Կոնգրեսական Լուիզա Սլոթերն ԱՄՆ Կոնգրեսի առաջին անդամն է դարձել, ով միացել է այն օրինագծին, որը նախատեսում է պատժամիջոցների սահմանում Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ճնշելու համար:
Այդ օրինագիծը ներկայացվել էր անցյալ տարեվերջին՝ ազդեցիկ կոնգրեսական և Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիստոֆեր Սմիթի կողմից տեղեկացնում է Tert.am-ը հղում անելով contact.az-ին։
Բաքվում այդ օրինագիծը «հայամետ» էին կոչել՝ հիշեցնելով, որ Սմիթը կողմ է հանդես գալիս 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Սակայն Լուիզա Սլոթերին դժվար է մեղադրել հայամետ տրամադրությունների համար, քանի որ նա միշտ հօգուտ Ադրբեջանի է հանդես եկել, գրում է գործակալությունը։
Քրիստոֆեր Սմիթը մեկնաբանել է Բաքվից իր հասցեին հնչող մեղադրանքները։
««Ակտ՝ Ադրբեջանի ժողովրդավարության մասին» փաստաթուղթը որևէ կապ չունի հայերի հետ, այդ փաստաթուղթն Ադրբեջանում մարդու իրավունքների մասին է»,-ասել է նա Հելսինկյան հանձնաժողովի նիստի ընթացքում։
«Երբ շատ մարդիկ, այդ թվում՝ այնպիսի լրագրողներ, ինչպես, օրինակ, Խադիջա Իսմայիլովան, ձերբակալվում են իրենց հետաքննությունների համար, մենք նման փաստաթղթեր ենք ստեղծում։ Ալիևի կառավարության ռեակցիան դրան, ներառյալ՝ երկրի խորհրդարանինը, ապշեցուցիչ անխոհեմության դրսևորում են, և նրանց պնդումները բոլորովին չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է նա։
Կոնգրեսականը նշել է, որ նրանք, մասնավորապես, պնդում են, որ հայերն են պատվիրել այս օրինագիծը։
«Հայերն առհասարակ սրա հետ կապ չունեն, նրանք անգամ տեղյակ չեն եղել նման նախագծի մասին։ Այդ պատճառով, երբ լսում եմ, թե ինչ են ասում Ադրբեջանի խորհրդարանում, կառավարամետ լրատվամիջոցներում, նախագահի մամուլի քարտուղարը, մտածում եմ, թե որքանով են տեղեկացված այլ հարցերի մասին… Այս օրինագծի նպատակն Ադրբեջանում բարեփոխումներ իրականացնելն է, բանտերից ազատ արձակելն այն մարդկանց, որոնք հանցագործ չեն»,-ասել է Սմիթը։
Նա հավելել է, որ երբ լրագրողն ԱՄՆ-ում հետաքննություն է իրականացնում կոռուպցիայի կամ նման մի բանի մասին, մրցանակ է ստանում, իսկ Ադրբեջանում՝ բանտարկում են։
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
- 12:10«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ
- 12:10«Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
- 14:10Ահաբեկչությունից տուժածները դիմել են Ռուսաստանի քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Կրոկուս Սիթի Հոլլի» ադրբեջանցի սեփականատերերի նկատմամբ
- 12:10Ադրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա
- 11:10ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փորձում էին կործանել Ռուսաստանը. Պուտին
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.