Իլհամ Ալիևը երկար ու մանրամասն խոսել է («Ադրբեջանի նախագահը պետերբուրգյան հանդիպման նոր մանրամասներ է բացահայտել») Սանկտ-Պետերբուրգի բանակցությունների մասին , հայտարարել Ադրբեջանի զիջումների նվազագույն շեմը՝ ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմը 6 հոգուց կարող է հասցվել 14-ի։ Չնչին, ձևական զիջում։ Սա պայթեցնում է առաջիկայում հրադադարի խախտումների վերահսկողության արդյունավետ մեխանիզմ ստեղծելու փուչիկը, որ փչում էր Սերժ Սարգսյանի վարչախումբը։Ինչպե՞ս հասանք այս վիճակին։ Ո՞վ է թույլ տվել Իլհամ Ալիևին պահել իրեն որպես հաղթած նախագահ։ Վրդովվել ու վիրավորվել, կարծես ադրբեջանցիները 1989-94 թթ.-ին գնացել են արձակուրդ, եկել են տեսնեն՝ ինչ. իրենց տարածքի 20 տոկոսը գրավված է։
Բայց իրականությունը դա չէ. դուք փորձել եք վերացնել Ադրբեջանի հայերին՝ սովետի օրոք վարչական, հետո ռազմական միջոցներով, բայց, ունենալով ռեսուրսների հսկայական ու մարդուժի մեծ առավելություն, խայտառակ պարտություն կրել։Ուրեմն, հաղթած երկրի նախագահի նման պետք է խոսեր Սերժ Սարգսյանը։ Չի խոսում, քանի որ նրա հաղթանակն ուրիշ է. նորահարուստների ու լակեյների մի խմբի հետ հաղթել է իր ժողովրդին, երկրի տնտեսությանը, բանակին։Դա է պատճառը, որ Ֆրանցիսկոս Պապն այդքան տխուր էր Հայաստանում։ Նա պահանջել էր, որ օլիգարխները չգային իր հետ հանդիպելու, բայց փոխարենը եկել էին պաշտոնյաները, որոնք հաղթել են սեփական ժողովրդին։
Ընդ որում, սրանք ավելի վատն են, քանի որ պատվիրատուներն են, օլիգարխները՝ միայն կատարողները։Հանրապետության հրապարակում, որտեղ Հայաստանի պաշտոնեությունն իրեն Հռոմի պապ էր «պատիվ տալիս», նորին սրբազնությունը չէր կարող չտեսնել, որ իր դիմաց քրիստոնյաներ չեն, քանի որ քրիստոնյան չի կարող ճոխության մեջ լող տալ, եթե իր զինվորը, գյուղացին, ուսուցիչը՝ Իր ԵՂԲԱՅՐԸ, մի կտոր հացի կարոտ է կամ գլխի վերևը ծածկ չունի։
Քրիստոնյան թույլ չի տա իրեն երկիրը բաժանել մի քանի կլանի միջև, հետո իբր քննել ու անաստված ձևով ստել, թե մենաշնորհ չկա։Բայց Ապրիլյան «պայմանավորված» պատերազմը ցույց տվեց, որ ժողովրդի դեմ ընտրություններին ու հանրաքվեներին վարչախմբի տարած հաղթանակը վերջնական չէ։ Աղքատ գյուղացի զինվորը չթողեց, որ թշնամին հաղթի, մյուսները՝ քաղաքացիները, կամավորները, մտավորականներն էլ թիկունք կանգնեցին նրան։ (Վարչախումբը կարող է իրեն մխիթարել՝ Սարդարապատի օրերին էլ նույնն է եղել. դաշնակցական կառավարությունը հրամայել էր հանձնել երկիրը, ժողովուրդը թույլ չտվեց, բայց այդտեղ համեմատությունը վերջանում է՝ այդ իշխանությունը երկչոտ էր, շահամոլ չէր)։Հիմա վերադառնանք Սանկտ-Պետերբուրգին։
Եթե Ալիևը միայն փուլային տարբերակն է ընդունում, ընդ որում, ուզում է մի քանի փուլ վերցնի, հետո մտածի՝ դիմացը բան տա, թե չտա, ինչի՞ շուրջ են բանակցությունները։
Մյուս կողմից, եթե բանակցությունների մերժումը պատերազմ է, ի՞նչ պետք է ուզեր հաղթած երկրի նախագահը։ Նա պետք է պահանջեր ոչ թե վերահսկողության, այլ փոխադարձ վստահությանմեխանիզմներ, ինտեգրացման միջոցով, եթե Հայաստանի ԱԳՆ-ը, վարչախմբի բոլոր հաստատությունների նման, չծառայեր մի նպատակի՝ նրա ինքնապահպանման ու ինքնավերարտադրման բնազդին։Ահա մի բանալի-բառ՝ ինտեգրացում, որը հասկանալի է քաղաքակիրթ աշխարհի, միջնորդներից առնվազն երկուսի՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի համար. ինտեգրացման ճանապարհով է Եվրոպան ընթացել Երկրորդ աշխարհամարտից հետո և արդեն յոթանասուն տարի է խաղաղություն է վայելում։Այսինքն, Ադրբեջանը պետք է բացի Հայաստանի համար երկաթուղային հաղորդակցությունը, Հայաստանն էլ ադրբեջանական գնացքներ թողնի Նախիջևան։
Մի քանի տարի անխափան հաղորդակցությունից հետո կարելի է խոսել փախստականների վերադարձի ու որոշ տարածքների («պիլոտային») ապառազմականացման մասին։ Այսպես Հայաստանը դուրս կգա «հիմա հողերս հետ տալի՞ս ես – չէ´, չեմ տալիս» անհեռանկար վեճից, իսկ Ադրբեջանը, մերժելով ինտեգրացումը, կմերժի խաղաղությունը։Մի շատ կարևոր հարց։ Որին ինքներս պետք է պատասխանենք։ Սրանով մենք խաբում, «ֆռռացնո՞ւմ ենք» աշխարհին, թե՞ իրոք գնում ենք խաղաղության։ Չենք խաբում, չենք «ֆռռացնում». հաղորդակցությունը, շփումը նվազեցնում են ժողովուրդների փոխադարձ ատելությունը, փոխարինում դրական ակնկալիքներով. դա կլինի ուրիշ Ադրբեջանի և ուրիշ Հայաստանի հարաբերություն։Մյուս կարևոր հարցը։ Ո՞վ է դա անելու, եթե կա այսպիսի իշխանություն։ Ֆեյսբուքյան ֆիդայիների դուր չի գա, բայց կարծում եմ, մինչև մոտակա ընտրություն նույնիսկ ներկա վարչախումբը դա կարող է անել՝ փակուղու մեջ է, նրան Հայաստանում թույլ չեն տա 800 հեկտարի «շարունակությունը» հանձնել։«Իսկ ո՞վ թույլ չի տա հող հանձնել» հարցն ավելի դժվար է, բայց պատասխան ունի։ Իհարկե, Սերժ Սարգսյանին հաջողվել է իր շուրջը «համախմբել» ընդդիմությանը, բայց դա չի փրկի հասարակության ՆՈՐ ԶԱՅՐՈՒՅԹԻՑ ու նրա նոր առաջնորդներից։ Եթե փլվեց միջուկային հրթիռ-ոտքերով Սովետական Միությունը, որովհետև հիմքերը կեղծ էին, չի դիմանա փողի տրցակ-ոտքերով ոչ մի վարչախումբ։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.