ATV հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարից հայտնի դարձած «Լիվաման» իրավաբանական գրասենյակի տնօրեն Լիլիթ Մանասերյանին Գյումրիի բնակիչ Ռուզան Ադանալյանը մեղադրում է խարդախության մեջ:
Ռուզան Ադանալյանի որդին՝ 25-ամյա Արտյոմ Ադանալյանը, սպանվել է 2014 թվականի հոկտեմբերի 29-ին՝ դանակի երեք հարվածով: Սույն գործը թեեւ այժմ դատաքննության փուլում է, սակայն որդեկորույս մայրը բողոքում է ոչ միայն նախաքննությունից, այլեւ այն փաստաբանից, որի հետ դեպքից մի քանի ամիս անց՝ փետրվարի 23-ին, պայմանագիր էր կնքել Ադանալյանը: Վերջինս դիմել է մեր խմբագրություն՝ նշելով հետեւյալը.
««Կիսաբաց լուսամուտներից» հայտնի Լիլիթ Մանասերյանի հետ պայմանագիր եմ կնքել՝ որպես փաստաբան: Վերջինս ստանձնեց պաշտպանելու կատարված ծանր հանցագործության դեպքով՝ հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով՝ որպես տուժողի իրավահաջորդիս շահերը: Երբեք մտքովս չէր կարող անցնել, որ Լիլիթ Մանասերյանը իրականում փաստաբան չէ եւ նա կարող էր երիտասարդ տղայի դաժան սպանության գործի հետ խաղալ: Նա, իբրեւ փաստաբան, իմ շահերը պաշտպանում էր 2015թ. փետրվարին, մինչդեռ փաստաբան է դարձել մոտ 1 ամիս առաջ: Նախաքննության փուլի համար նա ինձանից պահանջեց 5.000 ԱՄՆ դոլար: Մեծ դժվարությամբ նրան վճարեցի 2.500 ԱՄՆ դոլար, իսկ գումարի մնացած կեսը պայմանավորվեցինք վճարել ընթացքում: Իսկ մինչ ընթացքին հասնելը Լիլիթ Մանասերյանը հաճախակի ինձանից լիազորագրեր էր վերցնում ու այս կամ այն փաստաբանի ներգրավում, ներկայացնելով, թե իբր «Լիվաման» միջազգային իրավաբանական գրասենյակի աշխատակազմից են եւ հենց որի տնօրենն էլ ինքն է՝ Լիլիթ Մանասերյանը: Երբ հասկացա եւ դա ամենահիմարին էլ պարզ էր, որ նա ընդամենը ձեռք էր բերում, ավելի ճիշտ ճարում էր այդ անձանց (ովքեր իմ պարագայում 3-ն էին), կամ փորձաշրջան էին անցնում նրա մոտ, կամ էլ նրա էժան աշխատուժն էին: Երեքն էլ նույնիսկ չհասցրին ծանոթանալ գործին, քանի որ արագ վրա էր հասնում նրանց հեռանալու պահը»,- նշում է Ռուզան Ադանալյանը:
Նրա խոսքով՝ Լիլիթ Մանասերյանի խաբեության պատճառով նյութական վնասներ կրելուց բացի էապես տուժել է նաեւ որդու սպանության գործը: Վերը նշվածի հետ կապված՝ որդեկորույս մայրը բացատրություն է պահանջել փաստաբանից, պահանջելով նաեւ 2500 ԱՄՆ դոլարը, սակայն Մանասերյանը հրաժարվել է այն վերադարձնել: «Փոխարենը բացահայտվել է նրա իրական դեմքը… Ինտերնետային կայքով տեղեկացա, որ Լիլիթ Մանասերյանը նախկինում խարդախության հոդվածով դատապարտված է եղել 2.5 տարի ազատազրկման, այս եւ այլ մանրամասների նրա հանցավոր ոչ վաղ անցյալի վերաբերյալ նոր-նոր եմ միայն տեղեկանում… Պարզվում է, որ ներկա պահին նա իր հին սխեմայով խաբել է շատ նոր քաղաքացիների, ովքեր դիմել են ոստիկանություն, մեծ մասն էլ դատական ատյաններ: Իր նմանօրինակ «փաստաբանական ծառայությունների» դեմ ոստիկանություն դիմած անձանց նկատմամբ մեկ այլ տեսակի հանցավոր գործողություններով է հաշվեհարդար տեսնում՝ ոստիկանությունից ուղիղ գնում է տուժած անձանց երեխաներին գտնում, նրանց զրպարտում, սպառնում… Լիլիթ Մանասերյանը բաց տեքստով ինչպես ինձ, այնպես էլ շատ տուժածների է հայտնում, թե իբր իր թիկունքին կանգնած է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, իրենք ապրում են հարեւանությամբ, ելնելով մտերմիկ հարաբերություններից՝ նա ի սրտե, անվճար պարապում է ոստիկանապետի դստեր հետ: Նշվածի վերաբերյալ անձամբ հայտնել եմ ոստիկանության թեժ գիծ»,-պատմում է սպանվածի մայրը:
Ըստ նրա՝ «Լիվաման» ՍՊԸ -ի տնօրենի արարքները, ակնհայտ խարդախությունները իրավապահների ուշադրության կենտրոնում են, սակայն որեւէ պատժամիջոց չի ձեռնարկվել նրա նկատմամբ: «Լիլիթ Մանասերյանը ոչ միայն իր խարդախությամբ է վտանգավոր հանրության համար, այլ նաեւ իր հետագա ծավալած սպառնալիքներով: Մանասերյանի համար էական չէ ոչ տարիքը, ոչ էլ տեղի ունեցած դեպքը: Այնուամենայնիվ, ժողովուրդը պետք է տեղյակ լինի նրա արարքների մասին: Նրա նմաններն են լրացնում փաստաբանների շարքը եւ արատավորում նրանց անունը, սակայն նրանց շարքերում կան նաեւ իրենց գործի նվիրյալները: Առանց արտոնագրի եթե անում է նման խարդախություններ, պատկերացնում եմ՝ արտոնագրով ինչեր կանի»,- եզրափակել է Ռուզան Ադանալյանը:
Երեկ փորձեցինք պարզաբանումներ եւ մեկնաբանություններ ստանալ փաստաբան Լիլիթ Մանասերյանից: Վերջինս, սակայն, կտրականապես հրաժարվեց խոսել այս թեմայով, ավելին՝ սպառնաց, որ եթե առանց հիմնավորման որեւէ բան տպագրվի, ապա նա դատի կտա մեզ: Նշենք, որ Լիլիթ Մանասերյանը՝ ըստ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքի՝ արտոնագիր ստացել է 2015 թվականի նոյեմբերի 28-ին, այսինքն՝ նա մոտ 4 ամիս է, ինչ զբաղվում է փաստաբանական գործունեությամբ:
Երեկ ՀՀ ոստիկանությունից փորձեցինք պարզել՝ արդյոք Ռուզաննա Ադանալյանի կողմից փաստաբանի դեմ բողոք ներկայացվե՞լ է, թե՞ ոչ: Ի պատասխան մեր հարցին՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ասացին, որ Ադանալյանը դիմում է ներկայացրել ոստիկանության Կենտրոնի բաժին՝ նշելով, որ փաստաբանն իրեն խաբել է: Ադանալյանի դիմումն ուսումնասիրվել է եւ նրան պատասխանել են, որ դիմումը կրում է քաղաքացիաիրավական բնույթ եւ լուծվում է դատական կարգով:
Աղբյուրը՝armtimes.com
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.