Անցած «Եվրատեսիլը» առանձացավ իր նոր քվեարկության բանաձևով, որտեղ այդ գործընթացը բաժանված էր երկու մասի, և որտեղ գրեթե բացահայտ կարելի էր տեսնել թե որ երկրի իշխանությունները ինչպիսի դիրքորոշում ունեն այս կամ այն երկրի վերաբերյալ: Եթե նախկինում շատ էին խոսում՝ թե որքանով է քաղաքականացված «Եվրատեսիլը», ապա այս անգամ ակնհայտ դարձավ, որ այն քաղաքականացված է գրեթե ամբողջովին, որտեղ հասարակությունների կարծիքը, մեղմ ասած, անտեսված էր բացարձակապես: Հենց դրանով էր պայմանավորված նաև մի շարք երկրների ժողովուրդների և նրանց վերնախավների դիրքորոշումների ակնհայտ և բացահայտտարբերությունը: Դատեք ինքներդ՝ Սերբիայի, Իսրայելի և Հայաստանի հասարակությունները 12 միավոր են շնորհում Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևին, մինչդեռ նրանց ազգային կոչված հեռուստատեսային հանձնաժողովների ներկայացուցիչները քվեարկում են ճիշտ հակառակ տրամաբանությամբ, որտեղ Իսրայելը Ռուսաստանին տալիս է 0 միավոր, Սերբիան՝ 1, Հայաստանը՝ 2:
Սակայն այս ամենի համապատկերին պետք է հասկանանք թե ի վերջո ինչու Սերժ Սարգսյանի շրջապատը որոշում կայացրեց առաջին անգամ դեմ դուրս գալ Ռուսաստանի դեմ այս հարթակում, և ինչ կարող է շահել այս ամենից Հայաստանը:
Կասկածից վեր է, որ Հայաստանի կողմից լիազորված այդ հինգ ներկայացուցիչները քվեարկել են Բաղրամյան 26-ի կողմից իջեցված շրջաբերականի շրջանակներում, իսկ հիմա փորձենք համեմատել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակների քվեարկությունը և հասկանալ՝ ով ինչ շահեց ու կորցրեց դրա արդյունքում:
Սկսենք Ադրբեջանից
Ադրբեջանը Ռուսաստանի ներկայացուցչին տվեց 12 միավոր, իսկ Ուկրաինային՝ 10-ը, դրանով իսկ մեսիջ ուղարկելով միջազգային հանրությանը, որ ինքը՝ Ադրբեջանը, փորձում է այս հարցում կոմպլեմենտար քաղաքականություն վարել: Ինքը դրական է տրամադրված Ուկրաինային տալով 10 միավոր, սակայն միաժամանակ մեսիջ է ուղարկում Ռուսաստանին, որ ռուս – արևմտյան մրցակցության մեջ ուկրաինական հարցում ինքը առավել հակված է աջակցել Մոսկվային: Ադրբեջանի մեսիջն այդ իմաստով հասկանալի է և տրամաբանված, ինքը՝ արևմուտքին ու միջազգային հանրությանը դրական մեսիջ է ուղարկում ուկրաինական հարցում, սակայն նշում, որ չլուծված ղարաբաղյան խնդրի առկայության դեպքում իր համար առավել կարևոր գործոն է Մոսկվան:
Իսկ ի՞նչ մեսիջ է ուղարկում Սերժ Սարգսյանն իր «եվրատեսիլյան նախաձեռնողականությամբ»
Հայկական պատվիրակությունը Ռուսաստանին տալիս է 2 միավոր, կարծես ակնարկելով, որ իբր հայերը նեղացած են ռուսներից ապրիլյան քառօրյա պատերազմում Մոսկվայի պահվածքի պատճառով, բայց որպեսզի ռուսներին շատ չգրգռեն, նույն հայկական պատվիրակությունը Ուկրաինային տալիս է 0 միավոր, մեսիջ ուղարկելով միջազգային հանրությանն ու Ուկրաինային, որ այս հարցում Հայաստանից ոչ մի ակնկալիք չունենան:
Եթե ամփոփենք Սերժ Սարգսյանի այս դիրքորոշումը, ապա այն կարելի է բնութագրել մեկ բառով՝«դիվանագիտական և աշխարհաքաղաքական անմեղսունակություն», քանզի, եթե այս քվեարկությունը թարգմանենք պարզ լեզվով, ապա դա կնշանակի, որ Հայաստանը նեղացած է աշխարհից: Սակայն Սերժ Սարգսյանը հաշվի չի առել մեկ գործոն ևս, եթե 2011-2013 թթ. Ադրբեջանը զբաղված էր ռեալ գործով՝ Ռուսաստանից զենք գնելով, ապա Սերժ Սարգսյանը այս երեք տարիները ծախսեց Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելով, քանզի փորձում էր եվրոասոցացվել Ուկրաինայի և Վրաստանի հետ նույն փաթեթում: Այս ամենի արդյունքը շատ կանխատեսելի և ողբերգական բնույթ ունեցավ, քանզի երեք տարվա ընթացքում Ադրբեջանը զինվեց, մերձեցնելով իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ այդ նույն երեք տարվա ընթացքում Հայաստանը փչացրեց իր ռազմավարական հաաբերությունները, կասկածելի եվրոասոցացման խաղեր տալով, իսկ արդյուքնում՝ զգալով Մոսկվայից վտանգը ավարտեց իր եվրոպական խաղերը և 2013 թ. սեպտեմբերի 3-ինկատարեց մի ծայրահեղությունից մեկ այլ ծայրահեղ քայլ ՝ Հայաստանը մտցրեց ռուսական առավել նեղ գոտու մեջ, փաստացի վերացնելով ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ և այն դարձնելովվասալային: Սերժ Սարգսյանը հույս ուներ դրանով կոմպենսացնել իր նախկին սխալները, փաստորեն նրա սխալների համար վճարեց Հայաստանը: Ինչպես կանխատեսում էինք, այդ քայլով Սերժ Սարգսյանը չկարողացավ ապահովել Ղարաբաղի անվտանգությունը Ադրբեջանից, քանզի հարգում են ռազմավարական դաշնակցին, այլ ոչ վասալին, սակայն արտաքուստ նժդեհական, իսկ իրականում ստրկական հոգեբանություն ունեցող Սերժ Սարգսյանի համար դա անհասկանալի է, քանզի այդ մարդիկ բացառապես հասկանում են վասալային և ստրկական փոխհարաբերություններ անկախ նրանից թե ում հետ կլինեն այդ հարաբերությունները՝ Արևմուտքի, թե Ռուսաստանի:
Այս ամենի իրական պտուղները մենք տեսանք ապրիլյան պատերազմի ժամանակ: Ավելին 2013 թ. Ռուսաստանի քաղաքական վերնախավը առաջին անգամ հասկացավ, որ Սերժ Սարգսյանին չի կարելի վստահել, քանզի ցանկացած հնարավոր պահի նա կարող է թռնել Ռուսաստանի տիրույթից դեպի Եվրոպա: Ռուսները հասկացան, որ Սերժ Սարգսյանի համար միակ զսպող դերը կարող է կատարել ադրբեջանական գործոնը:
Եվրատեսիլյան քվեարկությունը ցուցադրեց Ռուսաստանի լայն զանգվածներին Հայաստանի պահվածքը: Ռուսական շոու-բիզնեսի և լրատվական դաշտի ճնշող մեծամասնությունն իսկական շոկ ապրեց Հայաստանի պատվիրակների քվեարկությունից, քանզի նրանք առաջին անգամ իրենց համար արձանագրեցին, որԱդրբեջանի քաղաքական վերնախավը ավելի է գնահատում ռուսների հետ հարաբերությունները, քան Հայաստանինը: Սերժ Սարգսյանն այդ քայլով գրեթե նվաստացրեց Պուտինին ռուսական վերնախավի այն շրջապատի մոտ, որոնք միշտ հայ-ադրբեջանական կոնֆլիկոտւմ հայանպաստ դիրքորոշում են ունեցել: Այսպիսով կարելի է արձանագրել, որ Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը, ըստ էության, զբաղված են հակապետական գործունեությամբ: Նրանք փորձում են հետևողականորեն փչացնել Հայաստանի իմիջի միջազգային հարթակում: Փաստացի այս մարդկանց գործունեության արդյունքում Հայաստանը մնալու է միայնակ, ինչն անուղղակի խոստովանեց Սերժ Սարգսյանը: Ժամանակն է հռետորական հարցով հանդես գտալ՝ ինչ է նշանակում այս քաղաքականությունը: Սա անմեղսունակության արդյունք է, թե կանխամտածված գործողություններ, որն ունի իր ուրույն և հետևողական ծրագիրը:
Ամբողջությամբ կարդալzham.am-ում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.