Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Ադրբեջանի զինվորական ղեկավարությունն իր զինվորների դիակները թաքցնում է Արցախին սահմանակից իրենց տարածքների մի քանի գինու գործարանների սառնարան-նկուղներում ու հատուկ գետնափոր պահեստարաններում: Որպեսզի ժողովուրդը չհուսալքվի, մարտերում զոհված մի քանի տասնյակ զինվորների դիակները նրանք պահում են գինու կոմբինատների սառնարաններում: Հետո օրական 3-5 դիակ տանում են հարազատներին, իբր զոհվել են հենակետում կամ հրետակոծությունից:
Երեք օր առաջ Աղդամի մոտակայքում, գինու գործարաններից մեկի սեփականատերը, ով վրդովված էր, որ իր` թեկուզ չգործող գործարանը վերածել են «դիահերձարանի», որոշում է խնայել էլեկտրաէներգիայի ծախսերը: Նա «ռուբիլնիկից» անջատում է հոսանքն ու գնում տուն:
Երեկ կեսօրին ադրբեջանական զինվորականները մեծ աղմուկ են բարձրացնում: Մտնելով գինու գործարանի նկուղային տարածք, նրանք անտանելի հոտ են առնում:
Պարզվում է, որ երեք օր առաջ զինվորականները զոհված ադրբեջանցիների հերթական խմբաքանակն են բերել գործարան: Գործարանում գետնափոր պահեստարան կա, ուր կարող է մտնել ավտոմեքենան: «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան, թափքում 18 դիակներով, մտցնում են պահեստարան: Եվ երբ զինվորականները երկուսուկես օր անց գալիս են դիակների հետևից` դիակների նեխածության հոտից հազիվ են հետ փախչում:
Այդ վիճակով անհնար էր դիակները հարազատներին հանձնելը: Եվ զինվորական ղեկավարությունը որոշում է կայացնում պահեստարանից հանել «Ուրալը» և դիակների հետ միասին այրել: Հենց գործարանի բակում էլ այրում են ավտոմեքենան, այնուհետև հետքերն ամբողջությամբ կորցնելու համար նաև պայթեցնում են: Որոշում են զոհվածների հարազատներին ասել, թե իրենց երեխաներն անհետ կորածների թվում են:
Ինչպե՞ս են պատժում էլեկտրականությունն անջատած ու դիակները նեխացրած սեփականատիրոջը` հայտնի չէ: Հնարավոր է, որ նա տեղյակ էլ չէր, որ «Ուրալի» թափքում դիակներ կան:
Ամբողջությամբ nyut.am
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.