Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը մերժել է օդային միջանցք տրամադրել Գյումրիի օդանավակայանից օդ բարձրացած ռուսական An124 բեռնատար օդանավին, որը ստիպված է եղել կրկին վայրէջք կատարել Գյումրիում: Ռուսական կողմը որեւէ կերպ չարձագանքեց այդ միջադեպին, իսկ Բաքուն որեւէ բացատրություն չտվեց այդ որոշման համար:
Սա այն եզակի դեպքերից է, երբ Ադրբեջանը փակում է իր օդային տարածքը ռուսական օդանավերի համար, ինչը ենթադրում է մտածել, որ ադրբեջանական կողմը իր համար կասկածելի է համարել բեռնատար օդանավի պարունակությունը:
Ռուսական զլմ-ները տեղեկություն տարածեցին, որ Ty22M3 ռազմական ռմբակոծիչը թռչելով Մոզդոկից, անցնելով Ադրբեջանի, Իրանի եւ Իրաքի վրայով՝ ռմբակոծել է Սիրիայի տարածքում գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման ռազմական հենակետերը եւ կրկին նույն ճանապարհով վերադարձել Ռուսաստան: Եթե Ադրբեջանն իր օդային տարածքը տրամադրում է ռուսական ռազմական օդանավերին, ապա ինչու պետք է մերժի ռուսական տրանսպորտային օդանավին, մի՞թե միայն այն պատճառաբանությամբ, որ այն թռչել է Հայաստանից:
Ադրբեջանի դիրքորոշումը պետք է այսպես հասկանալ. An124 օդանավը, որին անվանում են նաեւ «Ռուսլան», համարվում է աշխարհում գոյություն ունեցող ամենամեծ օդանավը՝ թե՛ իր չափերով, թե՛ բեռնատարողությամբ, այն կարող է տեղափոխել մինչեւ 150 տոննա բեռ:Այս տրանսպորտային օդանավը նախատեսված է ռազմավարական բեռների տեղափոխման համար, այդ թվում եւ՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ու դրանց արձակման կայանների: Մի քիչ հարցական է, որ Մոսկվան Հայաստանին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ կամ դրանց արձակման կայաններ տար, բայց «Ռուսլան»-ը հաստատ Հայաստան է բերել շատ կարեւոր բեռներ, այդ թվում՝ վերջերս ստորագրված ու վավերացրած պայմանագրով նախատեսված ժամանակակից սպառազինություն:
Արդյո՞ք խոսքը «Իսկանդեր» հրթիռային համակարգերին է վերաբերում, որոնք նույնպես նախատեսված են պայմանագրով, դեռ պարզ չէ: Բայց որ այդ համակարգերը մատակարարվելու են Հայաստանին, հստակ է եւ դա արդեն գրգռել է Թուրքիային ու Ադրբեջանին: Սակայն, ըստ այլ լուրերի, դեռ դրանք չեն ուղարկվել, քանի որ մի շարք տեխնիկական պատճառներ կան, որոնք կապված են մեր երկրում դրանց պահպանման ու շահագործման համար անհրաժեշտ պայմանների բացակայությամբ: Փաստորեն, դեռ պիտի կառուցվեն այդ կայանքների տեղակայման համար անհրաժեշտ անգարներ, պիտի պատրաստ լինի տեխնիկական այն անձնակազմը, որը կկարողանա սպասարկել այդ կայանքները: Իսկ դրանց բացակայության պայմաններում՝ իմաստ չունի այդ կայանքների տեղակայումը Հայաստանում, իսկ «Իսկանդեր»-ները կմատակարարվեն մյուս տարվա 2-րդ կեսին:
Ըստ ամենայնի՝ ադրբեջանական կողմն իր աղբյուրներով տեղեկացվել է, որ Գյումրիում վայրէջք կատարած «Ռուսլան»-ի բեռը նախատեսված է եղել ոչ թե ռուսական 102-րդ ռազմաբազայի, որքան Հայաստանի զինված ուժերի համար, ուստի՝ օդանավին Ռուսաստան վերադառնալու թույլտվություն չտալով՝ ադրբեջանցիները փորձել են հասկացնել, որ իրենք չեն կարող իրենց օդային տարածքը տրամադրել Հայաստանի բանակին ժամանակակից սպառազինություն մատակարարելու համար:
Ինչեւէ, ռուսական ինքնաթիռը Հայաստանում չի մնացել՝ Իրանի տարածքով հետ է վերադարձել Ռուսաստան:
Այլ տեղեղեկությունների համաձայն՝ այս «Ռուսլան»-ական այցը առաջին չէ, նաեւ շարունակվելու միտում ունի եւ առաջիկայում եւս 4 չվերթ կիրականացնի Հայաստան՝ բերելով հայ-ռուսական համաձայնագրով նախատեսված մյուս սպառազինություններն ու ռազմական տեխնիկա:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
07.05.2024 | 15:10
07.05.2024 | 14:10
07.05.2024 | 13:10
07.05.2024 | 12:10
07.05.2024 | 11:10
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.