Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այսօր ժամանեց Հայաստան: «Ալիտալիա» ընկերության ինքնաթիռից իջնելուց հետո հայ մանուկը Պապին է հրամցնում առաջին քրիստոնյա երկրի ծիրանը: Պապը ժպտում է հայ մանուկին եւ հետո նկատում դիմավորողներին՝ Սերժ Սարգսյանին, նրա տիկնոջը եւ կաթողիկոսին: Այնուհետեւ պատվո պահակախմբի փոխգնդապետը Ֆրանցիսկոսին զեկուցում է՝ պահակախումբը ի պատիվ Ձեզ շարված է: Մանուկների շարականների ներքո կարմիր գորգի վրայով Պապն առաջանում է ողջունելու Հայաստանի պետական պաշտոնյաներին ու Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականներին: Վերջիններս համբուրում են նրա աջը:
Ի տարբերություն պաշտոնյաների՝ Պապի աջը համբուրողների մեջ է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած ընդունելությունն ավարտվում է Արարատ լեռանն ուղղված Պապի հանդիսավոր հայացքով: Այստեղից նա մեկնում է Մայր Աթոռ: Այստեղ նույնպես Ֆրանցիսկոսին են ուղղված բոլոր հայացքները, նրա պատվին են հնչում եկեղեցու զանգերը, եկեղեցի մտնելիս Պապը փոքր ինչ հապաղում է: Ավելին, չի էլ խաչակնքվում, ինչպես ընդունված է եկեղեցի մտնելիս: Սակայն համբուրում է Ավետարանն ու Խաչը: Եվ դրանից հետո նոր խաչակնքվում:
Սրբազան արարողությունը գրեթե ունկնդիրներ չունի, երկինք մեկնած ձեռքերն ընդամենը ֆոտո կամ տեսախցիկներն ավելի նպաստավոր դիրքերից Պապին նկարահանելու համար են: Այստեղ կաթողիկոսը Պապին տեղեկացնում է Էջմիածնի մասին ամենանվիրական փաստի մասին. «Նվիրական այս սրբավայրում իջավ Հիսուս Քրիստոս»:
Պապը պատասխան խոսքում ասում է՝ համամիութենական ոգին արգելում է հավատի չարաշահումն ու շահարկումը: Էջմիածնից Ֆրանցիսկոսը մեկնում է Երեւանի Բաղրամյան-26: Այստեղ նրան ընդունում է Սերժ Սարգսյանը: Այստեղ 3 միլիոնանոց Հայաստանի 61-ամյա ղեկավարը էթիկական բացթողում է թույլ տալիս՝ նստում է ավելի շուտ, քան 1 միլիարդից ավելի կաթոլիկների 80-ամյա առաջնորդը: Անմիջապես հետո Սերժ Սարգսյանն ուղղում է իր սխալը: Պապը փոքր ինչ շնչակտուր է: Սակայն ժպիտը դեմքից չի իջնում: Սերժ Սարգսյանը Պապին հիշեցնում է, որ հայ ժողովուրդը բազմաչարչար է. «Բարով եք եկել Հայաստան»:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.