Ադրբեջանը հավանաբար հիմնական հարվածը կուղղի Հայաստանի և ԼՂՀ-ի հարավային հատվածին. կփորձի ճեղքել Մեղրիի ուղղությունը…այս անգամ՝ առանց Մոսկվայի ոգեշնչման…
Մոտ 10 օր առաջ քաղաքագետ Կարինե Գևորգյանը հայտարարեց, որ ռազմական հետախուզության և հայկական անօդաչուների տվյալներով Նախիջևանում են գտնվում Իսլամական պետության գրեթե հազար գրոհայիններ: Թուրքիան մեծ քանակությամբ զորքեր է կենտրոնացրել Նախիջևանի հետ սահմանին: Ադրբեջանն էլ հարձակողական զինատեսակներ է կենտրոնացրել հարավային՝ Մեղրիի միջանցքի ուղղությամբ:Քաղաքագետը ևս չբացառեց, որ ռազմական գործողության նպատակը Մեղրիի միջանցքի ճեղքումն է՝ Նախիջևանից դեպի Ադրբեջան:
Որ ռազմական գործողությունները Իրանի հետ սահմանի երկայնքով կարող են ծավալվել՝ պարզ է դառնում մի քանի հանգամանքներից:
Ստուգողական առաջին մարտը ըստ երևույթի նախատեսված է եղել իրականացնել դեռ 2015-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանրային բողոքից հետո. Ադրբեջանը ՌԴ-ի օգնությամբ պետք է ճեղքեր Մեղրիի գիծը, ուժով տարածքային զիջում կորզեր Հայաստանից և, վերաձևելով Մադրիդյան փաստաթուղթը, ԼՂՀ-ում և Մեղրիի սահմանի վրա տեղակայվելու առիթ տար ՌԴ խաղաղապահ ուժերին: Միաժամանակ ՌԴ-ի կամակատար Գորիկ Հակոբյանը պետք է իշխանության բերեր Ռոբերտ Քոչարյանին:
Իրանն այն ժամանակ ՌԴ-ի և ԱԱԾ-ի կողմից տեղեկացված է եղել սպասվող կարճաժամկետ պատերազմի մասին, սակայն դա հետաձգվեց… Ռոբերտ Քոչարյանի մոր մահվան պատճառով /ինչի մասին գրելենքhttp://lakmoes.am/qaxaqakan/450-2015-08-29-20-19-56 /: Այդ մասին է վկայում ԱԱԾ-ի ներկայացուցիչների 15 թռիչքները Ռուսաստան և Իրան ուղղություններով՝ Ռ. Քոչարյանի մոր մահվանը նախորդող օրերին:
Այդուհանդերձ պատերազմը եղավ, և եթե առաջին անգամ Իրանը, դեմ լինելով, չխոչընդոտեց կարճաժամկետ ռազմական գործողությունների սկսմանը՝ ունենալով ՌԴ-ի երաշխավորությունը, ապա այժմ իրավիճակ է փոխվել.
Հայկական զինուժը Ռուսաստանին հասկացրեց, որ այլևս կարող է արհամարհել նրա կասեցման պահանջները և շարժվել առաջ: Այդ վտանգը զգաց նաև Իրանը, քանի որ հակամարտության մեջ կարող են ներքաշվել և տուժել տարածաշրջանի բոլոր երկրները:
Դա էր պատճառը, որ ապրիլի 14-ին Իրանի հետախուզության ղեկավար, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ՛՛Էլ-Կուդս՛՛ էլիտար ստորաբաժանման ղեկավար Կասեմ Սուլեյմանին գաղտնի այցելեց Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Նպատակը՝ նրան հորդորելն էր՝ այլևս ՛՛երես չտալ՛՛ Ալիևին, չսրել իրավիճակը և բանակցությունների միջոցով լուծել հարցը, անհնարինության դեպքում՝ թույլ տալ՝ հայկական և ադրբեջանական կողմերը ինքնուրույն լուծեն հակամարտությունը:
Հենց դա էլ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը երեկ փոխանցեց Ադրբեջանին՝ առանց փակագծերը բացելու, ինչից էլ Ալիևը կատաղեց և, ստիպված, զորքը բերեց փարախի պես տեղակայեց ԼՂՀ-ի և Հայաստանի սահմանների մատույցներում, բայց առայժմ չի համարձակվում հարձակվել:
Եվ որպեսզի Ալիևը շատ չվախենա, ՌԴ ԱԳՆ Ս. Լավրովը հայտարարեց, որ ԼՂՀ հարցը միակողմանի /միայն Հայաստանը/ չի լուծվի: Այդ հրահանգն էլ, հավանաբար, Սերժ Սարգսյանին և Բակո Սահակյանին փոխանցվեց Լևոն Տեր-Պետրոսյանի միջոցով և ստացվեց հավաստիացում… ժամանակ շահելու համար:
Թե կողմերից ով կորցրեց կամ կկորցնի հաղթանակի հասնելու ժամանակն ու հնարավորությունը՝ ցույց կտա ժամանակը:
Սկզբնաղբյուրը՝ lakmoes.am
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.