Վերջին օրերին միանգամից մի քանի լրատվամիջոցներ մեղադրանքներ հնչեցրին Մատաղիսի զորամասի հրամանատար Հարություն Ամիրխյանյանի հասցեին: Անանուն աղբյուրների վրա հղում կատարելով՝ տեղեկություններ տարածվեցին
ապրիլյան պատերազմի օրերին Արցախից նրա բացակայության, թույլ տրված բացթողումների մասին:
Մեդիամաքսը զրուցել է գնդապետ Ամիրխանյանի հետ՝ խնդրելով նրան մեկնաբանել այդ տեղեկությունները:
-Պարոն Ամիրխանյան, որտե՞ղ եք եղել ապրիլի 1-ին եւ լույս 2-ի գիշերը, երբ հակառակորդը դիմեց հարձակողական գործողության:
-Մարտի 14-ից ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածի համար ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով ինձ արձակուրդ է հատկացված եղել:
Ապրիլի 2-ի վաղ առավոտյան, իմանալով շփման գծի զարգացումների մասին, ճանապարհ եմ ընկել եւ նույն օրը՝ մոտավորապես ժամը 16:30-ին, արդեն Մատաղիսում էի:
Ճանապարհին էի, երբ պաշտպանության նախարարությունից զանգահարեցին՝ արձակուրդից ետ կանչելու համար, ես էլ ասացի, որ արդեն վերադառնում եմ:
Ի դեպ, արձակուրդի ողջ ընթացքում եղել եմ ոչ թե Թբիլիսիում, ինչպես գրում են որոշ լրատվամիջոցներ, այլ Արմավիրում:
— Որքանո՞վ է ճիշտ տեղեկությունը, որ Ձեզ ազատել են Մատաղիսի զորամասի հրամանատարի պաշտոնից:
-Ոտքս վիրավորվելու հետեւանքով այս պահին Մատաղիսի հրամանատարի պաշտոնում չեմ: Իրավիճակը ենթադրում էր, որ հրամանատարը պետք է լինի առաջնագծում: Ղեկավարության հետ քննարկման արդյունքում որոշեցինք, որ այդ պահին կա փոխարինման անհրաժեշտություն:
-Ե՞րբ եւ ի՞նչպես վիրավորվեցիք:
-Ապրիլի 4-ին, երբ հրամանատարական կետի մոտ ընկավ հակառակորդի «կամիկաձե» տեսակի անօդաչու թռչող սարքը, մի քանի բարձրաստիճան զինվորականների հետ ոտքով բարձրացանք դաշտ՝ դիտարկման: ԱԹՍ-ն ընկնելուց մոտ մեկ րոպե անց մեր ուղղությամբ երկու արկ պայթեց, որի հետեւանքով վիրավորվեցի:
Դրանից հետո երեք օր առաջնագծում եմ եղել՝ լարված օրեր էին, որոնց ընթացքում զինվորական կոշիկս ոտքիցս չէի հանել, որ տեսնեմ՝ ին՞չ է եղել, ցավին ուշադրություն դարձնելու ժամանակ էլ չկար:
Ապրիլի 7-ին ցավն արդեն անտանելի էր դարձել, ոտքս չէի կարողանում գետնին դնել: ՊԲ շտաբի պետն ու դիվիզիայի հրամանատարը, որոնք այդ ողջ ընթացքում ինձ հետ են եղել, համոզեցին, որ բժշկի դիմեմ: Պարզվեց, որ արկի պայթյունից ոտքի կոտրվածք եմ ստացել, իսկ չորս օր չհետեւելն ավելի է բարդացրել վիճակը: Ոտքս գիպսի մեջ դրեցին: Դրանից հետո էլ՝ մինչ ապրիլի 20-ը, եղել եմ Մատաղիսում:
Արդեն 10 օր է, ինչ գիպսը հանել են՝ միանգամայն առողջ եմ ու սպասում եմ նոր նշանակման հրամանին:
— Ձեր նախկին՝ Մատաղիսի հրամանատարի պաշտոնին վերադառնալու հավանականություն կա՞:
— Ես զինվորական եմ՝ ինչպես միշտ, հիմա էլ, որտեղ նշանակեն՝ ծառայելու եմ:
Բայց Մատաղիս վերադառնալու հետ կապված որեւէ խնդիր չեմ տեսնում. իմ զինվորների, սպաների, մարտական ընկերների ու ժողովրդի առաջ ես պարզ ճակատով եմ կանգնած:
— Մամուլում գրվեց նաեւ, որ Դուք ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի սանիկն եք եւ վայելում եք նրա հովանավորությունը:
— Այդ լուրը իրականության հետ որեւէ աղերս չունի:
— Պարոն Ամիրխանյան, կցանկանայի անդրադառնաք նաեւ զոհերի հետ կապված Ձեր հասցեին ուղղված որոշ մեղադրանքներին:
— Նախ ուզում եմ նշել, որ անգամ մեկ զինվոր կորցնելը մեզ համար շատ է. նրանք մեր երեխաներն են, ամենքի համար մեր սիրտը ցավում է:
Կորուստները, որ ունեցանք պատերազմի օրերին, եղել են բացառապես մարտական գործողությունների ընթացքում: Մենք կարողացել ենք ակտիվ կրակոցների ընթացքում տագնապով զորքը դուրս բերել, մարտական խնդիրը կատարելու համար համապատասխան շրջաններ զբաղեցնել` զինվորների մոտ որեւէ քերծվածք անգամ չունենալով: Զոհեր ունեցել ենք հիմնականում արկերի պայթյունների հետեւանքով, ինչը պատերազմի պարագայում, որքան էլ ցավալի է, անխուսափելի է:
Մեր զոհված տղաների արյունը դեռ չի չորացել: Մենք ամեն պահ պատրաստ ենք կանգնել թշնամու դիմաց ու պայքարել արյան գնով պահած հողի համար:
Աղբյուրը՝ mediamax.am
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.