ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ ստորագրել է հրամանագիր Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հրամանագրում կարդում ենք.
“Կարևորելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի ՆՀ-207-Ն հրամանագրով նախաձեռնված սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի պատշաճ կազմակերպումը,
նպատակ ունենալով ապահովելու իրավունքի գերակայության սկզբունքի հետևողական իրացումը, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման իրավական կառուցակարգերի հետագա կատարելագործումը, իշխանությունների լիարժեք հավասարակշռումը և հանրային կառավարման արդյունավետությունը,
ելնելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ Սահմանադրության նոր դրույթների ամբողջական կենսագործման, ընդունման ենթակա իրավական ակտերի շրջանակի հստակեցման, դրանց մշակման գործընթացի համակարգման անհրաժեշտությունից,
ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածով, 55-րդ հոդվածի 6-րդ կետով և 56-րդ հոդվածով՝ ո ր ո շ ու մ ե մ.
1. Հաստատել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով (այսուհետ՝ Սահմանադրության փոփոխություններ) անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը՝ համաձայն 1-ին հավելվածի։
2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհուրդ:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի անհատական կազմը` համաձայն 2-րդ հավելվածի:
4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի գործունեության կարգը՝ համաձայն 3-րդ հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝
1) ապահովել սույն հրամանագրի 1-ին հավելվածում նշված օրենքների նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը.
2) քննարկել և մեկամսյա ժամկետում հաստատել Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը, ապահովել դրանց նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը.
3) քննարկել և երկամսյա ժամկետում հաստատել Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա՝ սույն հրամանագրի մեջ չնշված այլ օրենքների ցանկը, ապահովել դրանց նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը.
4) կազմակերպել և ապահովել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանեցումը Սահմանադրության փոփոխություններին և դրանց հիման վրա ընդունված օրենքներին.
5) Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների շրջանակի հստակեցման, դրանց մշակման և ընդունման գործընթացում մասնագիտական աջակցություն, այդ թվում՝ խորհրդատվություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդին մշակման փուլում տրամադրել սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ցանկերը և սույն հրամանագրի 1-ին հավելվածում նշված օրենքների նախագծերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ցանկերում ընդգրկված օրենքների նախագծերը.
6) սույն կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջների կատարումն ապահովել մինչև 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բոլոր դրույթների ուժի մեջ մտնելը։
6. Սույն հրամանագրի 1-ին հավելվածում նշված օրենքների ցանկի 4-րդ սյունակում առաջինը հիշատակված մարմինը տվյալ օրենքի նախագիծը (նախագծերի փաթեթը) մշակելու համար հիմնական պատասխանատուն է։ Սյունակում նշված մյուս մարմինը հիմնական պատասխանատու մարմին կարող է ներկայացնել առաջարկություններ, առարկություններ և անհրաժեշտ նյութեր՝ հիմնական պատասխանատու մարմնի կողմից համապատասխան օրենքների նախագծերը (նախագծերի փաթեթը) սահմանված կարգով և ժամկետներում մշակելու և իրավասու պետական մարմին ներկայացնելու նպատակով:
7. Սույն հրամանագրի 1-ին հավելվածում նշված օրենքների ցանկի 5-րդ և 6-րդ կետերում հիշատակված օրենքների նախագծերը մշակման փուլում ենթակա են քննարկման՝ համապատասխանաբար դատական իշխանության ինքնակառավարման մարմինների և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի հետ”։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.