Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 05:10-ի սահմաններում Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ, 35-ամյա Արտակ Մկրտչյանը իր վարած «Բելառուս 82» տրակտորով Արթիկ-Գյումրի ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Հոռոմ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվել ձորը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ համագյուղացի, 31-ամյա Գրիգոր Փարվանյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ա. Մկրտչյանն ու ուղևոր՝ համագյուղացի, 31-ամյա Մնացական Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածին և վիրավորներին առաջինը օգնության են հասել Գոռոմ գյուղի բնակիչները՝ գյուղապետ Աշոտ Պասկևիչյանի գլխավորությամբ:
Մահացածն ու վիրավորները ողջ գիշեր Արթիկում հսկայական աշխատանքներ էին կատարում տեղի ունեցած արտակարգ դեպքի պատճառով, ինչի հետևանքով Արթիկում հայտարարվել էր արտակարգ իրավիճակ: Մահացածն ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա: Ինչպես ավելի վաղ Արթիկից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 24-ին, 4 ժամից ավելի էր` Արթիկ քաղաքում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել: Սելավատարի փլուզման պատաճառով գետը տակնուվրա էր արել մի ամբողջ թաղամասի տներ, գոմեր, ինչի հետևանքով էլ մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, տնային կենդանիներ էին սատկել: Գետը ավերել էր բազմաթիվ տներ: Մարդաբոյ ապառաժ քարերը վնասել էին նաև մարդկանց ավտոմեքենաները: Դեպքի վայր էին ժամանել Շիրակի մարզի փրկարարները` մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Այդ պահին քաղաքացիները Շիրակի մարզի փրկարարների հետ աշխատանքներ էին կատարում` պարզելու համար, թե արդյո՞ք մարդկային կորուստներ կան, թե՞ ոչ:
shamshyan.com
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.