Սանկտ-Պետերբուրգի Առաջին ծննդատանը տարօրինակ բաներ են կատարվում։ Բոլորովին վերջերս հասարակությունը շոկի ենթարկվեց այն պատմությունից, որ այստեղ ծննդկանի որովայնում կեսարյանից հետո հսկայական սավան էին մոռացել։ Հիմա էլ նույն հիվանդանոցում մեկ այլ շոկային միջադեպ է տեղի ունեցել։ Կինը բժիշկների մեղքով ծննդաբերել է ծննդատան լոգարանում։ Մարինա Պոպովային բժիշկներն ասել են, որ ծննդաբերությանը դեռ 6 ժամ կա, նրան ուղարկել են հոգնայի եւ լողանալու։ «Սա իմ երկրորդ ծննդաբերությունն էր։ Ես նրանց ասում էի, որ ծննդաբերում եմ։ Բայց բժիշկն ասաց, որ դա ինձ է թվում, պարզապես սխալ եմ շնչում»,- պատում է կինը։
Նա մտել է լոգարան եւ անմիջապես էլ ծննդաբերել։ «Հանկարծ երեխայի գլուխը երեւաց ոտքերիս արանքում, ես սկսեցի գոռալ, ձայնիս վրա բուժքույրը եկավ, նայեց ու գնաց, մեկ րոպեից երեխան ընկավ գետնին՝ սալիկների վրա, պորտալարը կտրվեց»,- պատմում է Մարինան։ Նա պատմում է, որ սարսափելի գոռալիս է եղել, երեխան սկզբում կենդանության նշաններ չի ցույց տվել, սակայն բարեբախտաբար մի քանի րոպեից սկսել է շարժվել։ Ընկնելու հետեւանքով փոքրիկ աղջնակը կոտրվածք է ստացել եւ 2 շաբաթ անց է կացրել հիվանդանոցում։ Իսկ բժիշկները Մարինային են մեղադրել տեղի ունեցածում, ասել են՝ չես կարողացել բռնել երեխային, չթողնել, որ ընկնի։
Այժմ կինը պատրաստվում է դատի տալ հիվանդանոցին։ «Ինձ երկու բան է հետաքրքրում՝ ինչու ինձ ասացին, որ դեռ 6 ժամ կա ծննդաբերությանն ու ուղարկեցին լոգարան եւ հետո՝ ինչու բուժքույրը, տեսնելով, որ երեխան ծնվում է, չօգնեց, այլ գնաց»,- ասում է Մարինան։ Հիվանդանոցից այս միջադեպը չեն ցանկանում մեկնաբանել։
Past.am
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
- 12:10«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ
- 12:10«Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
- 14:10Ահաբեկչությունից տուժածները դիմել են Ռուսաստանի քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Կրոկուս Սիթի Հոլլի» ադրբեջանցի սեփականատերերի նկատմամբ
- 12:10Ադրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա
- 11:10ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փորձում էին կործանել Ռուսաստանը. Պուտին
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.