Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա՝ հունիսի 24-ի նիստում ոորոշում կայացրեց, ըստ որի՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար կնվազի 2.58 դրամով: Սակայն պարզվում է, սակագնի նվազման փաստը միանշանակ ընդունել չի կարելի: Ավելին՝ այն իրականում աճել է:
Այսպես. որոշման համաձայն տնային տնտեսությունների համար մեկ կՎտ/ժ-ի սակագինը ներկայիս 48,78 դրամից կդառնա 46,20 դրամ (ցերեկային) և 38,78-ից մինչև 36,20 դրամ` գիշերային: Իրականում ամսական մինչև 250 կվտ/ժամ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչների համար սակագինը կբարձրանա, քանի որ մինչեւ օգոստոսի 1-ը ուժի մեջ է է.լ էներգիայի սակագնի սուբսիդավորման որոշումը, որի համաձայն, կառավարությունն իր վրա էր վերցրել սակագնի 6,93 դրամով սուբսիդավորման բեռը: Այսինքն՝ մինչև օգոստոսի 1-ը մինչև 250 կվտ/ժամ էլեկտրաէներգիա սպառողները վճարում էին մեկ կվտ/ժամի համար 41,85 դրամ, իսկ սակագնի «նվազումից» հետո վճարելու են 46,2 դրամ:
Փաստացի նրանց համար էլեկտրաէներգիայի սակագինը կաճի 4,35 դրամով: Այս որոշումից պարզ է դառնում, որ կառավարությունը որոշել է օգոստոսից չսուբսիդավորել բնակչությանը, այս դեպքում 250 կվտ/ժամից պակաս էլէկետրաէներգիա սպառողների համար, լավագույն դեպքում, սակագինը կմնա անփոփոխ, նվազում տեղի չի ունենա: Ստացվում է, որ Էլէներգիայի սակագինն, իրականում մինչև օգոստոսի 1-ը 2,58 դրամով կնվազի այն սպառողների համար, որոնց ամսական ծախսը ավելի է 250 կվտ/ժամից:
Հաշվի առնելով այն անկայուն վիճակը, որ ստեղծված է այս դաշտում, դեռևս պարզ չէ, թե ինչ որոշում կընդունվի օգոստոսի մեկից հետո, երբ դադարի կառավարության կողմից կատարվող սուբսիդավորումը:
Անի Գևորգյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.