Արդեն երկրորդ օրն է` ադրբեջանական լրատվամիջոցները ձեն-ձենի տված հանրությանը հիշեցնում են, թե ինչպես են վրացիները 2014-ից սկսած իրենց ֆուտբոլային մարզադաշտերում ու դրանից դուրս այրում ադրբեջանական դրոշները, հակաադրբեջանական պաստառներ կախում մարզական հանդիպումների ժամանակ, ծեծում ադրբեջանցիներին:
Բանն այն է, որ 2014-ից սկսած Եվրոպայի չեմպիոնների լիգայի և Եվրոպայի ֆուտբոլային առաջնությունների որակավորման փուլերում Վրաստանի և Ադրբեջանի թիմերը վիճակահանությամբ հանդիպում են իրար հետ: Եվ բոլոր այդ հանդիպումներում սկանդալներ են տեղի ունենում: Ըստ ադրբեջանական մամուլի, այդ ժամանակ վրացիները միշտ մեծ պլակատ-քարտեզ են ցուցադրում, որտեղ Ադրբեջանի տարածքները Վրաստանի ենթակայության տակ են պատկերված:
Թբիլիսիի «Դինամոյի» և Բաքվի «Նևթչիի» հանդիպման ժամանակ վրացի ֆանատները հարձակվել և ծեծի էին ենթարկել ադրբեջանցի լրագրողներին հենց ստադիոնում: Իսկ խաղից հետո հրապարակավ ոտատակ են տվել ու այրել ադրբեջանական բոլոր դրոշները, որոնք ծեծելով խլել էին ադրբեջանցիներից:
Նույն պատմությունը կրկնվել էր «Դինամոյի» և «Գաբալայի» խաղի ժամանակ: Ավելի ծանր հետևանքներ էին ունեցել բախումները հաջորդ տարի «Չիխուրի» և «Նևթչի» խաղից հետո: Պատահական խաղերի ժամանակ էլ ադրբեջանցիներն էին այրել վրացական դրոշները և ծեծկռտուք սարքել:
Եվ ահա, մեկ շաբաթ անց, հունիսի 30-ին կրկին կհանդիպեն ը «Գաբալա» թիմերը: Պատասխան խաղն Ադրբեջանում կկայանա հուլիսի 7-ին: Ադրբեջանցիներն աղմուկ են բարձրացրել, մտավախություն ունենալով, որ այս անգամ բախումներն ավելի լայնամասշտաբ կլինեն:
Բայց ադրբեջանցիները բախումների համար արդեն պարարտ հող են ստեղծել: Այսօր լրատվամիջոցներով տարածել են, որ Ադրբեջանում Վրաստանը ոչ թե «Սաքարթվելո» են անվանում, այլ SOCARթվելո: Ինչպես հայտնի է SOCAR ֆիրման Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի սեփականությունն է, որ մեծ բիզնես է ծավալել Վրաստանում: Haqqin.az-ը նշում է, թե իրենցից «Վրաստանը մեծ կախում ունի»:
Գաբալայում ադրբեջանցիները մեծ վահանակներ էին տեղադրել, որոնց վրա գրված էին. «Բորչալուն Ադրբեջանինն է», «Ոչ թե Մարնեուլ, այլ` Սարվան», «ոչ թե Ռուսթավի, այլ Բոստանդեր»:
Այսպես, բանը հասավ տեղանուններին ու տարածքներին: Վրացական կողմը բանի տեղ չի դնում այս աղմուկին, իսկ ադրբեջանցիներն անհանգստացած են:
Հունիսի 30-ին Թբիլիսիում կկայանա «Սամտրեդիա»-«Գաբալա» հանդիպումը:
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
- 12:10«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ
- 12:10«Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
- 14:10Ահաբեկչությունից տուժածները դիմել են Ռուսաստանի քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Կրոկուս Սիթի Հոլլի» ադրբեջանցի սեփականատերերի նկատմամբ
- 12:10Ադրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա
- 11:10ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փորձում էին կործանել Ռուսաստանը. Պուտին
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.