Ապրիլի սկզբին առաջնագծում ռազմական գործողությունների վերլուծությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի զինված ուժերը պահանջում են բարեփոխումներ, կարեւոր որոշումներ եւ կադրային փոփոխություններ: Իսկ ամենից առաջ պետք է պարզություն մտցվի կորուստների թվում, քննություն անցկացվի եւ բացահայտվեն անհաջողությունների պատճառները, միջոցներ ձեռնարկվեն դրանում մեղավորների նկատմամբ:
Այս մասին «Թուրան»-ի հետ զրույցում հայտարարել է ադրբեջանական բանակի բրիգադի հրամանատարի նախկին տեղակալ, ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:
«Այսօր, Ղարաբաղում ապրիլյան մարտերից հետո շատերը զբաղված են վերլուծությամբ, հանրագումարի բերելով եւ կանխատեսումներով: Դրանք խոսում են այն մասին, որ շատ խնդիրներ են եղել: Ամենից առաջ պետք է պարզություն մտցվի կորուստների թվում, նշվեն անհաջողությունների պատճառները: Եթե կան մեղավորներ, ապա ինչ միջոցներ են ձեռնարկվել: Պարզ է, որ շատ հարցեր չեն կարող հրապարակվել եւ բացահայտ քննարկվել, սակայն, դա չի նշանակում, որ հասարակությունը պետք է մնա անգիտության մեջ եւ ապատեղեկատվություն ստանա», -ասել է նա:
Ադրբեջանցի փորձագետն անդրադաձել է ապրիլի սկզբին Թալիշի ուղղությամբ ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի ջախջախմանը
եւս:
«Անհրաժեշտ է գնահատական տալ պաշտպանության նախարարության ռազմական հետախուզության վարչության աշխատանքին: Հենց Ղարաբաղի հյուսիսային ուղղությամբ հատուկ ջոկատայինների գործողություններում են եղել մեր էական կորուստները», -ասել է Ուզեիր Ջաֆարովը` նշելով, որ դա հասարակության մեջ շատ հարցեր է առաջացրել:
Ադրբեջանական բաց աղբյուրների տվյալներով` ապրիլի 1-5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի առաջին օրը հայկական ուժերը ոչնչացրել են 100-ից ավելի հատուկ ջոկատայինների:
Ադրբեջանի ՊՆ-ն մինչ այժմ չի հրապարակել ապրիլի սկզբին եւ ամբողջ ամսվա ընթացքում հայկական ուժերի հետ բախումներում ունեցած
ընդհանուր կորուստը` վախենալով, որ դա կարող է խուճապ եւ դժգոհություն առաջացնել հասարակության մեջ:
Ադրբեջանական ռազմական հետազոտութունների «Խազար» ինստիտուտի տվյալներով` ապրիլի 1-5-ին ադրբեջանական կողմը հարյուրից ավելի կորուստ եւ 500-ից ավելի վիրավորներ է ունեցել: Ընդ որում, «Խազար»-ը հատուկ ընդգծել է, որ ադրբեջանական կողմի կորուստներն իրականում կարող են շատ ավելի մեծ լինել:
OSTKRAFT վերլուծական կենտրոնի աղբյուրների կողմից հնչեցվող փակ տվյալներով` Ադրբեջանի իրական կորուստը կազմել է գրեթե 800 մարդ:
Միջազգային Bellingcat վերլուծական խումբն ավելի վաղ հայտնել է, որ ապրիլի 1-5-ին Ադրբեջանի կորուստն իր «զգուշավոր գնահատականներով» նվազագույնը 400 զինծառայող է:
ԱՄՆ-ի Պետքարտուղարության տվյալներով` ապրիլի 2-5-ին ադրբեջանական կողմի կորուստը կազմել է նվազագույնը 260 զինծառայող եւ քաղաքացիական անձ (4 հոգի):
ԼՂՀ ՊԲ տվյալներով` ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 6 զրահապատ մեքենա, 12 անօդաչու թռչող սարք, 1 ինժեներական մեքենա, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 1
«Գրադ» ՀԿՌՀ: Մարտական գործողութունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 500 կորուստ, մոտ 2000 վիրավոր:
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.