Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երեկ մեկնել է Հայաստանից, սակայն մինչ օրս համացանցում չեն դադարում նրա այցի վերաբերյալ քննարկումները և համեմատականները: Համացանցային օգտատերերն անակնկալի էին եկել՝ տեսնելով Հռոմի պապի համեստ «Ռենո»-ն, որով նա երթևեկում` նշելով, որ մեր եկեղեցին և նրա այրերը նման համեստություն չեն դրսևորում և աչք են ծակում իրենց շքեղ կենսակերպով և այդ կենսակերպի մի մաս կազմող ոչ պակաս շքեղ մեքենաներով:
Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի խոսքով` այս համեմատականները միայն հերթական օտարամոլության դրսևորումն են.
«Ուզում ենք ամեն ինչ անել ցույց տալու համար, որ օտարը շատ լավն է, իսկ մենք՝ շատ վատը, ո՞րն է դրա իմաստը: Փորձում են ամեն ինչ անել, որ ցույց տան, թե մերն ամենավատն է, իսկ ուրիշինը` ամենալավը: Պարզապես հիվանդագին մոտեցում է»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց հայր Կոմիտասը:
Շարունակելով թեման` հայրը Կոմիտասը նշեց, որ նման համեստ կենսակերպը պայմանավորված է միայն Ֆրանցիսկոս պապի անձնական որոշմամբ.
«Դա պապական կառույցի մոտեցումը չէ, դա Հռոմի պապի անհատական ընտրությունն է: Առհասարակ, ինչո՞ւ ենք Ֆրանցիսկոս պապի մեջ փորձում տեսնել հայ եկեղեցին, չէ՞ որ Ֆրանցիսկոսից առաջ մյուս պապերը նման բան չէին արել, ապրել էին նորմալ`համաձայն պապական օրենքի: Ինչո՞ւ ենք այսօր ուզում հեղաշրջում անել` ասելով. «օ~ Ֆրանցիսկոսը, պարզ «Ռենո»-ով է ման եկել»: Ման է եկել, լավ է արել` Աստված իր հետ, ի՞նչ կապ ունի դա համեմատականների հետ»:
Կոմիտաս վարդապետը նման համեմատականներ անողներին հորդորեց հիշել Վազգեն Ա-ին.
«Վազգեն կաթողիկոսն ամենաշխարհիկ, համեստ ապրող հոգևորականն էր: Ի՞նչն է պատճառը, որ Վազգեն վեհափառին թողած Ֆրանցիսկոս պապի հետ եք համեմատվում: Ֆրանցիսկոս պապը մեզ համար միա՞կ օրինակն է»:
Իսկ այն դիտարկմանը, որ քննադատողներն, ամենևին, նկատի չունեին Վազգեն Ա-ին, և համեմատականներ էին անում հայ եկեղեցու ներկայիս ներկայացուցիչների հետ` մատնանշելով նրանց շքեղ ապրելակերպը, Կոմիտաս վարդապետը պատասխանեց.
«Շքեղ կենսակերպ ասելով ի՞նչ եք հասկանում: Նավասարդ սրբազանին նվիրված «Բենթլի»-ի պոչը բռնած՝ հայ եկեղեցու շքեղությունից եք խոսո՞ւմ: Ամբողջ հայ եկեղեցին Նավասարդ սրբազանով է սկսվում և ավարտվո՞ւմ: Գնացեք և տեսեք, որ Մայր աթոռում խեղճ ու կրակ հոգևորականներ ունենք, որ մեքենա անգամ չունեն: Մենք այսօր Մայր աթոռում դիվանապետ ունենք` Արշակ եպիսկոպոսը, ով անգամ հեծանիվ չունի. ինչո՞ւ նրան օրինակ չեք բերում, չի կարելի այդպես»:
Կոմիտաս վարդապետի կարծիքով՝ մենք ընկել ենք ծայրահեղությունների հետևից.
«Հռոմի պապը հրաշալի անձնավորություն է, բայց նա անձ է, այսինքն` այստեղ կառույցի մասին չէ խոսքը: Դուք կառույցն եք ցանկանում փոխել անձի միջոցով: Իսկ համացանցում մենք քննարկում ենք բաներ, որոնցից ո՛չ հասկանում ենք, ո՛չ էլ ուզում ենք իրականությունը ըմբռնել: Եթե հետևում են Հռոմի պապի կենցաղավարությանը, արդյո՞ք նայել են Ֆրանցիսկոս պապն Արգենտինայում կարդինալ եղած ժամանակ ինչպիսին է եղել, արդյոք «Ռենո»-ով էր ման գալիս, ճոխություն իրեն թույլ տվե՞լ է կամ չի տվել… Պետք չէ նաև մոռանալ մի բան` կաթոլիկ եկեղեցին այսօր ամենահեղինակազրկված կառույցներից մեկն է աշխարհում: Մանկապղծությունը, միասեռականությունը և նմանատիպ խնդիրները կաթոլիկ եկեղեցու հերն անիծել են: Հռոմի պապը փորձում է կաթոլիկ եկեղեցու դերը բարձրացնել աշխարհում: Մենք սպասում ենք, որ դրսից ինչ-որ մեկը գա, որ նրան աստվածացնենք և մեր ունեցած կառույցն իջեցնենք զրոյական աստիճանի»,-իր խոսքը եզրափակեց Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:
Հավելենք, որ Մայր Աթոռը, մեկնաբանելով Հռոմի պապի «Ռենո»-ի պատճառով առաջացած աղմուկը, նշել էր, որ Հռոմի պապը չի սիրում շքեղություններ, նա սիրում է ամեն ինչի պարզն ու հասարակը, այդ թվում և՝ մեքենաների:
Հիշեցնենք նաև, որ Երևանի Հանրապետության հրապարակում կայացած Խաղաղության աղոթքից հետո, Հռոմի Պապի հետ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջագուրման ժամանակ Asekose.am-ի թղթակցի աչքից չի վրիպել Գարեգին Բ-ի ձեռքի թանկարժեք ժամացույցն ու ադամանդակուռ ճարմանդները:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.