Միջազգայնագետ, ադրբեջանական թեմաներով փորձագետ Էդգար Էլբակյանը, անդրադառնալով Ադրբեջանում ներկայում տիրող հասարակական տրամադրություններին, Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հասարակության շրջանում տիրող տրամադրություններից ելնելով՝ նրանց կարելի է տարբեր խմբերի բաժանել: Սակայն ժողովրդի մեջ տարածված հիմնական կարծիքն այն է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկած այս հարձակումն իրականում ժողովրդին տնտեսական ծանր խնդիրներից շեղելու համար է իրականացվել: Նույնիսկ առանձին օգտատերեր կարծում են, որ պատահական չէր, որ ապրիլյան պատերազմը զուգադիպել է պանամական օֆշորային սկանդալի բացահայտմանը:
«Կա նաև այլ տեսակետ, թե այս ամենը Ռուսաստանի հրահրմամբ է տեղի ունեցել, որպեսզի Հայաստանին հետ պահի եվրոպական տնտեսական ինտեգրման ճանապարհից և կարողանա իր դերակատարումը շեշտադրել այս տարածաշրջանում»,- ասում է արդբեջանագետը:
Է. Էլբակյանի դիտարկմամբ՝ ապրիլի 5-ին, երբ բանավոր համաձայնություն եղավ կրակի դադարեցման մասին, ադրբեջանցի օգտատերերի շրջանում այլ տրամադրություններ սկսեցին ի հայտ գալ:
«Խնդիրն այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը երկար ժամանակ իր ժողովրդին վստահեցրել է, որ այսօր-վաղը իրենք ազատագրելու են այն հողերը, որոնք, իրենց կարծիքով, իրենց են պատկանում: Սակայն 5-օրյա պատերազմի ժամանակ, փաստորեն, իրենց խոստումը չկարողացան իրականացնել: Սա ևս մեկ լրացուցիչ հարված էր ալիևյան վարչակարգին, և այդ է պատճառը, որ ադրբեջանական կողմը ռազմաճակատում տեղի ունեցած ամենաչնչին «դիրքավորումը» ներկայացնում է որպես մեծ հաջողություն կամ այլ կերպ ասած՝ փորձում են հաղթանակի պատրանք ստեղծել»,- ասում է միջազգայնագետը:
Նրա կարծիքով՝ իրականում Ադրբեջանում հնարավոր է նման պատրանքներ ստեղծել, քանի որ ադրբեջանական լրատվամիջոցների ջախջախիչ մեծամասնությունը գտնվում է իշխանությունների անմիջական կամ անուղղակի վերահսկողության տակ, սակայն կա նաև այլընտրանքային լրատվության աղբյուր, օրինակ՝ «Մեյդան» օնլայն հեռուստաալիքը, որը հեռարձակվում է Գերմանիայից, ինչը քիչ թե շատ կարողանում է հասարակությունում տիրող իրական տրամադրությունները ներկայացնել:
«Սակայն այս վերջին շրջանում տեղեկատվական այդ աղբյուրը նույնպես սկսել է ընդհանուր հայրենասիրական բնույթի գրառումներ կատարել, որը համահունչ է Ադրբեջանում տիրող ներկայիս ազգայնական-հայրենասիրական մթնոլորտին, քանի որ հակահայկականությունը և հայատյացությունը բնորոշ է նաև նրանց»,- ասում է Է. Էլբակյանը:
Խոսելով Ադրբեջանի կազմում գտնվող ազգային փոքրամասնությունների շրջանում տիրող բարոյահոգեբանական իրավիճակի մասին՝ փորձագետը նշում է, որ վերջին տարիներին երկրի իշխանությունները, զգալով, որ նրանց կողմից ռեալ վտանգ կա, որոշակիորեն փորձել են մոդիֆիկացնել նրանց հանդեպ իրականացվող քաղաքականությունը և այս օրերին, երբ փորձագետն ուսումնասիրել է ազգային փոքրամասնությունների արձագանքները, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմի զոհերի զգալի մասը հենց ազգային փոքրամասնության ներկայացուցիչներն է եղել, ցավալիորեն արձանագրել է, որ նրանց շրջանում հպարտության զգացում է եղել, քանի որ նշել են, թե իրենք նույնպես այդ երկրի քաղաքացիներ են և իրենց լուման են ունեցել այդ «հաղթանակին» հասնելու համար:
«Բայց, ամեն դեպքում, պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանն իրականում բավականին խարխուլ իրավիճակում է գտնվում, քանի որ ունի խնդիրներ և՛ ազգային փոքրամասնությունների հարցում, և՛ սոցիալ-տնտեսական, որոնք, եթե այս պայմաններում դեռևս այնքան էլ ի հայտ չեն գալիս, ապա լայնամասշտաբ պատերազմ լինելու դեպքում, երբ Ադրբեջանը սկսի ճեղքեր տալ, այդ ճեղքերից մեկը կարող է լինել նաև դա»,- ասում է փորձագետը:
Ամփոփելով զրույցը՝ Է.Էլբակյանը նշում է, որ ընդհանուր պատկերն այնպիսին է, որ Ադրբեջանի մեծամասնությունը ուզում է, որ լյուստրացիա իրականացվի, քանի որ հասարակությունը նույնպես հասկանում է, որ զոհերն ավելի շատ են եղել, քան «հաջողությունները»:
«Այսինքն, պարզ է դառնում, որ ինչքան էլ պետական քարոզչամեքենան աշխատի ցույց տալ, որ դա հաղթանակ էր, որ մի քանի մետր առաջ են գնացել, մարդիկ հասկանում են, որ իրենց կորուստը համարժեք չէ իրենց ձեռք բերածին: Եվ գնալով ավելի են ուժգնանում հասարակության մեջ առկա այն դժգոհությունները, որով պահանջում են կա՛մ Ալիևի հրաժարականը, կա՛մ պահանջում են իր կողմից տրված խոստումներն իրականացնել:
Մենք, ամեն դեպքում, պետք է նաև այս տրամադրությունները հաշվի առնենք, քանի որ գործ ունենք Ադրբեջան պետության հետ իր ամբողջության մեջ»,- զրույցի վերջում ընդգծում է Է. Էլբակյանը:
Նյութի աղ՚բյուրը՝orer.am
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.