Երեկ Ռուսաստանում հանդիպեցին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Ապրիլյան պատերազմից հետո, հիշեցնենք, սա Սարգսյան-Ալիև երկրորդ հանդիպումն էր: Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Վիեննայում: Երեկ հանդիպումից հետո նախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ` վերահաստատելով Վիեննայում կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը:
ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը ծիծաղելի է համարում ապրիլյան դեպքերից հետո այդ ձևաչափով բանակցությունների սեղանի շուրջը նստելը:
«Սպանեցին մեր զինվորներին, մտան գյուղ, խոշտանգեցին, սպանեցին բնակիչներին, ինչպես նաեւ մանկահասակ երեխայի: Եվ այդ ամենից հետո գնալ, նստել բանակցային սեղանի շուրջը եւ խոսել հետագա անելիքների մասին՝ համարում եմ աբսուրդ: Մեր կողմից դա դիտվում է որպես թույլի եւ պարտվողի պահվածք»,- խոսելով Սարգսյան-Ալիև հանդիպումից՝ Araratnews.am-ին ասաց Վահան Բադասյանը:
Նրա համոզմամբ՝ հայ ժողովուրդն այլեւս չի վստահում Հայաստանի իշխանություններին:
«Ոչ միայն հրադադարն է խախտվել, այլեւ կորել է ժողովրդի վստահությունը իշխանությունների նկատմամբ: Մեր իշխանությունները փաստորեն չլսեցին ժողովրդի հորդորները, մեր հորդորները, չնայած ես՝ որպես ընդդիմություն, առաջին օրվանից հայտարարել եմ՝ ենթարկվում եմ գերագույն գլխավոր հրամանատարին, պատրաստ եմ ներգրավվելու եւ որպես զինվորական ներգրավվեցի, ասացի՝ պատրաստ եմ ամեն ինչ անելու, ենթարկվելու, միայն թե ճիշտը անենք, իսկ ճիշտը ո՞րն էր. այն, որ մենք հետ վերցնեինք մեր դիրքերը, ապահովեինք թալիշցիների անվտանգությունը, բայց այսօր ստացվում է՝ մենք դավաճանում ենք թալիշցիներին, դավաճանում ենք մեր զոհերին, մեր դիրքերին»,- շարունակեց ազատամարտիկը:
Վահան Բադասյանը նաեւ պնդեց, որ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը նոր պատերազմի է պատրաստվում:
«Տարբեր շրջանակներից խոսում են այն մասին, որ Ալիևը մի կողմից նստում է բանակցությունների սեղանի շուրջը, մյուս կողմից՝ ինքնաթիռներով զենք է ստանում, այսինքն՝ Ալիևը պատրաստվում է նոր պատերազմի: Եվ մենք դա պետք է կանխենք. անհապաղ պետք է հետ վերցնենք դիրքերը»,- եզրափակեց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավորը:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
07.05.2024 | 15:10
07.05.2024 | 14:10
07.05.2024 | 13:10
07.05.2024 | 12:10
07.05.2024 | 11:10
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.