«Զինվորի բաժին» գրությամբ պահածոների հետ կապված Լեհաստանում ՀՀ դեսպանատունը որոշակի տվյալներ արդեն ունի եւ առաջիկայում կամ ՀՀ պաշտպանության նախարարության կամ գլխավոր դատախազության լրատվական վարչությունների միջոցով կտարածի:
Այդ մասին այսօր մեզ հետ զրույցում հայտնեց Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: «Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է եղել առաջին պահից: Տեղեկատվությունը ստանալու պահից սկսած զբաղվում ենք, հիմա էլ մեր ուշադրության կենտրոնում է եւ առաջիկայում ամբողջական տեղեկատվություն կտրամադրենք,՝ հաշվի առնելով խնդրի հասարակական հնչեղությունը»,- armtimes.com-ի հետ զրույցում պարզաբանեց դեսպանը:
Երբ խնդրեցինք ասել, թե արդյո՞ք իրականում բանակին պատկանող ապրանքները հայտնվել են Լեհաստանում՝ Ղազարյանը պատասխանեց. «Գործընթաց է տեղի ունենում այդ առումով: Մենք դիմել էինք Լեհաստանի դատախազություն, սպասում ենք իրենց պատասխանին»:
Դեսպանն ասաց նաեւ, որ ինքը որոշ տեղեկություններ ձեռք բերել է դրա հետ կապված, բայց հիմա չի շտապում որեւէ բան ասել, որպեսզի համակարգված եւ համատեղ լինի ոչ շատ հեռու ապագայում տարածվող տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ «Զինվորի բաժին» գրությամբ պահածոների Լեհաստանում վաճառվելու մասին տեղեկատվությունը տարածել էր փաստաբան Գեւորգ Գալիկյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Լեհաստանի Bielsko Biala քաղաքի խանութներից մեկում վաճառվում են պահածոներ, որոնց պիտակի վրա հայերեն տառերով գրված է, որ վաճառքի ենթակա չեն ու համարվում են զինվորի բաժին»:
Այսօր մեզ հետ զրույցում փաստաբանն ասաց, որ ինքը այս ընթացքում կապի մեջ է եղել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի հետ: Ասաց, որ դեսպանն իրեն ասել է, թե «Զինվորի բաժին» գրությամբ պահածո ընդամենը մեկ հատ է եղել նշված խանութում: «Ինձ չի հետաքրքրում, թե քանի հատ է եղել: Եթե նույնիսկ 1-2 հատ է եղել, դեպքը պետք է ուսումնասիրվի, որպեսզի բացառվի դա»,- ասաց Գալիկյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մեր ունեցած տվյալներովդեսպանատունը նշված խանութին հարցում է արել, թե որտեղից է հայ զինվորի համար նախատեսված պահածոն հայտնվել այդտեղ, ով է մատակարարը:
Խանութից պարզաբանել են, որ տարբեր երկրներից ռազմական հագուստներ, տարբեր պարագաներ են ստանում, վաճառում: Պահածոների հետ կապված հարցին ի պատասխան նշել են, որ դրանցից մեծ խմբաքանակներով չեն ստացել: Ասել են, որ փոքր քանակով եղել է իրենց ստացած ուղեբեռների մեջ, եւ քանի որ իրենք հայերեն չեն հասկանում, չեն իմացել, որ դա վաճառքի ենթակա չէ:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.