ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն պահպանման ծախսերը 2015 թվականի բյուջեով նախատեսվել էր 17 միլիարդ 38 միլիոն դրամ, իսկ ֆինանսավորումը կատարվել է 17 միլիարդ 787 միլիոն դրամ, իսկ ծախսերի կրճառումը պայմանավարված է եղել գնումների ոլոտում գումարների տնտեսումով: Այս մասին ԱԺ-ի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկայի եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԿԱ ԱԱԾ պետի տեղակալ Արամ Հակոբյանը՝ ներկայացնելով ազգային անվտանգության համակարգում կատարված աշխատանքները:
Նշված գումարը բաշխվել է ընթացիկ ծախսերի եւ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի միջեւ: Ընթացիկ ծախսերը կազմել են 16 միլիարդ 503 միլիոն դրամ, որից միայն աշխատավարձը կազմել է 13 միլիարդ 135 միլիոն դրամ, իսկ մնացած 3 միլիարդ 367 միլիոնը նյութերի ձեռքբերման, նորոգան եւ պահպանման շարունակական ծախսերն են եղել:
Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են 283 միլիոն 729 հազար դրամ: Շենքերի, շինությունների, շինարարության հետ կապված նախատեսվել է 64 միլիոն դրամ, որը ԱԱԾ-ն իրացրել է հայ-իրանական սահմանագատում՝ կառուցելով սպաների համար 4 բնակարան, վերանորոգման հոդվածով նախատեսվել է նաեւ 48 միլիոն դրամ նույն տարածքում վերանորոգում կատարելուն: Դրանով ԱԱԾ-ում սոցիալական հարց են լուծել:
Տրանսպորտային սարքավորումներ ձեռքբերելու համար նախատեսված 103 միլիոն դրամ, որով ձեռք է բերվել թվով 14 մարդատար մեքենա, որոնցից յուրաքանչյուրն արժեցել է 7 միլիոնից 7.5 միլիոն դրամ: Դեղորայքի համար նախատեսված 26 միլիոն դամով աշխատակիցների բուժման նպատակով դեղորայք է գնվել:
ԱԱԾ-ն իր աշխատակիցներին արտերկրում վերապատրատելու համար ծախսել է 244 միլիոն 414 դրամ: «Այսքանով մենք պահպանել ենք ԱԱԾ-ի ոլորտի կարիքները, բավարարել ենք աշխատանքը, ապահովել ենք նրանց նյութական մատակարարումով, չնայած ասեմ ձեզ՝ տարին ծանրաբեռնված է եղել ազգային անվտանգության համար, քանի որ Ցեղասպանության 100-րդ տարելիցն էր: Հետախուզական, հակահետախուզության հետ կապված բոլոր ոլորտներով ծանրաբեռնված աշխատել է: Արդյունքում մենք որեւէ անհանգստացնող հանգամանք չենք ունեցել, տարին այդպես փակվել է: Մնացած գործունեությունը չեմ կարող ասել, որովհետեւ… սա է ամբողջ մեր պատմությունը ֆինանսական եւ ազգային անվտանգության»,- եզրափակեց ԱԱԾ պետի տեղակալ Արամ Հակոբյանը:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.