«Հայկական լրահոսը վերջին երեք օրերին ամբողջությամբ տարված էր Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի՝ Հայաստան կատարած եռօրյա այցելությամբ: Սակայն հենց այդ օրերին Արցախի հիմնահարցի հետ կապված առավել քան կարեւոր հայտարարություններ հնչեցին: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնապես հայտարարեց, որ ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունների վերսկսման համար հայկական կողմի նախապայմաններն իր համար ընդունելի չեն: Սակայն հայկական կողմից այս հայտարարությանը համարժեք պատասխան այդպես էլ չհնչեց: Հռոմի Պապի հետ Հայաստան ժամանած լրագրողների հետ հարցազրույցներում Արցախի խնդրին անդրադառնալիս եւս Սերժ Սարգսյանն այդպես էլ չպատասխանեց Ալիեւին:
Վատիկանի ռադիոյին տված հարցազրույցում Արցախի խնդրի կարգավորման ապագայի վերաբերյալ Սերժ Սարգսյանն ասել է. «Մենք համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Իհարկե, մինչեւ ապրիլյան իրադարձությունները, մենք խոսում էինք այն մասին, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա: Այժմ մարդիկ մի քիչ դժվար են ընկալում, թե ինչպես կարելի է փոխզիջումների գնալ մի երկրի հետ, որը խախտեց իր միջազգային պարտավորությունները:
Բայց, այնուհանդերձ, ես համոզված եմ, որ մենք պետք է գտնենք լավագույն ճանապարհը: Լավագույնը ոչ թե Ադրբեջանի համար, լավագույնը ոչ թե Հայաստանի համար, այլ լավագույնը ԼՂ բնակչության, ԼՂ ժողովրդի համար, եւ գտնելու ենք այդ լավագույն լուծումը, ես համոզված եմ դրանում, ինչը կբերի, իհարկե, մեծ զարթոնքի ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում եւ սփյուռքում»: Առաջին հայացքից թվում է, թե Սարգսյանը ամեն ինչ ճիշտ է ասել, բայց փաստն այն է, որ նա այս դեպքում եւս այդպես էլ չի անդրադարձել այն խնդրին, թե ինչպես կարող են բանակցությունները շարունակվել` միայն Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանների հիման վրա:
Նկատենք, որ Ալիեւը համաձայն չէ նաեւ Սերժ Սարգսյանի առաջ քաշած նախապայմանին: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը Վիեննայից վերադառնալուց հետո ինքնաթիռում տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ լավ կլինի մինչ հաջորդ հանդիպումը հետաքննող մեխանիզմներ տեղադրվեն: Սակայն մինչ օրս դրված չեն»:
«Ժողովուրդ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
- 11:06Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:00ԱՄՆ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը ԱՄՆ-ի արձագանքի մասին. «Ժողովուրդ»
- 11:30Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ մաս 178
- 11:10«Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է».«Փաստ»
- 10:48Հաց եւ տեսարաններ, որ Արցախը մոռանան. «Հրապարակ»
- 11:10«Հրապարակ». «Դատախազությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի» գործը բաղկացած է 45 հազար էջից
- 11:10Այլևս իշխանության «սրտի գործարարը» չէ. ի՞նչն է կասկածելի թվացել Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»
- 11:10Արթուր Վանեցյանին կկալանավորե՞ն. ինչն է զայրացրել Փաշինյանին.«Հրապարակ»
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.