Աշտարակի բնակիչ Հակոբ Հարությունյանը բողոքում է, որ մինչեւ այժմ իրեն չեն վերադարձրել 3 ամսական որդու մարմինը, որ իրենց գետնափոր տան բանկում ոստիկանները գտել էին 2015 թվականի հոկտեմբերին:
«Երբ հանեցին, սեղմեցին ցելոֆանի մեջ անշնորհք ձեւով: Մարդու հետ տենց չեն վարվում: Քննիչին մի քանի անգամ արդեն ասել եմ, որ տա, չի տալիս, ասում ա՝ իմ մոտ ա, ու շկաֆն ա ցույց տալիս»,- NEWS.am-ին ասաց Հակոբ Հարությանը:
Հիշեցնենք, որ երեխայի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել Հակոբ Հարությունյանի երկրորդ կնոջը՝ Արմինե Խաչատրյանին: Գործը դատաքննության փուլում է, առաջին դատական նիստը հետաձգվել է: Հայրը պնդում է, որ երեխային իր կինը չի սպանել, պահանջում է արդարացում:
Արմինե Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անմեղսունակության վիճակում 2008թ. մարտ ամսին, դեռեւս չպարզված օրը, իր ամուսին Հ. Հարությունյանի եւ Ա. Կարապետյանի մանկահասակ դստերը` 08.12.2007թ.-ին ծնված Մ. Հարությունյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով քարով հարվածել է Մ. Հարությունյանի գլխին և սպանել նրան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ին ոստիկանությունը Աշտարակի «Վանա լիճ» կոչվող թաղամասում՝ գետնափոր կիսակառույց շինության տնամերձ հողատարածքում, 3 ամսական երեխայի դի է հայտնաբերել: Պարզվել է, որ երեխային թաղել են ընտանիքի անդամները, 7 տարի առաջ:
Երեխայի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ նա մահացել է գլխին հասցված բութ վնասվածքներից:
Երեխայի հայրը պնդում է, որ երեխային իր կինը չի սպանել, այլ հուղարկավորելու ժամանակ նա մոր ձեռքից պատահաբար ընկել է եւ գլխի շրջանում վնասվածք ստացել:
Հակոբյանների ընտանիքում ապրում են մահացած երեխայի մայրը՝ Անժելան, նրա երկու երեխաները, Հակոբի Հարությունյանի երկրորդ կինը՝ Արմինեն ու նրա երկու երեխաները: Ընտանիքի հարեւանուհին NEWS.am-ին պատմել էր, որ ընտանիքի հայրը՝ Հակոբը, սկզբում ամուսնացած է եղել Անժելայի հետ, տարիներ հետո տուն է բերել Արմինեին: Նա առաջին կնոջից ունի 2, երկրորդից՝ 3 զավակ, որոնցից մեկը գիշերօթիկում է սովորում: Անժելան հարեւանուհուն ասել է, որ ինքը շարունակել է ապրել Հակոբի հետ որպես գործընկերուհի, երբ Հակոբն ամուսնացել է Արմինեի հետ: Ընտանիքն ապրում էր գետնափոր կիսակառույց տանը՝ սոցիալապես վատ պայմաններում, ընտանիքի բոլոր անդամները քնում էին միասին՝ գետնափոր տանը տեղավորվող միակ երկտեղանոց մահճակալին:
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
08.05.2024 | 15:10
08.05.2024 | 14:10
08.05.2024 | 13:10
08.05.2024 | 12:10
07.05.2024 | 15:10
07.05.2024 | 14:10
07.05.2024 | 13:10
07.05.2024 | 12:10
07.05.2024 | 11:10
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.