Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում նշել է, որ Ստեփանակերտը որոշ տեղեկություններ ունի, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված եզդի Քյարամ Սլոյանին գլխատած ազերի զինվորականին պարգևատրել է ոչ միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այլև Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
“Ըստ որոշ տվյալների՝ այդ դահիճին պարգևատրել է նաև թուրքական պետությունը՝ հեռակա: Իհարկե ադրբեջանական կողմը փորձում է քողարկել այս փաստը: Եվ սա մեսիջ է քուրդ ժողովրդին, որովհետև, չգիտես ինչու, նրանք քրդերին ու եզդիներին մեկ ազգ են դիտում”,- Դավիթ Բաբայանը հավելել է, որ ադրբեջանական այս ֆաշիզմին մասնակից է նաև Թուրքիան:
Անդրադառնալով Բաքվի՝ 94թ. զինադադարի պայմանագիրը չեղարկելու վերաբերյալ բացատրություններին, Դավիթ Բաբայանը հեգնանքով ասաց, թե տպավորություն է, որ այդ դիմումը ներկայացրել է ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանատան պահակի քրոջ որդին:
“Նրանք մի քանի անգամ շահարկումներ են արել, շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը, չի ստացվել: Իրենց արտգործնախարարը պատասխանել է, որ ինքը տեղյակ չէ այդ նամակի մասին, դա ինչ-որ դեսպանատան պահակի քրոջ տղան է ներկայացրել. ահա էսպիսի անիմաստ փաստարկներ”,-հայտարարել է Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել էր, որ Ադրբեջանը չի կարող դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝1994թ.-ի հրադադարի մասին պայմանագրի չեղարկման համար, քանի որ նման բան գոյություն չունի, որ ՄԱԿ-ը չեղարկի պայմանագիրը:
Նշենք, որ ապրիլին սկսված պատերազմական իրավիճակն ուղեկցվում էր նաև քարոզչական պատերազմով, որի ժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, թե հայկական կողմը թունավորում է գետերը, որոնք հոսում են դեպի Ադրբեջան:
“Մենք մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք՝ Ադրբեջանն ինքը միշտ թունավորում է մեր գետերը և՛ պատերազմի ժամանակ, և՛ խորհրդային տարիներին, ինչի հետևանքով կտրուկ մեծացել էր քաղցկեղի քանակը. սա ոչ այլ ինչ է, քան այդ թունավորման հետևանք: Այսինքն` թունավորել են առաջ, թունավորել են հետո, և հիմա փորձում են իրենց մեղքը բարդել հայերի վրա”,-ասել է Դավիթ Բաբայանը` հիշեցնելով, որ այդ “թունավորման մասին ժամանակին խոսել է BBC-ն”:
Անդրադառնալով կառավարության նիստի օրակարգում ներառված պատգամավորներ Զ. Փոստանջյանի ու Հրանտ Բագրատյանի՝ Արցախը ճանաչելու մասին օրինագծին` Դավիթ Բաբայանը նկատեց. “Կողմնակից ենք, որպեսզի ճանաչվի Արցախի Հանրապետության անկախությունը, աշխատում ենք այս ուղղությամբ, բայց կարծում ենք, որ Հայաստանը, որ ամեն ինչ անում է Արցախի ճանաչման համար, առաջին պետությունը չպետք է լինի, որ ճանաչի Արցախի Հանրապետությունը։ Այս գործընթացը պետք է հասցնենք իր տրամաբանական ավարտին”:
Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն այս նախագծի առնչությամբ հայտնել էր, թե «նման սադրիչ քայլից հետո ողջ պատասխանատվությունը կընկնի Հայաստանի վրա»:
Ի պատասխան հարցի, թե Ադրբեջանն էլ ասել էր, որ պատերազմ կլինի, եթե ՀՀ-ն ճանաչի, ապա Դավիթ Բաբայանն էլ հակադարձեց. “Խնդիրը նրա մեջ է, որ եթե լինի պատերազմ, կճանաչի, եթե իրենք չեն ուզում պատերազմ, պետք է հայտարարեն, որ չեն ուզում պատերազմ”։
Ամփոփելով՝ Դավիթ Բաբայանը նշել է, որ հայ ժողովրդի առաջ դրված է 4 հիմնական գերխնդիր՝ Արցախի հիմնախնդիրը, Ցեղասպանության ճանաչում, Սևանա լճի փրկության և Սփյուռքում ազգային ինքնության պահպանման խնդիրները։
Այս 4 ուղղություններով, ըստ Դավիթ Բաբայանի, հայ ժողովուրդը պետք է լինի միասնական:
“Եվ այն, որ այստեղ են գալիս տարբեր քաղաքական գործիչներ և՛ Հայաստանից, և՛ Սփյուռքից, շատ լավ ու ողջունելի է. ավանդական կուսակցությունների ներկայացուցիչները ոչ միայն պարբերաբար այցելում են Արցախ, այլ եղել են այստեղ այս 4-օրյա պատերազմի թեժ օրերին”,-ավելացրել է Դավիթ Բաբայանը:
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.