Մի խումբ երիտասարդներ երեկ հավաքվել էին Սիսիանի կենտրոնական հրապարակում եւ իրենց մտահոգությունն էին արտահայտում օրերս, ինչպես իրենք ասացին, քաղաքում «թուրքի խանութ» բացվելու համար: Նրանք նշեցին, որ դեմ չեն մարդկանց` սեփական բիզնես վարելու եւ իրենց ընտանիքը պահելու հանգամանքին, բայց մտավախություն հայտնեցին, որ Սիսիանում արդեն ձնագնդի արագությամբ տարածվում է «քաղաքում թուրքի կա» խոսակցությունը, եւ մարդկանց պետք է տեղեկացնել այդ մասին` իրենց զգոնությունը չկորցնելու` «թուրքի խանութ» մտնելիս: Նրանց մտահոգում էր նաեւ այն, որ «թուրքի խանութը» բացվել է հենց այս օրերին, երբ սահմանին հայ զինվոր է զոհվում, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները պատերազամական են:
Այնուհետեւ երիկտասարդների խումբը շարժվեց դեպի նույն խանութի ուղղությամբ` զգուշացնելու խանութի «թուրք տիրոջը», որ իրենց ուշադրության կենտրոնում են:
Երիտասարդների` խանութի մոտ հավաքվելը եւ իրենց մտահոգությունն արտահայտելը ոչ ադեկվատ ընդունեց խանութի աշխատակցուհին` փորձելով հավասարակշռությունից հանել երիտասարդներին: Մի քանի երիտասարդ մտան խանութից ներս` բացատրելու աշխատակցին իրենց մտահոգող խնդիրը, իմանալու` ճի՞շտ է, արդյոք, խանութի սեփականատիրոջ` թուրք լինելը, սակայն աշխատակցուհին, ղժղժան ձայնի հետ գործի դրեց նաեւ … ձեռքերը…
Նույն պահին խանութի տարածք մտած ոստիկանության աշխատակիցը հանդարտեցրեց լարվածությունը: Պարզաբանում տրվեց, որ խանութի սեփականատերը թուրք չէ, տարածքը վարձակալված է, աշխատակցուհին նույնպես թուրք չէ, բայց եւ չհերքվեց նրա առնչությունը ստամբուլցի թուրքի հետ, ով, ինչպես ասացին ներկաները, արդեն գնացել է Սիսիանից: Կիսելով երիտասարդների մտահոգությունը, բայց` հենց այս օրերին ավելորդ լարվածություն չստեղծելու հորդորով` ոստիկանության աշխատակիցը հավաստիացրեց, որ ամեն ինչ իրենց տեսադաշտում է, եւ մտահոգության ու անհանգստության կարիք չկա:
Երիտասարդները նշեցին, որ բավարարված են իրենց տրված պատասխաններից եւ հավաստիացումներից` կարեւորելով այն հանգամանքը, որ իրենց մտահոգության ու մտավախության ձայնը լսելի եղավ:
Առիթն, իհարկե, փորձեցին օգտագործել մի քանի «խանութպաններ», ովքեր անձամբ իրենք են ապրանք բերում Թուրքիայից. նրանց, անշուշտ, նոր մրցակիցներ հարկավոր չեն: Բայց, ինչպես նշեցին հենց երիտասարդները, դա բնավ չխանգարեց, որ իրենք կարողանան իրենց ասելիքը լսելի դարձնել եւ ծառայեցնել նպատակին:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.