր: Ձեր կարծիքով` վերջին խմորումները ինչի՞ հետևանք էին ։ Հայաստանում կարծես այդ կուսակցության հեղինակությունը կտրուկ անկում ապրեց։ Հայաստանյան ՌԱԿ ստեղծվեց, անջատվեց կենտրոնական ՌԱԿ-ից։
— Վերջին 10-20 տարիներին ՌԱԿ-ը չկարողացավ նոր ճամփաների հետևել։ Անշուշտ, Հայաստանի մեջ կա Ռամկավար ազատական կուսակցությունը, որին մենք կնկատենք քույր կուսակցություն, որովհետև ՀՀ օրենքները տարբեր են, Սփյուռքի տարբեր երկրներում՝ այլ։ Նոր շրջանում նախկին ատենապետներն արել են ամենը, ինչ որ ժամանակները կպարտադրեին։ Այս նոր շրջանում առաջինը, որ ամեն գնով պիտի փորձեմ, ջանալու եմ, որ կուսակցության բոլոր ընկերները միասնաբար գործեն՝ բարելավելու համար մեր ժողովրդի կյանքը։ Մեր փորձառությունը՝ Սփյուռքի և տարբեր երկրների փորձառությունը փոխանցել և օգնել ՌԱԿ Հայաստանի մեջ մեր ընկերներին, օժանդակել նպատակներին, որովհետև Հայաստանի կուսակցությունը, Սփյուռքի կուսակցությունները տարբեր գործեր պետք է կատարեն։ Օրինակ՝ մենք Սփյուռքի մեջ պետք է աշխատենք մեր կառավարությունների մեջ։ Ամեն երկրի տեղական կուսակցություններում պիտի աշխատեն։ Դա պիտի լինի օգնություն մեր հայրենիքին, մեր ժողովուրդին, իբրև կուսակցություն Արցախի հարցով պիտի զբաղվենք գիշեր-ցերեկ։ Նոր եռանդ պիտի գա, նոր երիտասարդներ պիտի մտնեն կուսակցության մեջ, նոր մտքերով պիտի առաջ գնան և այդ ղեկավարները, որ արդեն քանի տարվա փորձառություն ունեն, իրենց հետ պիտի սկսեն այս նորը։ Այսօր ֆեյսբուքով երիտասարդները անմիջական կապ ունեն և 2 տողով կամ մեկ նախադասությամբ գրեթե կամփոփեն իրենց մտածումը։ Պետք է ամեն ինչ անենք՝ հասնելու նոր սերունդներին։ Դա է հիմա մեր հիմնական նպատակը։
— Ասում եք՝ պետք է համախմբվել։ Ձեր համագումարին, որը տեղի ունեցավ Հայաստանում, հայաստանյան կառույցից որևէ մեկը չմասնակցեց. ոչ երիտասարդությունը, ոչ ատենապետը։ Դա անհամաձայնության արդյո՞ւնք էր։ Ինչպե՞ս պիտի հարթեք այս ամենը, կամ անհրաժե՞շտ եք համարում հարթելը։
— Այս վերջին տարիների ընթացքում շատ մեծ սխալներ կատարվեցին։ Ինձ համար բոլոր կուսակցությունների մեջ աշխատողները կարևոր են, ես կարող եմ ընդունել, որ ինչ-որ մտքի կամ ուղղության վրա համաձայն կարող են լինեն կամ ոչ։ Սա նորմալ է, մենք ազատական կուսակցություն ենք, բայց մտածում եմ, որ այս տարբեր մտածողությունները կհարստացնեն կուսակցությանը։ Չեմ ընդունում, որ անձը ասում է՝ սա իմ միտքն է, իմ ասածն է։ Կարծում եմ՝ այս տարիների ընթացքում ռամկավարության տկարացումը եղել է անձերի մրցակցությունից։ Պետք է վերացվեն այս ամենը՝ ով ավելի խելացի է, ով ավելի կարևոր է։ Երբ բոլորս մտածենք, որ ամենալավը կուզենք մեր կուսակցության համար, անկարելի բան է իրար չհասկանալը։ Իմ փորձառությունս (83 թվականից կուսակցական գործ եմ կատարում), Արգենտինի տեղական կուսակցության մեջ, ուր անցել եմ տարբեր տեղերեն, այլ բան է ասում. ինձ զարմանք է պատճառում, որ ավանդական կուսակցությունը այդքան խելացի ընկերներով, մտավորական ընկերներով չկարողանան նստել սեղանի շուրջ և մտածել կուսակցության բարելավելու համար: Այ երբ մեր կուսակցությունը կբարելավվի, մեր ժողովուրդին կհասնի դա։ Չեմ ընդունում, որ մեկը մյուսին հարվածում է, բոլորս էլ ընկերներ ենք։ Հիմա պետք չէ ծանրանալ այս խնդիրների վրա, ժամանակ կորցնել. երբ որ ատենապետ եղա, առաջին գործս որ եղավ, այցելեցի Հակոբ Ավետիքյանին ներկայացնելու համար, մտերմանալու համար և ասեցի՝ միասին պետք է աշխատենք, բոլոր մասնաճյուղերի հետ, բոլոր երկրների մեջ։ Մեկ ամիս չանցավ, նորից հավաքվեցինք իրար հետ՝ մեր կենտրոնական վարչության անդամները և Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության անդամները։ Բավականին խոսեցինք, և կարծում եմ՝ պետք է գնալով փոխադարձ հարաբերությունները ամրապնդվեն։
— Արցախում նոր ՌԱԿ կուսակցություն է բացվել՝ Ռամկավարի արցախյան կառույցը, ինչ կասեք, ինչ անելիքներ կան։
— Այո, Արցախի մեջ նոր կուսակցություն կա արդեն մեկ տարի։ Կարծում եմ՝ իրենք էլ պետք է առաջ տանեն կուսակցական գործը։ Այսօր մենք կմտածենք՝ ամբողջական Հայաստան։ Այսօր Արցախն իր առավելություններն ունի, իր օրենքներն ունի։ Մեր կուսակցությունը պետք է մեծ դեր խաղա աշխարհում Արցախի ճանաչման հարցում: Ֆինանսականը ամեն պետություն իր մեջ պիտի հոգա։
—Նախկինում մարդիկ կարողանում էին գումար հատկացնել կուսակցություններին։ Այժմ մի փոքր փոխվել է վիճակը և դժվար է գումար հայթհայթել։ Որպես ատենապետ, ինչ եք կարծում, այդ հարցը ինչպե՞ս պիտի լուծվի։
— Կենտրոնական վարչություն կա, բայց ամեն մի կուսակցություն իր դրամներն ունի։ Ամեն մի երկրում կա ֆինանսական մարմին։ Պետք է բոլոր շրջանները ներկայացուցիչներ ունենան։ Կուզեմ ունենալ տեղեկություններ բոլոր շրջաններից։ Այս գործն էլ պիտի առաջ տանենք։ Նորից եմ ասում՝ եթե մնանք ու նայենք մեր տունին մեջ, գրենք մեր ընկերների մասին, կուսակցական գործն առաջ չի գնա։ Այդ գործը ժողովրդին պետք է հասնի։ Պետք է կենտրոնական վարչությանը օգնեն բոլորը, որպեսզի հզորանա։ Երբ տեսնես, որ ապագա կա, անմիջապես այդ գումարները մեջտեղ կգան։ Համոզված եմ, դրա վրա պիտի աշխատենք, որ կարողանանք հաղթել այս դժվարությունները՝20-30 տարվա դժվարությունները։ Կուզեմ միասնանանք ու խոսենք այս կետերի վրա, չվիրավորենք մեկս մյուսին, անենք ամեն ինչ՝ ի բարօրություն կուսակցության։ Ամեն մարդ պետք է իր կարողության չափ օգնի։ Բոլորս եթե նույն ճամփով չքայլենք և չիմանանք՝ ուր ենք գնում, շատ դժվար կլինի հետագան։ Շատ անելիք կա ։ Կարծում եմ՝ շատ ժամանակ կորսվեց՝ մանր-մունր խնդիրների վրա։ Պետք է վերացնենք այս ամենը և միասին առաջ շարժվենք։ Սա է առաջնային նպատակս։
Զրույցը վարեց Ռուզան Ավոյանը
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.