Վաստակավոր արտիստ, ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանը, որը 2012-ից ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձավ, որեւէ դաս չի քաղել այն աղմուկից, որը բարձրացավ իր շուրջ Ֆեյսբուքում մի աղջկա՝ Գայանե Շահինյանին «լակոտ» անվանելուց հետո։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը: Նա նաեւ սպառնացել էր աղջկան՝ «աչքերդ կհանեմ»։ Պատճառը երիտասարդ աղջկա «հանդգնությունն էր»՝ ՖԲ մի գրառման ներքո հրապարակային քննադատելու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Շուշան Պետրոսյանը, որքան էլ որ նրան քարկոծեցին ու քննադատեցին այդ պահվածքի համար, շարունակում է պնդել նույնը, որ ով էլ իր երկրի պաշտպանության նախարարի ու բանակի հասցեին նման կերպ արտահայտվի, իր կողմից պատասխանը նույնն է լինելու, դեռ մի բան էլ ավելի վատ։
Երգչուհի-պատգամավորը նաեւ նորմալ է համարում, որ պատգամավորը, այն էլ իգական սեռի, որը ժողովրդի ընտրյալն է, կարող է իրեն թույլ տալ նման վիրավորական բառերով արտահայտվել որեւէ մեկի հասցեին․ «Պատգամավորը սուրբ չէ»,-շատ տեղին նկատում է տիկին Պետրոսյանը, որին այս կապակցությամբ մի քանի հարց ուղղեցինք։
— Պատգամավոր լինելուց հետո, երբ աչքի ընկաք որոշակի վարքագծով ու հայտարարություններով, չե՞ք կարծում, որ Ձեր հեղինակությունը բավականին ընկավ։
— Վարքագիծը ո՞րն է, կասե՞ք։ Կամ ո՞ր հասարակության մեջ, Ֆեսյբուքում ստեղծած ֆեյքերի՞։
— Ոչ, իրական մարդկանց մեջ։
— Իրական մարդիկ, իհարկե, կան, էնքան մարդիկ կան, որ տեղյակ չեն, որ այս կամ այն հոդվածը պատվերով է գրված։
— Լավ, չե՞ք կարծում, որ իրական մարդկանց այն հատվածի մոտ, ում մոտ որ Շուշան Պետրոսյանն ընկալվում էր որպես պրոֆեսիոնալ երգչուհի՝ բավականին բարձր կերպարով, այդ նրա հեղինակությունն ընկավ պատգամավոր լինելուց հետո։
— Մի հատ հարց տամ, հետո պատասխանեմ՝ հաճույքո՞վ եք տալիս էդ հարցը․․․ ես կարծում եմ, որ մարդ չի կարող միայն սիրված լինել։ Իհարկե, նրանք ծանոթացան նաեւ իմ բնավորության մյուս կողմերին, որը մեկի մոտ կարող է ընդունվի, կարող է չընդունվի, նորմալ վերաբերմունք է, ամեն ինչ նորմալ է։ Ասեմ ավելին՝ մարդիկ, ովքեր որ դեմ են շատ-շատ բաների՝ ծանր սոցիալական պայմաններում ապրելու պատճառով, բնականաբար, թիրախ են դարձնում բոլոր այն մարդկանց, ովքեր որ սոցիումի ուշադրության կենտրոնում են։ Այնպես որ, նորմալ եմ նայում դրան։ Բայց, մեծ հաշվով, ես այդ նույն մարդկանց հետ, որոնք որ սփռված են ամբողջ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածքով, շփվում եմ, աշխատում եմ իրենց հետ, եւ այն, ինչ Դուք հիմա որպես դրոշ եք ներկայացնում, ի դեմս իմ նկատմամբ հակակրանքի, էնքան փոքր տոկոս է կազմում, որ դա էլ պետք է լինի։
Մանրամասները՝ http://hraparak.am/?
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.