Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակ Մոդեստ Կոլերովն ասում է, որ ՌԴ վարչապետ Մեդվեդեւն ու փոխվարչապետ Ռոգոզինն իրենց հայտարարություններով ջուրը գցեցին Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանում:
Հիմա Հայաստանում խորն անվստահություն է Ռուսաստանի հանդեպ, եւ դա շատ դժվար է հաղթահարել, ասում է Կոլերովը:
Մոսկվայից հիմա փաղաքշում են հայերին, փորձում սիրաշահել, տանկ են տալիս, խոստանում էժան գազ ու զենք: Երեւի հույս ունեն փոխել տրամադրությունները:
Մեդվեդեւն ու Ռոգոզինն իրականում բացել են հայերի աչքերը, եւ Հայաստանում ոչ թե անվստահություն է առաջացել Ռուսաստանի հանդեպ, այլ տեղի է ունեցել ավելի կարեւոր բան՝ հայերը սկսել են հասկանալ Ռուսաստանի քաղաքականության էությունը Հայաստանի հանդեպ:
Երբեմն հնչում են դավաճանություն, վիրավորանք եւ այս տիպի այլ էմոցիոնալ արտահայտություններ, սակայն ընդհանուր առմամբ տեղի է ունենում քաղաքականության գիտակցում, ընդ որում՝ ոչ թե պարզունակ հակառուսականության ու առասպելաբանության բազայի վրա, ինչի մասին կերազեին ռուս քարոզիչներն ու հայաստանյան նրանց մասնաճյուղերը, այլ՝ իրողությունների գիտակցման: Քառօրյա պատերազմի կարեւորագույն արդյունքներից մեկն էլ հենց դա էր: Եվ, ով գիտե, գուցե այդ պատերազմի ամենակարեւոր արդյունքը:
Ի՞նչ է գիտակցվել: Այն, որ Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ, չի եղել եւ չի կարող լինել: Առավել եւս, չի կարող լինել մեր պաշտանը եւ փրկիչը: Քառօրյա պատերազմը վերջ դրեց այս առասպելաբանությանը:
Ռուսաստանի համար Ադրբեջանն ավելի կարեւոր երկիր է, եւ նրան իր կողմը քաշելու համար հայերին օգտագործում է որպես մահակ ու մանրադրամ, նրա հետ առեւտուր անելով հայկական տարածքներով: Վերջին հարյուրամյակում Ռուսաստանի քաղաքականության արդյունքում հայաբնակ բնիկ տարածքները կրատվել են մի քանի անգամ, Ռուսաստանը Թուրքիային ու Ադրբեջանին է նվիրել Կարսը, Արդահանը, Նախիջեւանը, Ղարաբաղը: Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ռուսական բանակը հայաթափել է Հյուսիսային Արցախը, Արցախի տասնյակ բնակավայրեր, պատժիչ արշավ ձեռնարկելով հայերի դեմ, որոնք իրենց ծավալներով ու դաժանությամբ չէին զիջում 1915-23 թ. իրադարձություններին:
Գիտակցվել է, որ հայերը հաղթում են միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը հեռանում է այստեղից: Այդպես էր 1918-ին, 1990-ականներին: Ադրբեջանցիները երբեք առանց Ռուսաստանի աջակցության հայերի վրա չեն հարձակվել: Թե Մոսկվայում, թե Բաքվում շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունենում, երբ հայ ու ադրբեջանցի զինվորները մնում են դեմ առ դեմ: Ադրբեջանցիները փախչում են խուճապահար, առանց դիմադրության:
Ադրբեջանցիները հաջողություն են ունենում այն ժամանակ, երբ Ռուսաստանը օգնում է նրանց, զուգահեռ կապում հայերի ձեռքերը, թուլացնում Հայաստանը տնտեսապես ու սպառազինության առումով: Դա հստակ երեւաց քառօրյա պատերազմի ժամանակ: Այն պահին, երբ հայկական զինուժը պետք է անցներ հակահարձակման, Մոսկվան գործադրեց իր ողջ ազդեցությունը՝ այն կանգնեցնելու համար: Մեր ռազմա-քաղաքական ղեկավարությունը ենթարկվեց այդ ճնշմանը: Հակառակ պարագայում, դա առիթ էր՝ վերջապես ավարտին հասցնելու պատերազմը եւ խաղաղություն պարտադրելու Ադրբեջանին: Ռուսաստանը զո՞րք կհաներ Հայաստանի դեմ՝ դա կլիներ արդեն Ռուսաստանի փլուզման արագացումը:
Իրականում, ըստ էության հայ-ադրբեջանական պատերազմ չկա, կա հայ-ռուսական պատերազմ: Եվ այդ պատերազմից հայերը երկու անգամ հաղթող են դուրս եկել: Սա Մոսկվայում շատ լավ գիտեն, հայերը սկսում են սա հասկանալ:
Հակահարձակման արդյունքում հայկական ուժերը կվերցնեին երկու քաղաք հյուսիս-արեւելքում եւ արեւելքում, որից հետո Ադրբեջանը կդադարեցներ իր գոյությունը Կուր գետից այս կողմ: Սակայն Ռուսաստանը ինչպես 1994-ին, այնպես էլ քառօրյա պատերազմում փրկեց Ադրբեջանին: Հայերը հասկացան, թե ում փրկիչն է Ռուսաստանը:
Ցավոք, դա կատարվեց հայկական ռազմա-քաղաքական ղեկավարության վախկոտության, Ռուսաստանի շանտաժի հանդեպ անզորության, իրենց անձնական խնդիրները վեր դասելու արդյունքում: Բանն այն է, որ հայկական հակագրոհից հետո Ռուսաստանը կավարտվեր Հարավային Կովկասում:
Հիմա հայկական կողմը հայտնվել է փակուղում, ամեն օր զոհեր ենք տալիս: Սա այդ քաղաքականության, շանտաժին տրվելու հետեւանքն է:
Հայերը հասկացան, որ լինել ռուսամետ, լինել ռուսական քաղաքականության ծիրում՝ նշանակում է ծառայել Ադրբեջանի շահերին: Զինադադարի մասին որոշումը դրա ապացույցն էր: Հայերը հասկացան պատմական օրինաչփությունը՝ երբ Ռուսաստանը հաստավում է տարածաշրջանում, դա արվում է հայերի հաշվին, քանի որ Ռուսաստանը տարածաշրջանում ներկա գտնվելու համար 1921 թ. մարտի 16-ի պայմանագրով պարտավոր է ծառայել թուրք-ադրբեջանական շահերին ու կատարել նրանց պայմանները: Իսկ երբ Ռուսաստանը հեռանում է՝ հայերը հաղթում են եւ վերականգնում իրենց քաղաքական ու պատմական իրավունքը:
Հայերը գիտակցել են, որ հայ զինվորներն աշխարհի ամենաքաջ մարտիկերն են: Նրանք պատմական տարբեր փուլերում կռել են մի քանի կայսրությունների ռազմական հաղթանակները, եւ հիմա սկսել են կռել հայկական հաղթանակը: Հայերը հասկացել են, որ չի կարելի նման հզոր ռեսուրսը ծառայեցնել ուրիշներին, հասկացել են, որ ունենալով նման զինվոր՝ չի կարելի հույս դնել այլոց վրա:
Հայ զինվորը հաջորդ անգամ չի տրվելու անօրինական հրամաններին ու այլոց շանտաժին: Այդ ժամանակ Ռուսաստանը հավաքելու է Ադրբեջանի մնացորդներն ու հեռանալու է այստեղից, եւ դա լինելու է հայկական անկախ պետականության վերականգնման, զարգացման ու հզորացման սկիզբը:
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.